Ռիկարդու Կուարեժմա
«Վուլվերհեմփթոն»-ը փորձել է պայմանագիր կնքել «Բեշիկթաշ»-ի հարձակվող Ռիկարդու Կուարեժմայի հետ: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն: «Գայլեր»-ը առաջարկ են արել 35-ամյա խաղացողին, սակայն վերջինս մերժել է: Պորտուգալացին ամեն ինչից գոհ է Թուրքիայում և չի ցանկանում հեռանալ թիմից: Նախորդ մրցաշրջանում Կուարեժման մասնակցել է 34 խաղի՝ դառնալով 4 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ: