Ռուսաստանի դեմ
Կանադան Նավալնիի մահվան առիթով նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Կանադան կիրակի հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան առիթով։ Վերջին պատժամիջոցները ուղղված կլինեն վեց ռուսաստանցի պաշտոնյաների՝ ներառյալ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և դատախազության աշխատակիցների, դատական մարմինների և ուղղիչ հիմնարկների դեմ, ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարության մեջ:
Լեհաստանը կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարում. Դուդա
Ուկրաինան գործընկերների ամուր աջակցության կարիքն ունի, ինչպես և լայնամասշտաբ ներխուժման առաջին օրերին՝ հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: «Լեհաստանը տրամադրել է սեփական զենքը, որն օգնել է ուկրաինական բանակին դադարեցնել ռուսների գրոհը։ Ավելի քան 300 տանկ, հաուբից, զրահափոխադրիչ և վերջապես՝ մեր ինքնաթիռները: Երբ դա ամենից շատ անհրաժեշտ էր, երբ ոչ բոլորն էին ցանկանում նման աջակցություն ցուցաբերել»,-…
ԵՄ-ն խոստացել է ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթը
Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 12-րդ փաթեթը՝ ներմուծման և արտահանման նոր արգելքներով և նավթի գնի առաստաղի խստացմամբ, հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Շուտով մենք կներկայացնենք պատժամիջոցների 12-րդ փաթեթը։ Ցանկում նոր լրացումներով։ Ներմուծման և արտահանման նոր արգելքներ։ Նավթի գնի առաստաղը խստացնելու գործողություններ»,- X սոցիալական ցանցում գրել է ԵՀ ղեկավարը։ Ավելի վաղ,…
Եվրախորհրդարանը խոսել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին
Եվրախորհրդարանը մտադիր է բռնագրավել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվները՝ պատժամիջոցների նոր՝ 12-րդ փաթեթի մշակման շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Գունար Բեկը: Եվրախորհրդարանի կարծիքով՝ Ռուսաստանի իշխանությունները պետք է «հիմա հայց նախապատրաստեն ցանկացած նման քայլի դեմ, քանի որ Արեւմուտքն իսկապես կարող է գնալ դրան»։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի սառեցված միջոցների բռնագրավումը կլինի…
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն որոշել են նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն որոշել են Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականներին և ակումբներին թույլ չտալ մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցումներին: Արգելքը կգործի մինչև նոր հատուկ որոշման ընդունումը:
ԵՄ երկրները միաձայն հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել են, որ Եվրամիության անդամ երկրները միաձայն հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հետ։ Այս մասին գրում է BBC-ն։ «Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Պետդումայի 351 պատգամավորի, ինչպես նաև 27 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասել է Բորելը։ Դիվանագետը նշել է,…






