ջրհեղեղ

  • Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Իրանին օգնելու համար դրամահավաք է կազմակերպում

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունն Իրանին օգնելու համար դրամահավաք է կազմակերպում

    Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և արձագանքելով օգնության կոչին, կազմակերպում է դրամահավաք՝ ուղղելու հարևան Իրանում ջրհեղեղի աղետալի հետևանքները մեղմելուն։ Այս մասին հայտնում են կառույցի լրատվական բաժնից: Մասնավորապես նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 77 մարդ զոհվել է, 790-ը վնասվածքներ են ստացել։ Հեղեղումներ են եղել երկրի հարավարևմտյան՝ ընդհանուր հաշվով…

  • Մարդասիրական օգնության շարասյունը Հայաստանից մեկնեց Իրան

    Մարդասիրական օգնության շարասյունը Հայաստանից մեկնեց Իրան

    Իրանում ջրհեղեղից տուժածներին օժանդակություն ցուցաբերելու համար մարդասիրական օգնության շարասյունն այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունից մեկնեց Իրան: «Իրան ուղարկում ենք հիմնականում վերմակներ, մահճակալներ և վրաններ: Իրանական կողմը սնունդ չի ցանկացել», – նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 2-3 օրվա ընթացքում օգնությունը տեղ կհասնի և հայ փրկարարները հետ կվերադառնան: Օգնությունը տրամադրվել է հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի…

  • Ջրհեղեղի պատճառով Թեհրան տանող մի շարք մուտքեր արգելափակվել են

    Ջրհեղեղի պատճառով Թեհրան տանող մի շարք մուտքեր արգելափակվել են

    Ջրհեղեղը պատուհասել է Իրանի 31 նահանգներից 28-ը. գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով քաղաքներն ու գյուղերը: Հեղեղաջրերը փակել է ճանապարհները, ինչի հետևանքով Թեհրան տանող մի շարք մուտքեր արգելափակվել են: Թեհրանի ոստիկանությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի մոտ գտնվող Կան-Սուլեկան ճանապարհին սողանք է գրանցվել: Ճանապարհային ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել մի քանի ճանապարհ և մայրուղի: Մարտի 25-ից…

  • Ինդոնեզիայում ջրհեղեղը ավելի քան 40 մարդու կյանք է խլել

    Ինդոնեզիայում ջրհեղեղը ավելի քան 40 մարդու կյանք է խլել

    Ինդոնեզիայի Պապուա նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումները 42 մարդու կյանք են խլել։ Հայտնում է Reuters գործակալությունը։ Անհետ կորած են համարվում մի քանի տասնյակ մարդիկ։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ կա 20 վիրավոր Այլ մանրամասներ հայտնի չեն։ Korban banjir bandang di Sentai terus bertambah. HinggaMinggu (17/3/2019) pukul 08.30 WIB, tercatat dampak banjir bandang sebanyak 42 orang meninggal…

  • Ավստրալիայում ջրհեղեղներ են մոլեգնում

    Ավստրալիայում ջրհեղեղներ են մոլեգնում

    Ավստրալիայում գրանցված ջրհեղեղների հետևանքով Թաունսվիլլա շրջանի հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ջրհեղեղից տուժել են ոչ միայն բնակավայրերը` փակ են նաև կրթական հաստատությունները, բազմաթիվ մեքենաներ վնասվել են: Տեղի օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 3-ին տեղումներն այդտեղ համեմատաբար մեղմ են եղել: Դրա արդյունքում հեղեղումները մի փոքր մեղմացել…

  • Ավստրալիայում բնակչության տարհանում է սկսվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով

    Ավստրալիայում բնակչության տարհանում է սկսվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով

    Ավստրալիայի հարավ-արևելքի Քվինսլենդի նահանգում հազարից ավելի բնակիչ է տարհանվել մոլեգնող ջրհեղեղի պատճառով: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Նահանգի արտակարգ իրավիճակների հաղթահարման ծառայության ներկայացուցիչ Կատարինա Քերոլը հայտնել է, որ իշխանությունները վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրել են 18 փրկարարական գործողություն և տարհանել մոտավորապես 1,1 հազար մարդու, ասված է հաղորդագրության մեջ: Հեռուստաալիքի տվյալներով՝ նահանգի վարչապետ Անաստասիա Պալաշչուկը…

  • Ինդոնեզիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով մահացել է 59 մարդ

    Ինդոնեզիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով մահացել է 59 մարդ

    Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցչին: Նախկինում հաղորդվել էր, որ 26 մարդ զոհվել է, ևս 24-ն անհայտ կորած է համարվում: Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն ու փրկվածների տարհանումը: Ջրհեղեղի ու սողանքի պատճառ է դարձել հորդառատ…