Ջերմուկ
«Ջերմ Ամանոր Ջերմուկում». Հեղինակային երգի գալա-համերգը
Հունվարի 3-ին Ջերմուկում կանցկացվի հեղինակային երգի գալա համերգը՝ լավագույն 9 մասնակիցների մասնակցությամբ։ Միջոցառումը կուղեկցվի մրցանակաբաշխությամբ։
Ջերմուկի մերձակայքում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ
Ջերմուկի մերձակայքում գրանցվել է 2.2 մագնիտուդով երկրաշարժ, որը զգացվել է Վայոց Ձորի մի քանի բնակավայրերում՝ առանց վնասների:
Վայոց ձորի աղբավայրերում հրդեհները վերահսկողության տակ են
Վայոց ձորի աղբավայրերում հրդեհները վերահսկվում են։ Հաջորդ տարի կկառուցվի թափոնների տեսակավորման կայան՝ բարելավելու թափոնների կառավարման համակարգը։
Ջերմուկի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է հարակից շրջաններում
Հունվարի 6-ին, ժամը 17։28-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ, իսկ մագնիտուդը՝ 3․1։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը գնահատվել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզում՝ 2-4 բալ ուժգնությամբ, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան և Գեղարքունիքի…
Երկրաշարժ Քարվաճառի մոտ՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ
ՀՀ ՆԳՆ հաղորդմամբ, երկրաշարժ է գրանցվել Քելբաջար (Քարվաճառ) քաղաքից 30 կմ հարավ՝ օջախի 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնային գոտում՝ 6 բալ: Երկրաշարժի հետևանքով ցնցումներ են զգացվել Ջերմուկ քաղաքում՝ 4-5 բալ, Վայոց ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ, և Սյունիքի մարզի բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Հաղորդվում է, որ ցնցումները…
Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գավառի տարածաշրջանում (Մ-10 միջպետական ճանապարհի 13-ից 28-րդ կիլոմետր հատված) և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Փրկարարները հեռացրել են Ջերմուկ տանող ավտոճանապարհի եզրին թափված քարերը
Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 29-ին, ժամը 18:54-ին ահազանգ է ստացել, որ դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ թափվել է մոտ 2 խմ քար,…
Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Նաիրիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ…
Որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել. Վայոց ձորի մարզպետը՝ Ջերմուկում իրավիճակի մասին
Որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ջերմուկում սահմանային իրավիճակին, ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: «Ընդհանուր որևէ լարվածություն չկա, անհանգստացնող միջադեպեր չեն եղել»,- հայտնեց Գրիգորյանը: Մարզպետը վստահեցրեց, որ բնակիչների մեծ մասը վերադարձել է Ջերմուկ: Ինչ վերաբերում է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով առողջարանային բիզնեսի կրած վնասներին, ապա Արարատ Գրիգորյանը հայտնեց,…
Նիդերլանդների ԱԳՆ պաշտոնյան և դեսպանն այցելել են Ջերմուկ
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը նորից այցելել է Ջերմուկ: «Ուրախ եմ վերադառնալ Ջերմուկ, այս անգամ Նիդերլանդների ԱԳՆ գործընկերոջ՝ Եցկե Մարիա Կլայնի հետ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակին տեղեկանալու համար։ Հիանալի է հանդիպել այդքան դրական և խաղաղասեր մարդկանց նման դժվարին պայմաններում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է դեսպանը:
Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները
Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից:
Սարավան-Զանգեր և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սարավան-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հավելելով, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզր Մարալիկ քաղաքում մառախուղ է։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկ, Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։













