ՌԴ նախագահ

  • Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա․ Պեսկով

    Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա․ Պեսկով

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն այս շաբաթվա վերջին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  Ն. Փաշինյանի այցը նախատեսվում է հունվարի 24-25-ը:  Ինչպես նշել է Դ. Պեսկովը՝ «դեռ, որքան ես եմ տեղեկացված, չի նախատեսվում, ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ»: …

  • Պուտինն ու Աբեն քննարկելու են խաղաղության պայմանագրի հարցը

    Պուտինն ու Աբեն քննարկելու են խաղաղության պայմանագրի հարցը

    Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երեքշաբթի Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը կքննարկեն Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցը, եթե Ռուսաստանը համաձայնի Շիկոտան ու Հաբոմայ կղզիները փոխանցել Ճապոնիային: Հաղորդվում է նաև, որ կողմերը կքննարկեն Սինձո Աբեի հաջորդ այցը Ռուսաստան, որը նախատեսվում է գարնանը: Վիճահարույց Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորության դեմ…

  • Պուտինի հետ դեմ առ դեմ կհանդիպեմ. Էրդողան

    Պուտինի հետ դեմ առ դեմ կհանդիպեմ. Էրդողան

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ ՌԴ նախագահի հետ իր հանդիպումը կկայանա հունվարի 23-ին. հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ Էրդողանը նշել էր, որ հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանում: «Պուտինի հետ, մեծ հավանականությամբ, կհանդիպենք հունվարի 23-ին` չորեքշաբթի: Ես Պուտինի հետ դեմ առ դեմ կհանդիպեմ»,- ասել է նա: Քննարկման հիմնական թեման…

  • Ես երբևէ Ռուսաստանի համար չեմ աշխատել. Թրամփ

    Ես երբևէ Ռուսաստանի համար չեմ աշխատել. Թրամփ

    Ուրբաթ The New York Times պարբերականը հաղորդում է հրապարակել այն մասին, որ FBI-ը նախագահ Թրամփի դեմ հետաքննություն է սկսել կառույցի նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելուց անմիջապես հետո: FBI-ում մտահոգվել են, որ նախագահը կարող է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգությանը: Լրագրողների հետ զրույցում Թրամփն այդ մարդկանց «սրիկաներ» է անվանել: Շաբաթ The Washington Post-ը հայտնել է, որ…

  • Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վ.Պուտինին

    Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վ.Պուտինին

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացրնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,   Խոր ցավով ընդունեցի Մագնիտոգորսկում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը։ Խնդրում եմ Ձեզ Հայաստանի ժողովրդի անունից…

  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Այս մասին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ հրապարակելով տեսանյութ: Մոսկվայում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:

  • Պուտինը Լուկաշենկոյին նախատոնական ճաշի է հրավիրել՝ առանձնազրույցի

    Պուտինը Լուկաշենկոյին նախատոնական ճաշի է հրավիրել՝ առանձնազրույցի

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Մոսկվա՝ համատեղ ճաշկերույթի, առանց երկու երկրների պատվիրակությունների մասնակցության: «Ես առաջարկում եմ հետևյալ կարգը՝ մենք կլսենք, թե ինչպես են մեր գործընկերներն աշխատել, հետո հնարավորություն կտանք պատվիրակություններին ևս շփվել, իսկ հետո ես ուզում եմ Ձեզ նաև առանձին հրավիրել աշխատանքային ճաշի, նախատոնական»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԲԿ-ն: Խոսելով…

  • Պեսկովը հերքել է Էրդողանին

    Պեսկովը հերքել է Էրդողանին

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում  մոտ ժամանկներս Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում դեռ չի նախատեսվում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ հայտնել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին…

  • Էրդողանն ասել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ

    Էրդողանն ասել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի հետ

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է մոտ ժամանակներս հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին նա պատմել է  լրագրողներին խորհրդարանում երլույթից հետո. հայտնում է ТАСС-ը: «Այսօր-վաղը պատվիրակությունը կայցելի Մոսկվա, դրանից հետո ես նույնպես կբանակցեմ Պուտինի հետ»,-ասել է նա: Հստակեցնող հարցին` ի՞նչ ձևաչափով կլինեն բանակցությունները, Էրդողանն ասել է. «Մեծ է հավանականությունը, որ կլինի…

  • Մամուլի մեծ ասուլիսը ավարտվեց. Պուտինը պատասխանեց 66 հարցի

    Մամուլի մեծ ասուլիսը ավարտվեց. Պուտինը պատասխանեց 66 հարցի

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի մեծ ասուլիսը ավարտվեց: ՌԴ ղեկավարը պատասխանեց 66 հարցի, լրագրողների հետ շփումը այս տարի տևեց 3 ժամ 4 րոպե. հայտնում է РИА Новости-ն: Ասուլիսի վերջում Պուտինը շնորհավորհել է բոլոր ներկաներին Նոր տարվա կապակցությամբ և ամենալավը մաղթել:

  • Ի՞նչ հետևանքների կհանգեցնի ԱՄՆ-ի` միջուկային պայմանագրից դուրս գալը․ Պուտինի խոսքը

    Ի՞նչ հետևանքների կհանգեցնի ԱՄՆ-ի` միջուկային պայմանագրից դուրս գալը․ Պուտինի խոսքը

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը մտահոգված ԱՄՆ-ի` Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու որոշմամբ: Ըստ նրա` դա կհանգեցնի ամենալուրջ հետևանքների, անգամ` սպառազինությունների վերահսկողության ճարտարապետության փլուզմանը: Այդ քայլը, ըստ Պուտինի, նաև կթուլացնի տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը:

  • Figaro-ն բացահայտել է Պուտինի հաջողության գաղտնիքը

    Figaro-ն բացահայտել է Պուտինի հաջողության գաղտնիքը

    Ֆրանսիական Figaro թերթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հաջողության իր տարբերակը: Նյութը հրապարակվել է պարբերականի  կայքում: Ինչպես նշվում է, Ռուսաստանը հաղթող է դուրս գալիս միջազգային բազմաթիվ հակամարտություններից երկար տարիներ շարունակ: Պարբերականի կարծիքով՝ պատճառը Պուտինի լավ կրթության մեջ է: Նշվում է, որ մեծ դեր է խաղում նրա աշխարհագրական խորը գիտելիքները, նաև`  տարբեր երկրների և ժողովուրդների առանձնահատկությունների ընկալումը: