ռազմական ոստիկանություն
Հայաստանի Պաշտպանության Նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն խստացնել պատասխանատվությունը վարժական հավաքներից խուսափելու համար։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պատժամիջոցների խստացմանը, այլև զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարման հստակեցմանը։ Ներկայիս օրենսդրությունը, ըստ ՊՆ-ի, հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու բոլոր հնարավոր ձևերը, ինչը դժվարացնում է իրավախախտումների ամբողջական պատկերը գնահատելը։ Օրենքի այս բացը թույլ…
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների ամփոփագիրը։ Ռազմական ոստիկանության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել կանխարգելիչ միջոցառումների, կարգապահական հսկողության և օպերատիվ-հետախուզական գործողությունների վրա՝ զինված ուժերում անվտանգության և կարգապահության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Տարվա ընթացքում ռազմական ոստիկանությունը կազմակերպել է 6842 կանխարգելիչ միջոցառում և անակնկալ ստուգայցեր զորամասերում և մարտական հենակետերում։ Այս գործողությունների…
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է…
Մայիսի 11-ին լրացել է ռազմական ոստիկանության կազմավորման 30-ամյակը։ Հոբելյանական օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ռազմական ոստիկանություն: Շնորհավորելով ստորաբաժանման ղեկավարությանն ու աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է զինված ուժերում կարգապահության ամրապնդման և իրավակարգի ապահովման գործում ռազմական ոստիկանության դերն ու նշանակությունը: Ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման և օրինակելի ծառայության համար ռազմական ոստիկանության…
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գյումրիի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի պետի տեղակալի կողմից կաշառք վերցնելու դեպքերի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ ԱԱԾ-ն Հայաստանում լրտեսական ցանց է բացահայտել․ դրանում եղել են ԶՈւ…
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ռազմական ոստիկանության համապատասխան ծառայությունների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2021թ. սեպտեմբերի 29-ին և 2021 թ. հոկտեմբերի 15-ին «ՖԵՆԻՔՍ ՄԵԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները «Covid-19» համավարակի հայտնաբերման հետազոտության նպատակով ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի անձնակազմից իրականացրել են ընդհանուր թվով 62 նմուշառում։ «Այնուհետև, համապատասխանաբար…
2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝ (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից: Զինծառայողի գտնվելու վայրն այս…
ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ համացանցում որոշ օգտատերեր հարցադրում էին ուղղում, թե ինչու մինչ այժմ քրգործ չի հարուցվել սահմանը հատելու…
Ռուս խաղաղապահներն ու Ռազմական ոստիկանության ծառայողները շարունակում են ուղեկցել արցախցիներին Հայաստանից Արցախ տեղափոխող ավտոբուսների շարասյուները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Նշվում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Երևանից Ստեփանակերտ է մեկնել 177 արցախցի։ Ըստ աղբյուրի՝ առայսօր Արցախի իրենց մշտական բնակության վայրեր են վերադարձել 49638 փախստական։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտ է վերադարձել ևս 502 փախստական։ Նշվում է, որ Երևանից 24 ավտոբուս ռուս խաղաղապահների ու ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ուղևորվել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ։ Նշենք, որ նոյեմբերի 14-ից վերադարձել է ավելի քան 1700 փախստական։
Օրեր առաջ ՀՀ վարչապետի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրով ՊՆ Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Աշոտ Զաքարյանը։ Պարզվել է, որ նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով։ ArmenPress-ի հետ զրույցում Զաքարյանը հայտնել է, որ իրեն լավ է զգում ու վարակի ախտանշաններից միայն ջերմություն ունի։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ ունենք վարակի 23 նոր հաստատված դեպք, իսկ…
Տավուշի մարզում, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Փաստի առթիվ ՀՀ…
Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ «Ոստիկանական ուժերին ավելացվելու են Ազգային անվտանգության ծառայության, Ռազմական ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ուժեր, որպեսզի մենք կարողանանք վերահսկողությունը ավելի արդյունավետ դարձնենք»-ասել է Տիգրան Ավինյանը։
Ռազմական ոստիկանության աշխատակիցները փետրվարի 29-ից անակնկալ ստուգումներ են իրականացնում զորամասերում՝ օպերացիոն համակարգերով բջջային հեռախոսների (սմարթֆոնների) հայտնաբերման ուղղությամբ: Մինչ այս պահը հայտնաբերվել և արձանագրվել է հազարից ավելի հեռախոս: Ստուգայցերին զուգահեռ՝ զինվորական իրավապահ մարմիների ներկայացուցիչները մի շարք զորամասերում բացատրական աշխատանքներ են իրականացրել զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, միջանձնային հարաբերություններում զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: ՀՀ ՊՆ ռազմական…