ռազմական տեխնիկա
Մեր բանակը եղել է, կա և կլինի հզոր ու մարտունակ․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ այսօր մասնակցել է Պաշտպանության բանակի հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը: «Բարձրաստիճան սպայական անձնակազմին ուղղված իմ ելույթից կցանկանայի առանձնացնել մի քանի շեշտադրումներ. Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի…
Մահվան ելքով ագրեսիա Հայ-ադրբեջանական սահմանին. sceptr.net
Բելգիայի հոլլանդախոս SCEPTR հայտնի պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին բախումներին։ Հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների բորբոքման արդյունքում առնվազն 4 ադրբեջանցի զինծառայող է մահացել, ինչպես նաև 2 հայ և 5 ադրբեջանցի վիրավորվել են։ Հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանցի զինվորները ռազմական տեխնիկայով փորձել են հատել հայկական պետական սահմանը՝ Տավուշի հյուսիսարևելյան կողմից։ ՀՀ զինված ուժերի նախազգուշացումից հետո ադրբեջանցի…
Ռուսաստանը ռազմական տեխնիկա և պաշտպանիչ միջոցներ է տրամադրել Սերբիային․ Vocic
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարկանով ապրիլի 3-ից Ռուսաստանը օգնություն է մատակարարում Սերբիային։ Սերբիայում այ պահի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 1476 դեպք, որից 39-ը ունեցել է մահվան ելք։ Այսօր Իլ-76 երրորդ ինքնաթիռն է մեկնել Սերբիա, որը տեղափոխել է ռազմական մասնագետներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Սերբիայից Ռուսաստան 16 միավոր ռազմական տեխնիկա է տեղափոխվել և պաշտպանիչ…
Թուրքիայի 200 միավոր ռազմական տեխնիկա ուղևորվում է դեպի Իդլիբ և Հալեպ․ ԶԼՄ-ներ
Թուրքիայի բանակի առնվազն 200 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում զրահամեքենաներ և տանկեր, փետրվարի 2-ին հատել է Սիրիայի հետ սահմանը: Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ Նշվում է, որ տեխնիկայի շարասյուները գնում են Իդլիբի և Հալեպի նահանգների ուղղությամբ, ինչպես նաև թուրքական ուժերի հրամանատարությունը ռազմական գոտի է հայտարարել ավտոմայրուղու այն հատվածը, որը կապում է Հալեպ և…
ORSIS-ում տեղեկություն ունեն, որ ՀՀ ՊՆ պաշտոնյաները յուրացրել են իրենց նմուշները
Մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ որպես նմուշներ՝ նախարարությանը տրամադրած մեր МО-երը յուրացվել են ՀՀ ՊՆ-ի կոնկրետ պաշտոնյաների կողմից։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ORSIS ռուսական զինագործական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Հիշեցնենք՝ ORSIS-ին ներառել էին ՀՀ ուժային կառույցներին զենք մատակարարող ընկերությունների «սև ցուցակ»-ում անմիջապես մրցույթից հետո, որի արդյունքներով ընկերությունը մի քանի միլիոն դոլարի զենք…
Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկել Տրիպոլի
Թուրքիան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի է ուղարկել հատուկ ջոկատներ, ռազմական խորհրդականներ և ռազմական տեխնիկա՝ աջակցելու երկրի ազգային համաձայնության կառավարությանը: Այս մասին հաղորդում է Sputniknews.com կայքը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը, այդ թվում՝ այնտեղ ուղարկել իր զինվորականներին, միևնույն ժամանակ Անկարան չի ընդունում…
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օրերս ԶՈՒ զորավարժարաններից մեկում հետևել է արդիականացված «ՕՍԱ ԱԿ» համալիրների և հայրենական արտադրության այլ զինատեսակների` մարտական հրաձգությամբ անցկացված փորձարկումներին: Հաշվարկներն զբաղեցրել են նախորոշված շրջանները, ուղեկցել և անվրեպ խոցել բոլոր օդային թիրախները: Հրաձգության ավարտից հետո ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին: Այս…
Շվեդիան ևս հրաժարվում է ռազմական տեխնիկա արտահանել Թուրքիա
Շվեդիան հետ է կանչում Թուրքիա ռազմական տեխնիկայի արտահանման բոլոր գործող թույլտվությունները։ Որոշումն ընդունվել է Ռազմավարական ապրանքների տեսչության (ISP) կողմից։ Այս մասին հայտնում է SVT-ն։ «Կա երկու գործող թույլտվություն, որոնք չեղյալ են հայտարարվել»,- հայտնել է ISP-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կառլ Յուխան Վիսլանդերը։ Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչ թույլտվությունների մասին է խոսքը, սակայն հավելել է, որ…
Սաուդյան Արաբիան ընդունել է ԱՄՆ-ի ռազմական օգնության առաջարկը
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արքայազն Մուհամմադ բեն Սալմանն ընդունել է ԱՄՆ-ի ռազմական օգնության առաջարկը: «Ելնելով Սաուդյան Արաբիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև պատմական հարաբերություններից և գործընկերության բարձր մակարդակից՝ որոշում է կայացվել ընդունել լրացուցիչ զորք և ռազմական տեխնիկա տեղակայելու ԱՄՆ առաջարկությունը՝ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով»,-նշված է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ…
Ստեփանակերտի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի ցուցահանդես
Արցախի ՊՆ-ն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ կիրականացվի նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն: Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն…
Հարավօսական շփման գիծ ռազմական տեխնիկա է տեղափոխվում
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկատվությամբ, Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի՝ Վրաստանի կողմից չվերահսկվող հարակից տարածքում օկուպացիոն ուժի կողմից ռազմական տեխնիկայի տեղափոխում է նկատվում: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան: Գերատեսչության հաղորդմամբ, դա նպատակաուղղված սադրանք է, որը բացասաբար է ազդում տեղում առկա անվտանգության միջավայրի վրա: «Փաստի առնչությամբ ակտիվացվել է թեժ գիծը, խնդրի մասին տեղյակ է Եվրամիության դիտորդական…
Բացվել է առաջին ստորջրյա ռազմական թանգարանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հորդանանում բացվել է առաջին ստորջրյա ռազմական թանգարանը: Այն գտնվում է երկրի տարածքային ջրերում՝ Կարմիր Ծովում, Աքաբա կուրորտային քաղաքի մոտ։ Թանգարանը գտնվում է 28 մետր խորության վրա ու ներառում է 19 ռազմական սարքավորում։ Նախատեսվում է, որ թանգարանը կգրավի մեծ թվով զբոսաշրջիկների։ https://www.youtube.com/watch?v=5oK09llRSpc
Կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը
Ապրիլի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել են ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել մի շարք վարչությունների և ծառայությունների պետեր: Նիստի ավարտին…
Բանակի առաջնագիծը կահավորվել է տեսադիտարկման սարքերով, 7-8 տասնյակ դիրքեր՝ մշտական ջրով և հոսանքով․ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է 2018 թվականին կատարած աշխատանքների արդյունքները՝ հրապարակելով տարվա գերակա խնդրի ու դրանից բխող միջոցառումների կատարողականը, որից հայտնի են դառնում որոշ մանրամասներ։ Այդ թվում է այն, որ հստակեցվել են պետական սահմանի պահպանության և կիրառման խնդիրները, կառուցվածքային և սպառազինության ու ռազմական տեխնիկայի հագեցվածության առումով ուժեղացվել են պաշտպանական շրջանները։ «Առաջնագծի մարտական դիրքերում և հենակետերում…
Բանակում ներդրման նպատակով փորձարկվել են նոր սերնդի զինատեսակներ․ ՊՆ
Պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է 2018 թվականի գերակա խնդրի և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքները և կոնկրետ ծրագրերի իրականացմանը ընթացքը։ «Ձեռք են բերվել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիական միջոցներ, զինված ուժերում ներդրման նպատակով կատարվել են նոր սերնդի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշների փորձարկումներ», – նշվում է հրապարակման մեջ։ Խոսքը, ենթադրաբար, նաև Սու-30ՍՄ կործանիչների ու ԱԿ-12 ավտոմատների…















