ռեկորդ
«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի համաշխարհային հասույթը ռեկորդ է սահմանել
«Վրիժառուները. եզրափակիչ» ֆիլմի համաշխարհային հասույթը գերազանցել է 2 միլիարդ դոլարը ռեկորդային ժամանակահատվածում՝ ընդամենը երկու հանգստյան օրերի ընթացքում: CNBC-ի հաղորդմամբ մինչև վերջին «Վրիժառուները» ոչ մի ժապավեն չի կարողացել 2.189 մլրդ դոլար հավաքել: Նշվում է նաև, որ նախորդ ռեկորդակիր Ջեյմս Քեմերոնի «Ավատարին» 47 օր է պահանջվել ավելի քան 2 մլրդ դոլար հավաքելու համար:
Նոր ռեկորդ՝ «Վրիժառուները. Եզրափակիչ» բլոկբաստերի կողմից
«Վրիժառուները. Եզրափակիչ» բլոկբաստերը սահմանել է նոր ռեկորդ է սահմանել: Վարձույթի առաջին օրերին մարտաֆիլմը 644 միլիոն դոլար գումար է հավաքել՝ գերազանցելով «Վրիժառուները. Անվերջության պատերազմ» նախորդ մասի արդյունքը: «Դիսնեյ» ընկերության ներկայացուցիչները հույս ունեն, որ նոր «Վրիժառուները» առաջին հանգստյան օրերին ԱՄՆ-ում կհավաքի 310-340 մլն դոլար, ինչը նույնպես կլինի նոր ռեկորդ: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաալիքը:
Աֆրիկայում տղամարդը լողալով անցել է 580 կմ և սահմանել ռեկորդ
Հարավային Աֆրիկայի բնակիչ Մարտին Հոբսը 54 օրում լողալով անցել է ավելի քան 580 կմ երկարությամբ Մալավի լիճը և սահմանել համաշխարհային ռեկորդ, հայտնում է UPI-ն։ «Ես միշտ ուզեցել եմ աֆրիկյան արկածների մեջ ընկնել, և դա ինձ երբեք չի հաջողվել։ Ես չէի ուզում, որ իմ հուղարկավորությունից հետո ինձ հիշեին, որպես մարդու, որ շատ դժվար էր աշխատում և…
«Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել
«Գահերի խաղը» սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի առաջին սերիան ԱՄՆ-ում դիտումների ռեկորդ է սահմանել։ Այն դիտել է ավելի քան 17 մլն մարդ։ HBO-ում հայտարարել են, որ նման ցուցանիշը ռեկորդային է ֆենտեզի ժանրի սերիալների համար, որոնց գործողությունները տեղի են ունենում միջնադարում։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ վերջին եթերաշրջանի պրեմիերան դարձել է սերիալի ողջ պատմության մեջ սոցցանցերում…
Ճապոնիայում գրանցվել է գրիպի տարածվածության ռեկորդ
Ճապոնիայում հաշվարկվում է գրիպով վարակված ավելի քան 2.2 միլիոն մարդ: Նման տվյալներ է հրապարակել երկրի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը: Նշվում է, որ հունվարի 21-ից 27-ը երկրում յուրաքանչյուր բժշկական հաստատությանը բաժին է հասնում ավելի քան 57 գրիպով հիվանդ: Այդ թիվը ռեկորդային է 1999 թվականից ի վեր: Համաճարակի հետ կապված նախարարությունից ճապոնացիներին խորհուրդ են տալիս հաճախ…
Մեսսին մոտենում է նոր ռեկորդ սահմանելուն
Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ժիրոնային»: Սա կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի համար 328-րդ հաղթանակն էր Պրեմիերայում: Այս ցուցանիշով արգենտինացին բարձրացավ երրորդ հորիզոնական: Ավելի շատ հաղթանակներ տարել են միայն Անդոնի Սուբիսարետան (333) և Իկեր Կասիլյասը (334): Կիրակի Մեսսին շրջանցել է նաև Ռաուլին, որը տարել էր 327 հաղթանակ: Հավելենք, որ Լա…
Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել Իտալական Ա Սերիայում
Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Լացիոյին»: Թուրինցիների երրորդ գոլը հեղինակել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը պատմական նվաճման է հասել: Ֆուտբոլիստը Ա Սերիայի պատմության ընթացքում 24 տարվա մեջ դարձել է առաջին խաղացողը, որը 8 անընդմեջ արտագնա խաղում աչքի է ընկնում խփած գոլով: Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» ընթանում…
«Մտածում եմ ոչ թե գոլերի մասին, այլ խաղերի, որոնք մենք պետք է հաղթենք», – Լիոնել Մեսսի
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Էյբարի» հետ խաղում սահմանմած ռեկորդի մասին: Հիշեցնենք, որ Մեսսին դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով Իսպանիայի առաջնությունում 400 գոլ է խփում: «Հպարտ եմ, որ նման ցուցանիշի եմ հասել և հույս ունեմ՝ կշարունակեմ շատ գոլեր խփել: Ես առանձնահատուկ ուշադրություն չեմ դարձնում ռեկորդներին և թվերին, գերադասում եմ կենտրոնանալ…
Դավիդ Սիլվան Մանչեսթեր Սիթիում պատմական ռեկորդ սահմանեց
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան իր թիմի մեկնարկային կազմում դուրս էր եկել խաղադաշտ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում: Հանդիպումը կայանում էր ԱՊԼ-ի 22-րդ տուրի շրջանակում: 33-ամյա իսպանացին «քաղաքաբնակների» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցում էր 267-րդ հանդիպմանը: Սա ակումբի պատմության ռեկորդային ցուցանիշն է: Հաղորդում է armsport.am-ը։
Ջեյմս Հարդենը նոր ռեկորդ է սահմանել
«Հյուսթոնի» բասկետբոլիստ, խաղարկող Ջեյմս Հարդենը «Քլիվլենդի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում ՝ ձեւակերպել է 40 միավորի թրիփլ-դաբլ: Վերջին 15 հանդիպումներում, 29-ամյա ամերիկացի բասկետբոլիստը վաստակում է միջինը 40.5 միավոր: 1976 թվականից ի վեր, NBA-ում նման ցուցանիշ ունեցել էր միայն Քոբի Բրայանտը: Բացի այդ, Հարդենի թրիփլ-դաբլը (43 միավոր, 12 փոխանցում, 10 ռեբաունդ) 29…










