Ռուբեն Հայրապետյան
ԱԱԾ ծառայողները Քաջարանի քաղաքապետին տեղափոխում են Երևան
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին ԱԱԾ աշխատակիցները տեղափոխում են Երևան։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Հայրապետյանը։ Նա տեղափոխությունը որակել է «ապօրինություն»։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ԱԱԾ խուզարկություն է իրականացրել Փարամազյանի բնակարանում և ավտոմեքենայում։
Ավարտվել է Հարսնաքարի տնօրենի գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, Ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև շորթում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը, հայտնում են ՀՀ…
Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է կորել․ ադրբեջանցիները՝ Ռուբեն Հայրապետյանի`Շուշիի տանը
Այսօր համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ավիրում Ռուբեն Հայրապետյանի՝ Շուշիում գտնվող առանձնատունը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց՝ ավելի կարևոր բան ենք կորցրել, քան տունը․ «Երկիր ենք կորցրել, ես իմ տան մասին պետք է մտածե՞մ, գրողի ծոցը․․․ Մենք ավելի կարևոր բան ենք կորցրել․ մեր երկիրն է…
Գոգյանը պարզաբանել է, թե ինչու ԲՈԿ-ը գիտական աստիճանից չի զրկել Ռուբեն Հայրապետյանին
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԿԳՄՍ նախարարի հրամանով Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ արտագրությունների/թարգմանությունների մասին փաստերը ուսումնասիրող հանձնաժողովն իր եզրակացությունը տվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին։ Հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար ԲՈԿ-ը նախապատրաստեց հարցում, որը ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանը 2019 թվականի դեկտեմբերի 9-ին ուղարկեց Արդարադատության նախարար պարոն Ռուստամ Բադասյանին։…
Հայրապետյանը այլ երկրի քաղաքացի լինելով պատգամավորի թեկնածու՞ է առաջադրվել․ կքննի ՔԿ-ն
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի…
Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը
Ռուսաստանի իրավապահները դադարեցրել են իրենց տարածքում գտնվող Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ Հայաստանի իրավապահների կողմից հայտարարված հետախուզումը: https://www.facebook.com/azatutyun/videos/2701049426839188/?v=2701049426839188 Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Facebook-ում գրառում էր կատարել: Նա հայտնել էր, որ սահմանապահ ծառայությունը թույլատրել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից: Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայան-ի։
Հայտնաբերվել է «Հարսնաքարի» գործադիր մարմնի ղեկավարի գործով հետախուզվողներից մեկը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ…
Ռուբեն Հայրապետյանը ատենախոսության գործով դատը շահել է․ ապօրինի մրցույթը իր հայցի հիման վրա կասեցվել է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի գրառմամբ հայտնել էր, որ ատենախոսության գործով դատը շահել է, և իր ձևակերպմամբ, ապօրինի մրցույթը իր հայցի հիման վրա կասեցվել է՝ դատարանի արգելանքով: «1. Ատենախոսությանս գործով դատը հաղթեցի, անհեթեթ եզրակացությունը ոչնչացվեց՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով (ՀՀ վարչական դատարան՝ դատավոր Ռ. Խանդանյանի նախագահությամբ): 2. ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի…
Ռուբեն Հայրապետյանի խափանման միջոցը թողնվել է անփոփոխ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Քննչական կոմիտեից հիշեցնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված…
Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը
NEWS.am-ի հետ զրույցում Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանի՝ Հայաստան վերադառնալու և վարույթն իրականացնող մարմնին ներկայանալու հարցին, Մակինյանն ասաց.…
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու մասին
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015թ.…
Ռուբեն Հայրապետյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն մայիսի 21-ին հրավիրել են հարցաքննության մեղադրյալի կարգավիճակով: Նրա պաշտպան՝ փաստաբան Ամրամ Մակինյանին դեռ ծանոթ չէ ո՛չ մեղադրանքը, ո՛չ էլ մեղադրանքի հիմքը: Փաստաբանին միայն հայտնի է, որ գործով տուժող ներգրավված անձը Սևանի Հարսնաքար ռեստորանային-հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է, որը Հայաստանում չէ. «Բայց ենթադրում եմ, որ այդ անձը հարցաքննվել է տեսակապի…
Հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարվել Ռուբեն Հայրապետյանին. նա արտերկրում է
ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայևապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Facebook-ում գրառում է կատարել: Նա հայտնում է, որ քննիչը քրեական ոստիկանության միջոցով այսօր հարցաքննության ներկայանալու ծանուցում է ուղարկել Հայրապետյանին, սակայն նա գտնվում է արտերկրում: «Դեռևս մարտի 28-ին էի ազդարարել Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի նկատմամբ ծուղակներ լարելու նոր շրջափուլ սկսելու կամ այլ կերպ ասած՝ ժանտախտի ժամանակ վրեժի…
Ռուբեն Հայրապետյանը լքել է ՀՀ-ն
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանը Facebook-ում գրել է. «Սահմանապահ ծառայությունը թույլատրեց Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից: Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»,- գրել է նա։ Կարող եք կարդալ նաև, ավելի վաղ azat.tv-ում հրապարակված հոդվածը: https://www.facebook.com/amram.makinyan/posts/205697533839957
Այս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաեւ՝ օդակայանից. Արամ Մակինյան
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ «Հրատապ Այս պահին ապօրինի արգելափակվել է Ռուբեն Հայրապետյանի ելքը ՀՀ-ից, նաեւ՝ օդակայանից: Ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին»: Նշենք, որ փետրվարի 4-ին նրան բերման էին ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով: https://www.facebook.com/amram.makinyan/posts/205517363857974













