Ջիմ Կոստա
Դատապարտում եմ Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. Ջիմ Կոստա
Կոնգրեսմեն Ջիմ Կոստան դատապարտել է Ադրբեջանի սադրիչ հարձակումը Հայաստանի վրա. «Իմ սիրտը ցավում է Հայաստանի ժողովրդի համարր, և ես ամուր կանգնած եմ նրանց կողքին։ Ադրբեջանը չի ցանկանում ենթարկվել խաղաղության գործընթացին, և մենք պետք է նրանց պատասխանատվության ենթարկենք», Twitter-ում գրել է նա:
Ուրախ եմ համահեղինակել Հայոց ցեղասպանության դասավանդման մասին օրինագիծը. Ջիմ Կոստա
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան ուրախություն է հայտնել Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ լինելու կապակցությամբ: «Չնայած Հայոց ցեղասպանության սարսափը երբեք չի կարող չեզոքանալ, մենք կարող ենք երաշխավորել, որ ապագա սերունդները դա երբեք չեն մոռանա։ Ես հպարտ եմ, որ միանում եմ իմ գործընկերներին՝ որպես Հայոց ցեղասպանության դասավանդման վերաբերյալ օրինագծի համահեղինակ»,- նշել է կոնգրեսականը Twitter-ի իր միկրոբլոգում:…
Մակունցը ԱՄՆ կոնգրեսականին է փոխանցել «Մխիթար Գոշ» պետական պարգևը
Երեկ՝ փետրվարի 7-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ջիմ Կոստայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջից։ Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղար տեղակալի հետ ՅՈւՆԵՍԿՕ-ի միջամտությունը հրատապ է դառնում․ ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանցի նախարարի հայտարարությունները…
Անհապաղ դատապարտել Ադրբեջանի արարքները․ ԱՄՆ կոնգրեսականի կոչը
ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ կոչ է արել «անհապաղ դատապարտել Ադրբեջանի խայտառակ արարքները»։ Նա նշել է, որ հուլիսի 12-ին արդբեջանցի զինվորականները կրակ են բացել հայ քաղաքացիական բնակչության ուղղությամբ ու անկանոն հարձակվել են հայկական դպրոցների և կորոնավիրուսի համաճարակի ընթացքում անհրաժեշտ պաշտպանական միջոցներ արտադրող ֆաբրիկաների վրա։ «Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի»,…




