Ջերմուկ
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում հանդես է եկել ելույթով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք՝ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակը Ջերմուկի բնակչության հետ քննարկելու նպատակով: Նիկոլ Փաշինյանը շրջել է Ջերմուկում, հանդիպել քաղաքի բնակչության հետ, այցելել Ջերմուկի առողջարաններ, ջերմուկցիների հետ խոսել Ամուլսարի իրավիճակի շուրջ: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Ամուլսարի հանքի ծրագրի միջազգային փորձաքննության եզրակացության արդյունքներին, Ջերմուկի բնակիչների հետ…
Կառավարությունում «Էլարդ»-ի հետ տեսակոնֆերանս կանցկացվի
Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հանքավայրում միջազգային փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերության փորձագետների հետ տեսակոնֆերանս կանցկացնի: Այս մասին Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես որոշել եմ, որ «Էլարդ»-ի փորձագիտական խմբի հետ մենք ունենալու ենք սկայպ կոնֆերանս: Դրա ժամանակ մենք ասելու ենք, որ Հայաստանում մեծ բանավեճ կա, թե որն է ձեր եզրակացությունը, մի…
Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է 25 տոննա փոշի ամեն պայթեցումից․ Վայոց ձերի նախկին մարզպետը՝ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ջերմուկում մոտեցավ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա վարչապետին հիշեցրեց՝ 2012-2014 թթ. եղել է Վայոց ձորի մարզպետ: Ղազարյանը նշեց՝ իր պաշտոնավարման շրջանում Ամուլսարի վրա տարվող աշխատանքները դադարեցվել են: Նա ասաց՝ Ամուլսարի հանքի շահագործումը նշանակում է ամեն օր 15-20 պայթեցում և 25 տոննա փոշի ամեն պայթեցումից: «Հնարավոր չէ, որ դա այս քաղաքի…
ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժինը: Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի…
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում տեղեկացրել է, որ արդեն գտնվում է Ջերմուկ քաղաքում։ «Հասանք Ջերմուկ», – գրել է վարչապետը։ Գրառմանը կիս տեղադրված տեսանյութից երևում է, որ Փաշինյանը մեկնել է ուղղաթիռով։ Ավելի վաղ Փաշինյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ինքն ու ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մեկնում Ջերմուկ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/371224563571091/?__xts__%5B0%5D=68.ARAh6ZwkKlHpi5_XWWA0qrxZVM90wdM65pjHG7F9zp5okTyXE9XA4RTYvv9bkvYtA_ApBkHMwX9YBeccCpH23b7JDWuk6jW4iBNY8Te2D7QsiVsNhdazCeELETOTXMbFEgUIVG1iv8PUr8YPv4GfDMNrOXSKmKY6YQNRaddmAEYXrOcw3Bq4HC2wR2rti_dzBpsAOmJ8OYgEV2op8SdQs7sY6kDstG1CpYgW-VxbKxXLHVqhQBqUWq-AuN_pN3k6CVOlzvhR2JXxuPBzOEoWLSMNah2ssPoWW4kI9VdbqXg97MY9_ndJEL6LAGyFtaGPuGKnAu-7CRsuU5XeeLErp8aFoWtxc4Ta7Tn-dA&__tn__=-R…
Արդյո՞ք Փաշինյանը ինքնաթիռով է մեկնում Երևանից Ջերմուկ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-յան պաշտոնական էջով հայտնել է, որ ուղևորվում է Ջերմուկ։ «Գնացինք Ջերմուկ», – գրել է Փաշինյանը։ Վարչապետը գրառմանը կից լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Փաշինյանի հետ միասին Ջերմուկ է մեկնում նաև ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։ Լուսանկարից կարող ենք ենթադրել, որ նրանք հավանաբար մեկնում են ինքնաթիռով։ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2389946807992367/?type=3&__xts__%5B0%5D=68.ARByrEEYnJvB46SovXtpHqWt4ZwT-OWGKF2V2Pz4WRMPPD2VRy_DijrShyLWiQUskjPtogxozvNJrFOYaaj2nR9xDCgfLTDkgX-Y7-aLZgSz5hFEt-XAfOiSp1NhkKm35m_DubZcmtJq3BGEJEdESGP_LikCUz_wJQEOq_RXM6ZBitMOJriBW2zWwHxxeCMR5pKyMGIHt-aQ6m-T7Mx0DsTt4BKDmJe4q3NoFCWmGRJqZWqM92HUkhWwMo6d6QATD76TyY1y_BSLvboTKSY7N6uXyPaQ-09-CrAlL0iOwjozvOaPJri_ox6Sct_qSpDNqD_-Htq8gSV516sdnFm5g_Y5RSLKwSvRtqzVzlDYt1VWCqewvTlWm674ug&__tn__=-R
Օսիպյա՛ն, ոստիկաններիդ հանիր Ջերմուկից. Արման Ղարիբյան
«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օսիպյան, ոստիկաններիդ հանի՛ր Ջերմուկից, տուրիստները կարկամած են, թե ինչու են քաղաքում ոստիկաններ շրջում, ասես հատուկ ռեժիմով քաղաքում են։ ՀԳ – Եթե նպատակը տեղացիներին վախեցնելն է, ապա ակնհայտ է, որ դուք չեք ճանաչում, թե ում հետ գործ ունեք»։ https://www.facebook.com/arman.gharibyan/posts/10218276399294407
Փաշինյանն ասել է՝ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար․ խոսնակ
ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, բնապահպանների ու ակտիվիստների հետ Ամուլսարի հարցով հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպման ընթացքում որևէ եզրահանգման չեկան: Կարապետյանին հիշեցրեց՝ բնապահպաններն ասում են, որ Փաշինյանը հայտարարել է՝ Ամուլսարը պետք է շահագործվի: «Վարչապետն ուրիշ բան է ասել: Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան շահագործումը դադարեցնելու համար, չի ասել,…
Մեկնարկել է Ամուլսարի հարցով Նիկոլ Փաշինյանի և Ջերմուկի ներկայացուցիչների հանդիպումը
ՀՀ նախագահական նստավայրում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպումը Ամուլսարի շահագործման հարցով: Հանդիպումը փակ է, բայց տեղեկություններ կան, որ մասնակցում են Ջերմուկի համայնքապետը, ավագանու անդամները, բնապահպան-ակտիվիստները և այլ շահագրգիռ կողմեր: Բաղրամյան 26-ում Ամուլսարի հանքի շահագործման դեմ ցույց են կազմակերպել մի խումբ քաղաքացիներ, սկսվել է նաև քայլերթ Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան 26, ինչպես նաև՝…
Ժամանակին հանքի լիցենզիաները ծամոնի նման բաժանում էին կոռումպացված սիստեմում․ Սերժ Թանկյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ամերիկահայ երգիչ, բնապահպանական ակտիվիստ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել Ամուլսարի հարցի հետ կապված, որից մի հատված հրապարակվել է համացանցում։ Նա նշել է, որ չնայած ՀՀ կառավարությունը բնապահպանական անկախ փորձաքննություն է իրակացնում Ամուլսարում, բայց Ակտիվիստները, ինչպես նաև Ջերմուկի հասարակությունը շատ խիստ դիրքորոշում ունեն «Լիդիանին» չթողնելու վերականգնել աշխատանքները և անցնել ոսկու հանքարդյունաբերության։ Թանկյանը նաև խոսել է հանքարդյունաբերության…
Ջերմուկցիներն ավտոերթով գալիս են Վարչապետի հետ հանդիպման (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ջերմուկ համայնքի բնակիչների մի մասը ավտոերթով գալիս է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Նշենք, որ միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: Ամուլսարի պոստերում հերթապահելու են համայնքի կանայք:
Ամուլսարի պոստերում վաղը հերթապահելու են կանայք. ՀԲՃ
Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: Ամուլսարի պոստերում հերթապահելու են համայնքի կանայք: Նույն ժամին Երևանում՝ Բաղրամյան 26-ի դիմաց, նույնպես հավաք է լինելու: Լրագրողներին խնդրում ենք նաև Ամուլսարի պոստեր գնալ և այնտեղից հեռարձակումներ…
Վաղը ջերմուկցիները կսպասեն վարչապետին` խնդրի վերաբերյալ քննարկմանը մասնակցելու
Ի պաշտպանություն Ամուլսարի, Ջերմուկ քաղաքում իրազեկման ավտոերթ է տեղի ունեցել: Ամուլսարի աջակիցները հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ վաղը ջերմուկցիները սպասում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրի վերաբերյալ քննարկման մասնակցելու: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում Ջերմուկի բնակիչները: Նրանք պահանջում էին վարչապետի հետ հանդիպում, ինչը…
Ուժեղացված ծառայություն Ջերմուկում․ կան բերման ենթարկվածներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման, ինչպես և հասարակական կարգի պահպանությանն ուղղված ուժեղացված ծառայությունները։ Այս համատեքստում օգոստոսի 10-ից 11-ը ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի ծառայողները որսագողության և ապօրինի ծառահատման դեպքերը, կանխելու և հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարել վարչական տարածքի ջրային և անտառային գոտիներում: Ուժեղացված ծառայության ընթացքում…













