Ջեյհուն Բայրամով
Հայտնի է, թե երբ է Պոմպեոն հանդիպելու Մնացականյանին
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպելու է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ ԱՄՆ-ից հայտնում են, որ Բայրամովի հետ հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 17:30-ին, իսկ Մնացականյանի հետ հանդիպումը 18:30-ին։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
ԱՄՆ պետքարտուղարը առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
Politico կայքը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:…
Ժնևում մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները
Ժնևում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները, որին մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները և ադրբեջանական կողմը: Հայտնի է, որ հանդիպումն անցկացվում է գաղտնի վայրում, փակ ձևաչափով: Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկվանից գտնվում է Ժնևում: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստիից»:
Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանը հայտնել է, որ Ֆրանսիան պատրաստ է նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը: Նա այս մասին հայտնել է երկուշաբթի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի արդյունքներում: «Ֆրանսիան մոբիլիզացնում է ջանքերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի հասնելու, ինչպես նաև բանակցությունները վերսկսելու համար»,-Twitter-ի իր էջում գրել…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Փարիզում սեպտեմբերի 14-ին ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպերշիկը: Համանախագահները դիտարկել են տարածաշրջանային իրավիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսին արձանագրված էսկալացիային հաջորդող…
Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Ռուսաստան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակներում Բայրամովը հանդիպումներ կունենա ՌԴ մի շարք պաշտոնյաների հետ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարարը նախօրեին զրույց էր ունեցել Սերգեյ Լավրովի հետ։
Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի նորընտիր արտգործնախարարի հետ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Սերգեյ Լավրովը հանդիպելու է Ադրբեջանի նորընտիր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հրավերով օգոստոսի 26-ին պաշտոնական այցով ՌԴ կժամանի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար պարոն Բայրամովը: Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ»,- նշել է Մարիա Զախարովան։ Պաշտոնական ներկայացուցիչը…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոզեֆ Բորելի հետ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հուլիսի 22-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ, որին միացել է նաև Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Նախարար Մնացականյանը անդրադարձ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով լարված իրադրության շուրջ վերջին…
Ով է Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարարը․ մանրամասներ
Ադրբեջանի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին պաշտոնից հեռացնելուց հետո երկրի նախագահ Իլհամ Ալիևի արագ նշանակել է նոր նախարարի։ Ալիևի հրամանագրերից մեկով՝ Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը։ Նշենք, որ նորանշանակ ԱԳ նախարարը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է հարկային համակարգում։…









