Ռուս երգիչ

  • Ռուս երգիչն անհետացել է՝ Սոչիում լողալուց հետո

    Ռուս երգիչն անհետացել է՝ Սոչիում լողալուց հետո

    Ռուս էստրադային երգիչ, «Դելտա» փոփ-ռոք խմբի ֆրոնտմեն Կոնստանտին Լեգոստաև, Սոչիում լողալուց հետո, անհետացել է, հաղորդում է Пятый канал-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Աղբյուրն ասել է, որ երգիչը Սոչի է գնացել աշխատանքի, սակայն որոշել է դադար վերցնել և գնացել է լողալու, որտեղից չի վերադարձել: Քանի ժամ է որոնողական աշխատանքներ են ընթանում. դեպքի մանրամասները ճշտվում են:  

  • Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը

    Ստաս Միխայլովը Երևանում կներկայացնի «Ես և Դու» համերգային ծրագիրը

    Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովը համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մեր երկրում կներկայացնի իր՝ «Ես և Դու» համերգային ծրագիրը: Ստաս Միխայլովի յուրաքանչյուր ելույթ նման չէ նախորդին:  Նրա երգացանկը բավականին ընդարձակ է, ընդգրկում է դանդաղ, լիրիկական երգերից մինչև պարային ստեղծագործություններ: Երևանյան…

  • Նիկոլայ Նոսկովը ինսուլտից հետո բեմ կվերադառնա

    Նիկոլայ Նոսկովը ինսուլտից հետո բեմ կվերադառնա

    Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Նոսկովի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը հայտնել է, որ գլխուղեղի կաթվածից հետո ձեռնամուխ կլինեն երգչի բեմ վերադարձին: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն: Նրա խոսքով՝ ինսուլտից հետո Նոսկովի աջ ձեռքը դեռ չի աշխատում, բայց խոսքն արդեն վերականգնվել է: Դրոբիշը նաև նշել է, որ ինսուլտի պատճառով երգիչն ավելի քան մեկ շաբաթ եղել է վերակենդանացման բաժանմունքում:…