Ռուբեն Հայրապետյան
Հայտնի է տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտորի անունը
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Ռեկտորատի նիստին ներկա էր կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: Ռուբեն Հայրապետյանը ծնվել է 1987թ. Երևանում: Սեպտեմբերին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ, հաղորդում է aysor.am-ը։
Կորյուն Աթոյանն ազատվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնից
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը ,սեփական դիմումի համաձայն,ազատվել է ռեկտորի պաշտոնից։ Լուրը հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։ Կորյուն Աթոյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականից: Որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար առաջարկվել է Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը:


