ռեկորդ
Համաշխարհային նոր ռեկորդ․ շոտլանդական վիսկիի մեկ տակառը վաճառվել է 19,3 միլիոն դոլարով
Հազվագյուտ շոտլանդական վիսկիի մեկ տակառը վաճառվել է 16 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտ 19,3 միլիոն դոլար)։ Այն գնել է ասիացի հավաքորդ։ Այս մասին հայտնում է The Financial Times-ը՝ նշելով, որ սա համաշխարհային նոր ռեկորդ է։ Միածիկ վիսկին արտադրվել է 1975 թվականի նոյեմբերին Ardberg թորման գործարանում։ Ըստ աղբյուրի՝ վիսկիի գինը ներառում է ապրանքի պահեստավորումը, ապահովագրությունը և շշալցումը:…
Ռոնալդուն Յունայթեդի ակումբային ռեկորդ է սահմանել
Կրիշտիանու Ռոնալդուն կարիերայի ընթացքում 6-րդ անգամ ճանաչվել է Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն առաջ է անցել Ուեյն Ռունիից և սահմանել է ակումբային ռեկորդ: Ռունին ունեցել է 6-ը: Պրեմիեր լիգայի ռեկորդը կիսում են հարձակվողներ Սերխիո Ագուերոն և Հարի Քեյնը, ովքեր 7-ական անգամ ճանաչվել են ամսվա լավագույն խաղացող: Ռոնալդուն Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի անցկացրած…
Իբրան Ա Սերիայում նոր ռեկորդ է սահմանել
Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը շարունակում է իր տարիքային ռեկորդների շարքը։ «Լացիոյի» հետ Ա Սերիայի հերթական տուրում կայացած խաղում Իբրան դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Այդ պահին նա եղել է 40 տարեկան 6 ամսական և 21 օրական։ Այսպիսով, նա դարձել է Ա Սերիայի պատմության՝ գոլային փոխանցում կատարած ամենատարեց ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում…
Հայտնի է աշխարհի ամենաբարձրահասակ ընտանիքը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ամերիկյան ընտանիքը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաբարձրահասակ ընտանիք։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ ընտանիքը բաղկացած է 5 անդամից՝ հայրը, մայրը, որդին ու 2 դուստրերը։ Նրանցից ամենաբարձրահասակը որդին է՝ 2,2 մետր հասակով, իսկ ամենացածրահասակը մայրն է՝ 1,9 մետր հասակով։ Ըստ աղբյուրի՝ Թրափ ընտանիքի երեխաներն իրենց հասակի հետևանքով դպրոցում և…
Մեկ ցողունի վրա՝ 1269 լոլիկ․ այգեպանը ռեկորդներ է սահմանել
Բրիտանացի այգեպան Դուգլաս Սմիթը Գինեսի ռեկորդ է սահմանել։ Oddity Central-ն հայտնել է, որ նա մեկ ցողունի վրա աճեցնել 1269 լոլիկ։ Հերթֆորդշիրի բնակիչը նախկինում նաև ռեկորդներ է սահմանել ամենածանր լոլիկը, ամենաբարձր արևածաղիկն աճեցնելու համար: Այգեպանի խոսքով՝ տարատեսակ փորձարկումներ անելը իր մեծագույն բավականության պատճառն են։
Մբապեն դարի ռեկորդ է սահմանել հավաքականում
Ֆրանսիայի ազգային հավաքականի ու ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեն հավաքականում յուրահատուկ ռեկորդ է սահմանել։ Այս մասին գրում է Opta-ն։ Հարավաֆրիկյան Հանրապետության հետ հանդիպման ժամանակ Մբապեն դուբլ է ձևակերպել ու դարձել 21-րդ դարի առաջին ֆուտբոլիստը, որը Ֆրանսիայի հավաքականում 5 խաղ անընդմեջ դուբլ է անում։
Բենզեման սահմանել է իր կարիերայի ամենահիշարժան ռեկորդներից մեկը
Մադրիդի «Ռեալի» գոլահար Կարիմ Բենզեման շրջանցել է Թիերի Անրիին ու գրանցել իր կարիերայի ամենահիշարժան նվաճումներից մեկը։ Այս մասին գրում է Squawka-ն։ Բենզեման «Մալյորկայի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ իր խփած գոլերի քանակը հասցնելով 413-ի։ Այս ցուցանիշով նա դարձավ պատմության մեջ ամենաշատ գոլ խփած ֆրանսիացին։ Լեգենդար Անրին իր ողջ կարիերայի ընթացքում հավաքականում և բոլոր ակումբներում, որտեղ…
Քամբերբետչն իր բնակարանը առաջարկել է ուկրաինացի փախստականներին
Բրիտանացի հեղինակավոր դերասան Բենեդիկտ Քամբերբետչը միացել է այդ երկրի Կառավարության ծրագրին ու իր բնակարանը առաջարկել ուկրաինայից Մեծ Բրիտանիա ժամանած փախստականներին։ Այս մասին գրում է Reuters-ը։ Նա նշել է, որ այս ծրագիրը ռեկորդային թվով մասնակիցներ ունի արդեն իսկ։ Նշենք, որ ավելի վաղ բրիտանական իշխանությունները հանրության ներկայացուցիչներին, բարեգործական կազմակերպություններին ու ձեռնարկատերերին հնարավորություն էր տվել մասնակցել փախստականներին բնակարան…
Չեմպիոնների Լիգա․ Բավարիան թարմացրել է իր իսկ ռեկորդը
Մյունխենի «Բավարիան» այս գիշեր ուղղակի ջախջախեց (7-1) աստրիական «ՌԲ Զալցբուրգին» ու դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ։ Այս հաղթանակով գերմանական ակումբը նաև թարմացրեց իր ռեկորդը։ Բանն այն է, որ «Բավարիան» արդեն 20-րդ անգամ է անցնում ՉԼ-ի 1/4-րդ եզրափակիչ, իսկ պատմության մեջ դեռևս ոչ մի ակումբի չի հաջողվել այդքան անգամ հայտնվել քառորդ եզրափակչում։ Այս մասին հայտնում…
Սելարայանը MLS-ում տպավորիչ արդյունքի է հասել
Հայաստանի ազգային հավաքականի ու «Կոլամբուսի» հայազգի գոլահար Լուկաս Սելարայանը ուշագրավ ցուցանիշ է գրանցել MLS-ում։ Այս մասին գրում է Opta-ն։ Նշվում է, որ 2020 թվականից սկսած մինչ այս Սելարայանը 12 գոլ է հեղինակել՝ տուգանային հրապարակից դուրս գտնվելով։ Ըստ աղբյուրի՝ նա այս ցուցանիշով շուրջ 2 անգամ գերազանցում է իրեն հետապնդողներին։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը MLS-ի մեկնարկած առաջնության…
Վարդին նոր ռեկորդ է սահմանել ԱՊԼ-ում
«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին Անգլիայի Պրեմիեր Լիգայում նոր ռեկորդ է սահմանել։ Այս մասին գրում է Opta-ն։ Նշվում է, որ Վարդին գոլի հեղինակ է դարձել «Բարնլիի» դեմ խաղում։ Դա նրա 94-րդ գոլն էր Անգլիայի առաջնությունում՝ 30 տարեկան դառնալուց հետո։ Սա ռեկորդային ցուցանիշ է։ Մինչև Վարդին ռեկորդը պատկանում էր Իան Ռայթին, ով 93 գոլ էր խփել 30…
Եմենցին ռեկորդ է սահմանել՝ հավկիթները իրար վրա շարելով
Եմենցի Մուհամմադ Մուկբելը յուրահատուկ ռեկորդի հեղինակ է գրանցել՝ գերազանցելով նախորդ տարի իր իսկ սահմանած ռեկորդը։ Նա կարողացել է 4 հավկիթ շարել իրար վրա ու թարմացրել է Գինեսի ռեկորդների գրքի իր ռեկորդը, որ նա սահմանել էր անցած տարի՝ իրար վրա շարելով 3 հավկիթ։ Այս մասին տեղեկանում ենք Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքից։ Մուկբելի խոսքով՝ այդ ամենը…
Ալվեշը Բարսայում ռեկորդ է սահմանել
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի աստղ Դանի Ալվեշը նոր ռեկորդ է սահմանել ակումբում։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Պաշտպանը երեկ՝ «Ատլետիկոյի» դեմ խաղում, դարձավ գոլի ու գոլայի փոխանցման հեղինակ։ Ըստ աղբյուրի՝ Ալվեշը դարձավ «Բարսայի» պատմության ամենատարեց ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դառնում։ Գոլի պահին պաշտպանը 38 տարեկան 276 օրական է եղել։
Ջերմաստիճանային ռեկորդի կրկնություն․ Ավստրալիայում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի
Ավստրալիայի Օնսլոու քաղաքում վերջերս գրանցված ջերմաստիճանը կրկնել է հարավային կիսագնդի համար գրանցված ռեկորդը։ Այս մասին հայտնում է Global Voices-ը։ Նշվում է, որ հունվարի 13-ին Օնսլոուում գրանցվել է 50,7 աստիճան, ըստ ցելսիուսի։ Նման ջերմաստիճան գրանցվել է միայն 1960 թվականին՝ Ուդնադատտայում, որն էլ ենց բարձր ջերմաստիճանի ռեկորդն է հարավային կիսագնդում։ Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ը նշանավորվեց որպես կլիմայական…
Իսպանիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը
Իսպանիայում՝ իր սեփական տանը, կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը համարվող Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան։ Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների պաշտոնական կայքը։ Նշվում է, որ նա 112 տարեկան 341 օրական էր։ Ըստ աղբյուրի՝ նա Գինեսի գրքում է գրանցվել անցած տարվա սեպտեմբերին։ Նշվում է նաև, որ Գարսիան 7 դուստր ուներ, 14 թոռ ու 22…















