ռազմամթերք
Ասկերանի համայնքներից մեկում այսօր ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն. Արցախի ԱԻՊԾ
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր` հունվարի 4-ին, փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնի Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի հարակից տարածքում։
Նախորդ շաբաթ Արցախում հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք
Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 982 զանգ, որից 27-ը՝ տեխնածին, 19-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: Կանչերից մեկը գրանցվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:35-ին, Լիսագոր համայնքի մոտակայքում՝ ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ: Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ են փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։…
Ոստիկանության բաժիններում մի խումբ անձինք կամավոր հանձնել են հրազեններ ու ռազմամթերք
Հուլիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 21-ին Սիսիանի բնակիչներից մեկը հանձնել է ծալովի խզակոթով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից «Արդյունավետ էր նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը: Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի»…
Պայթեցման աշխատանքներ են նախատեսվում Արցախի բոլոր շրջաններում
Հուլիսի 6-ին Արցախի ԱԻ պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ այսօր սակրավորները պայթեցման աշխատանքներ կիրականացնեն բոլոր շրջաններում: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Արցախի տարածքից հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքում: Արցախում կնքվել է #СoWorking տարածքներ ստեղծելու մասին հուշագիր Ստեփանակերտի…
Բացատրական աշխատանքի շնորհիվ հանձնվել է Արցախից բերված զենք և ռազմամթերք․ ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի 6 ծառայողներ կամովին ՀՀ ազգային անվտանգության ծառայությանն են հանձնել 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում իրենց կողմից Արցախի Հանրապետության տարածքում հայտնաբերված և Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, հրազեն հանդիսացող «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 միավոր ինքնաձիգներ, «ՍՎԴ» տեսակի,…
Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու և Ասկերանի շրջաններում
Այսօրվա ընթացքում չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու շրջանի Նոր Շեն և Ասկերանի շրջանի Այգեստան համայնքների տարածքներում, հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։ ԱԻ պետական ծառայության սակրավորները, հումանիտար ականազերծման կենտրոններն ու ՌԴ ՊՆ սակրավորական ջոկատները շարունակում են վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման աշխատանքները։ Պարզաբանումների համար զանգահարել 911` ճգնաժամային կառավարման կենտրոն։
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյանի բնակչին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի 38-ամյա բնակչին: Աբովյան քաղաքի բնակչի բնակարանի մուտքի դուռը և նրա ընտանիքին պատկանող՝ բակում կայանված «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան…
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր…
Քոչինյան փողոցում հայտնաբերվել է ռազմամթերք
Ս.թ. հուլիսի 24-ին ժամը 21:43-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ին Երևան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հուլիսի 25-ին, ժամը 09:32-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների և կինոլոգների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ…
Ղազախստանում շարունակվում են ռազմամթերքի պայթյունները
Ղազախստանի Թուրքեստանի մարզի Առիս քաղաքի շրջանում ռազմամթերքի պահեստներում հրդեհի մարումը դադարեցված է, քանի որ այնտեղ շարունակվում են պայթյունները, հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Եռլան Տուրգումբաևը: Նա խոստացել է, որ երեքշաբթի իր գերատեսչությունը պաշտպանության նախարարության հետ համատեղ ձեռնամուխ կլինի այդ խնդրի լուծմանը: Նախարարի խոսքով՝ արտակարգ պատահարի հետևանքով մահացել է երկու մարդ, որոնցից մեկը՝ քաղաքացիական անձ:…
Spice 250 ռումբը հագեցվել է արհեստական ինտելեկտով
Իսրայելական Rafael ընկերությունը Spice 250 ռումբը հագեցրել են արհեստական ինտելեկտով: Այս մասին հայտնում է Defense News-ը: Նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն գտնել թիրախն ու տարբերել այն այլ օբյեկտներից: Ընկերությունում պնդում են, որ ռազմամթերքի փորձարկումը հաջողությամբ ավարտվել է: Ժամանակակից ռումբերը կարող են հագեցած լինել ինքնանշանառման համակարգերի մի քանի տեսակներով: Ռազմամթերքը, սակայն, կարող է սխալներ թույլ տալ,…
Ոստիկանները մեծ քանակի ռազմամթերք են հայտնաբերել Արշալույսի տներից մեկում
Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արշալույս գյուղի տներից մեկում մեծ քանակի զինամթերք կա: Օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցվեց քրեական գործ։ Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Արդյունքում՝ տան ննջարանում, հագուստեղենի տակ հայտնաբերվեց զինամթերքի փաթեթավորված երեք պարկ: Պարկերում կային՝ «ՊԿ» տեսակի գնդացիր, 2 «ԱԿ» տեսակի ինքնաձիգ,…