ջերմուկ
Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ից 16։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ բնակավայրում շչակներ են փորձարկվելու։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են իրենց աշխատանքները
Հզոր բանակ, պաշտպանված սահմաններ և բարեկեցիկ կյանք ունենալու համար անհրաժեշտ է աշխատել և զարգացնել տնտեսությունը, կապել մարդկանց հողին։ Մեր բանակին ուժեղ թիկունք է պետք։ Գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են իրենց աշխատանքները։ «Մենք վերադառնում ենք նորմալ կյանքի հուն և սպասում մեր քաղաքի բոլոր բարեկամներին: Թե՛ երկրի տնտեսության, թե՛ հենց Ջերմուկի…
Ջերմուկի վրա ամենաառաջին հարվածը եղել է ճոպանուղուն
Ադրբեջանական ագրեսիայի առաջին հարվածը Ջերմուկում եղել է ճոպանուղուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ջերմուկի համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադեւոսյանը: «Ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին, բացումն արվել է 2008-ի հունվարի 1-ից. Տարեկան միջինը ունենում ենք 25-35 հազար այցելու: Ջերմուկ այցելողները հիմնականում այցելում են ճոպանուղի, ջրվեժ եւ մեր հանրահայտ ընպելասրահը: Գիշերը ժամը 12-ին փակել ենք ճոպանուղին,…
Ջերմուկում վնասվել է գազատար խողովակը, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենան․ ՄԻՊ
ՄԻՊ փաստահավաք խմբերից մեկը Ջերմուկ համայնքում է, որը սեպտեմբերի 13-15-ին դարձել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի թիրախ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ տեղում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։ Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր։ https://www.facebook.com/KristinneGrigoryan/posts/409758781343060
Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան. մարզպետ
Ջերմուկ քաղաքում այս օրերին բնակչության տեղահանման և տարհանման հետ կապված բոլոր միջոցառումները պատշաճ ձևով իրականացվել են: Այս մասին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Նրա խոսքով` բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր՝ ապաստարաններ և այլն, իսկ մյուս մասը տեղափոխվել է մոտակա անվտանգ տարածքներ: «Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվել…
Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին. կտրել են ոտքերը, մատները. ԳՇ պետ
Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների, նրանց զինծառայողների վայրագությունների վրա, որոնք իրագործել են մեր մարտական դիրքերում, մեր զինծառայողների, անգամ կին զինծառայողների նկատմամբ: Եվ…
Ադրբեջանը մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կմ լայնության ճակատով, մինչեւ 7.5 կմ խորությամբ
Ջերմուկն այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակումների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնության ճակատով, մինչև 7.5 կիլոմետր խորությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում 30 երկրների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Զինծավ ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: «Այդ մխրճումները կատարվել…
30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ Ջերմուկում են
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: Ջերմուկ այցելած դիվանագետների թվում են Հայաստանում Նիդերլանդների, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Չինաստանի, Արգենտինայի դեսպանները, Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ: Ջերմուկում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների…
Ջերմուկի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում ելումուտի ճանապարհը վտանգված է․ փոխքաղաքապետ
«Քաղաքի ուղղությամբ հրետանին աշխատում է, քաղաքում մուտքի, ելքի ճանապարհը վտանգված է: Անմիջապես միգուցե ճանապարհի անմիջապես ասֆալտապատ ծածկույթը չի հարվածվել այս պահին, բայց նրան հարակից հարվածներ ստանում է տարածքը։ Մի խոսքով` մուտքն ու ելքն էլ է վտանգված», – «Ազատությանն» ասաց Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանը: Քաղաքացիական անձանց շրջանում այս պահի դրությամբ վիրավորներ չկան, ասաց փոխքաղաքապետը:…
Ադրբեջանական զինուժը Ջերմուկում կրակել է քաղաքացիական մեքենայի վրա
Հայաստանի Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ադրբեջանական զինուժը կրակել է քաղաքացիական մեքենայի վրա։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է:
Իրավիճակը Ջերմուկում
Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն: «Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,-ասաց նա:…
Ջերմուկ քաղաքի վրա այս պահին չեն կրակում. քաղաքապետ
Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի վրա այս պահին չեն կրակում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Վահագն Արսենյանը՝ նշելով, որ հակառակորդը քաղաքի վրա կրակել է երեկ՝ մինչև առավոտյան 9–ը։ «Ճանապարհի կողքն են կրակում, բայց ոչ ճանապարհի համար։ Սուտ է տեղեկությունը, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա են կրակում, նման բան չկա։ Հարակից անտառներում բռնկված հրդեհն էլ մարվել…
Ջերմուկի անտառներում հրդեհի 4 օջախից 2-ը մարվել են
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Ջերմուկի անտառներում բռնկված հրդեհը մասամբ մարվել է։ Այս մասին հայտնել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Կար հրդեհի չորս օջախ, որից երկուսն արդեն մարվել են։ Մնացել են այն հատվածների օջախները, որոնք դիտարկվում են հակառակորդի կողմից և այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ չեն կարող իրականացվել»,- նշեց Կոստանյանը։ Չդիտարկվող տարածքում այրվել է մոտ 300 քմ խոտածածկույթ:…
Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ. ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերն իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր՝ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է…
Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ
Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած զինվորներին: «Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար: Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի…