ռազմական ներկայություն
ԱՄՆ քաղաքացիները պետք է զգուշանան Կիպրոս մեկնել
Միացյալ Նահանգները զգուշացրել է իր քաղաքացիներին վերանայել Կիպրոս մեկնելու ծրագրերը՝ բրիտանական ռազմաբազայի վրա անօդաչու հարձակման պատճառով։
Գրենլանդիայի գնումը ԱՄՆ-ի համար
Գրենլանդիայի գնումը կարող է ԱՄՆ-ի համար արժենալ մինչև 700 միլիարդ դոլար, ըստ NBC News-ի։
ԱՄՆ-ն նախատեսում է հաստատվել Դամասկոսի ավիաբազայում
ԱՄՆ-ն նախատեսում է ռազմական ներկայություն տեղակայել Դամասկոսի ավիաբազայում՝ նպաստելու Սիրիայի և Իսրայելի միջև ապագա անվտանգության պայմանագրի իրականացմանը։ Reuters-ի տվյալներով՝ այս նախաձեռնությունը Վաշինգտոնի միջնորդությամբ կնքված պայմանագրի մաս է։
ՆԱՏՕ-ն մեծացնում է ազդեցությունը Բալթիկ ծովում, ՌԴ-ն՝ բախվում աղետի Սև ծովում
Եվրոպայում երկու տարբեր ծովային ճգնաժամեր են զարգանում՝ ընդգծելով կրիտիկական ենթակառուցվածքների խոցելիությունը և տարածաշրջանում աճող լարվածությունը։ Մինչ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Բալթիկ ծովում՝ ի պատասխան էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ենթադրյալ սաբոտաժի, Ռուսաստանը դաշնային արտակարգ դրություն է հայտարարել Սև ծովում տեղի ունեցած խոշոր նավթի արտահոսքից հետո։ Այս իրադարձությունները ընդգծում են այս ջրային ուղիների բարձր ռազմավարական նշանակությունը և…
Ռուսաստանը Հայաստանում մատը ինչի վրա դրեց՝ դարձավ իրենը. Գոռ Առաքելյան
Գոռ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում. «30 տարի շարունակ Ռուսաստանը Հայաստանում մատը ինչի վրա դրեց՝ դարձավ իրենը.հանքեր, էներգակիրներ, ստրատեգիական նշանակության ենթակառուցվածքներ, կապի միջոցներ և այլն։ Սրանց տնօրինումը ամբողջությամբ հանձնվեց ռուսական պետական կամ մասնավոր ընկերություններին բիզնեսի տեսանկյունից ծիծաղելի պայմաններով։ Ռազմական ներկայության ու դրա շուրջ կնքված միջպետական համաձայնագրերի մասին էլ չեմ ասում, բոլորս տեսել ու…
Թրամփը մտադիր է գործարք կնքել թալիբնրի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է թալիբների հետ գործարք կնքել այս տարի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը՝ հավելելով, որ եթե անգամ գործարքը չկայանա, Վաշինգտոնը մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում: «Աֆղանական ուժերն ավելի լավ են կարողանում տիրապետել իրավիճակին, և ես կարծում եմ, որ շուտով, ինչ-որ մի պահի,…
Հվ․ Կորեայի առաջ պայման է դրվել ԱՄՆ ռազմական ներկայությունը չկրճատելու համար․ աղբյուր
ԱՄՆ-ը ցանկանում է 4 հազարով կրճատել Կորեայի Հանրապետությունում իր 28 հազարանոց զորակազմը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել այն պահելու վճարումները: Այս մասին հայտնել է The Chosun Ilbo հարավկորեական թերթը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին Վաշինգտոնում։ «Ինչպես հայտնի է, Պենտագոնը պատրաստվում է մի բրիգադ դուրս բերել Հարավային Կորեայից, եթե բանակցություններն ընթանան ոչ այնպես, ինչպես դա կցանկանար…
ԱՄՆ-ն մեծացնում է ռազմական ներկայությունը Լեհաստանում
ԱՄՆ-ը որոշում է կայացրել, ըստ որի՝ իր ռազմական ներկայությունը Լեհաստանում կավելանա: Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին: «Միացյալ Նահանգները՝ մեր հզորագույն դաշնակիցը, նախագահ Անջեյ Դուդայի և ազգային պաշտպանության նախարարի ջանքերի շնորհիվ որոշում է կայացրել ավելի քան տասնապատիկ ավելացնել ԱՄՆ-ի զորակազմը Լեհաստանում»,-ասել է նա՝ Սեյմում ելույթ ունենալով ծրագրային ճառով: Ամռանը Վարշավան և Վաշինգտոնն ստորագրել…
Իրանը դեմ է Սիրիայի տարածքում Թուրքիայի ներկայությանը
Իրանը կտրականապես դեմ է Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետերի ստեղծմանը։ Այս մասին այսօր Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Թուրքիայի և Սիրիայի միջև առկա խնդիրները պետք է հանգուցալուծվեն բացառապես դիվանագիտական ճանապարհով: Մենք դեմ ենք Սիրիայի տարածքում թուրքական ռազմական հենակետերի ստեղծմանը: Սիրիայի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի»,-…
Պուտինը կոչ է արել ազատել Սիրիան արտասահմանյան ռազմական ներկայությունից
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել Սիրիան ազատել արտասահմանյան միջամտությունից: Այս մասին հայտնում է РИА Новости -ն: «Անհրաժեշտ է Սիրիան ազատել արտասահմանյան ռազմական ներկայությունից, սա վերաբերում է բոլոր պետություններին»,-ասել է Ռուսաստանի նախագահը: Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն…
ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Լեհաստանում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան համատեղ համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին գրում է DW-ն: Ըստ համաձայնագրի՝ երկրները կշարունակեն աշխատել Լեհաստանում ամերիկյան պաշտպանական և զսպման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ: Միացյալ Նահանգները այժմ Լեհաստանում 4500 զինծառայող ունի։ Համաձայն համատեղ հռչակագրի՝ ակնկալվում է, որ այդ թիվը մոտ ապագայում կավելանա Միացյալ…
Թուրքիան կարող է երկրորդ ռազմաբազան կառուցել Կատարում
Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։ Թուրքական Ensonhaber լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է 2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։ Առաջիկա ամիսներին տեղի կունենա նոր հիմնվելիք այդ ռազմաբազայի բացումը։ Նախատեսվում է, որ ռազմաբազայի բացումը կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…
Քաշմիրում մեծացել է Հնդկաստանի ռազմական ներկայությունը
Հնդկաստանը մեծացրել է իր ռազմական ներկայությունը Քաշմիրի տարածաշրջանում, ինչպես նաև հրահանգել է, որ զբոսաշրջիկները լքեն այդ տարածքը: Պակիստանի ղեկավարը, մինչդեռ, կոչ է արել ԱՄՆ նախագահին միջնորդի դեր ստանձնել Հիմալայների այդ տարածքում տարիներ շարունակվող հակամարտության մեջ։ Երեկ Պակիստանի ոստիկանությունը հայտարարել է, որ Հնդկաստանի կողմից շփման գծի հրետակոծության հետևանքով մի կին է վիրավորվել։ Դրա նախորդ օրը Պակիստանը…
Ֆրանսիան կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում
Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ: Այդ մասին հայտարարել է Ֆրանիսայի արտաքին գործերի նախարարությանն առընթեր եվրոպական գործերի նախարար Նատալի Լուազոն: «Ներկայում մենք, իհարկե, մնում ենք Սիրիայում, քանի որ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը հիմնականն է մնում»,- ասել…














