ջեյմս մեթիս
Էսփերն արդեն պաշտոնապես Պենտագոնի ղեկավարն է
ԱՄՆ Սենատը հաստատել է Մարկ Էսփերին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ նրան կողմ է քվեարկել 90 հոգի, իսկ դեմ՝ 8: Արդեն տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ով առաջարկել էր նրա թեկնածությունը: Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել 7 ամիս այն բանից…
Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար է նշանակվել Էրիկ Չունինգը
Էրիկ Չունինգը նշանակվել է Պենտագոնի աշխատակազմի նոր ղեկավար՝ փոխարինելով պաշտոնաթող եղած Քևին Սուինիին: Այդ մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը հունվարի 8-ին հրապարակվել է Պենտագոնի կայքում: «Էրիկ Չունինգն զբաղեցրել է պաշտպանության նախարարի աշխատակզմի ղեկավարի պաշտոնը: 2017 թվականի հոկտեմբերից Չունինգն զբաղեցնում էր պաշտպանության նախարարի արդյունաբերական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը»,- ասված է հայտարարության մեջ: Սուինին պաշտոնաթող…
Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են գլխավորել Պենտագոնը
Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են Պենտագոնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից: Այդ մասին գրել է Politico թերթը: Ինչպես հայտնում է հրատարակությունը, խոսքը վերաբերում է Հանրապետական կուսակցությունից նախկին սենատոր Ջոն Քայլին և պաշտոնաթող գեներալ Ջեկ Քիանին: Նշվում է, որ 2016 թվականին Քիանն արդեն հրաժարվել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնից: Թերթը հավելում…
Դոնալդ Թրամփը չի փոխի Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխի Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը, չնայած Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի եւ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, ABC-ին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվանին: Ի պատասխան այս հարցում Թրամփի կուրսի հնարավոր փոփոխության մասին հարցին՝ Մալվանին բացասաբար է պատասխանել: «Ոչ, կարծում եմ՝ նախագահն ի սկզբանե մարդկանց ասել…
«Խորապես ցավում եմ Սիրիայի հարցով Թրամփի կայացրած որոշման համար», – Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ափսոսանք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու որոշման համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ֆրանսիացի ղեկավարը հայտարարել է Չադի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ ավարտվում է վերջինիս երկօրյա այցը: «Խորապես ցավում եմ Սիրիայի հարցով Թրամփի կայացրած որոշման համար»,- ասել է Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ «դաշնակիցը…
Ջեյմս Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ստորագրել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հրամանագիրը, հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի մի աղբյուրի: Ռազմական գերատեսչության մամուլի քարտուղարն AFP-ին տված հարցազրույցում հավաստել է, որ հրամանագիրն ստորագրված է: Անցած շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայում ԻՊ-ի (Ռուսաստանում արգելված) դեմ տարած հաղթանակի և արաբական այդ երկրից…