սարքավորումներ
CPU-Z-ը ապահովում է Intel Core Ultra 200U-ի և նորագույն սարքավորումների աջակցություն
CPU-Z-ը, համակարգի մոնիթորինգի հանրաճանաչ գործիքը, թողարկել է իր վերջին՝ 2.13 տարբերակը, որն ապահովում է Intel-ի առաջիկա Core Ultra 200U պրոցեսորների շարքի աջակցությունը, որը նաև հայտնի է որպես Arrow Lake-U: Այս թարմացումը կարևոր աջակցություն է տրամադրում նորագույն սարքավորումների հետ համատեղելիության համար՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը համակարգի դիագնոստիկայում։ Core Ultra 200U շարքը ներկայացնում է Intel-ի պրոցեսորային ճարտարապետության հաջորդ…
Թարմացված Kia EV6-ը ստացել է այլ դիզայն
Kia-ն ցուցադրել է նորացված EV6 էլեկտրական մեքենան։ Այն ստացել է նոր տեսք, ավելի մեծ մարտկոց և առաջադեմ կապակցված ավտոմեքենայի նավիգացիոն խցիկում (ccNC) մեդիա համակարգ՝ AR նավիգացիայով, անլար Apple CarPlay/Android Auto և մատնահետքի սկաներով: Համակցված ռեժիմում մեկ լիցքավորման դեպքում վերափոխված EV6-ը անցնում է գրեթե 500 կիլոմետր: Հարավային Կորեայում գները սկսվում են 55,4 մլն վոնից, որը համապատասխանում…
ԵՄ-ն և ԱՀԿ-ն ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում
Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի…
Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ
Շրջիկ առևտրի նոր կանոնները Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանում է օրենքը, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշումը: «Ավելի քան 10 տարի օրենքով սահմանվել էր շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտուր իրականացնելու հնարավորություն, սակայն կարգ գոյություն չուներ: Կատարելով օրենքի մեջ փոփոխություն՝ ավագանուն լիազորություն տրվեց որոշել՝ ինչպես իրականացնել…
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով: Տեխնիկական նոր միջոցները Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության վերջին…
ՔԿ-ի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2001թ. ստորագրված նամակ-համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով և ծրագրային ապահովումներով: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեից: Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն կտան այսուհետ ոչ միայն լաբորատորիայում, այլև դեպքերի վայրերում…
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն (ԱԱՏՄ) իրազեկում է, որ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակներ ևս այսուհետ ենթակա են պարտադիր լիցենզավորման: ՀՀ կառավարության 2020թ․ հոկտեմբերի 22-ի 1711-Ն որոշմամբ՝ ՀՀ կառավարության 2008 թ․ մարտի 27-ի N 276-Ն որոշումը խմբագրվել է։ Վերջինով սահմանված՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ լրացվելով։ Հավելվածում…
Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանն այցելել են Կաշենի լեռնահանքային համալիր
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է «Բեյզ Մեթըլս» ընկերության Կաշենի լեռնահանքային համալիր: Վարչապետն ու ԱՀ նախագահն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել համալիրում, ծանոթացել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին, ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է Արցախի ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը,…
ԱՄՆ-ն իրականացրել է ամենահզոր ազգային մոբիլիզացիան․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter–ի էջում գրառում է կատարել։ Նախագահը նշել է, որ երկիրն իրականացրել է ամենահզոր ազգային մոբիլիզացիան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Թրամփի խոսքով՝ երբ վիրուսն առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում, ամերիկացի պաշտոնյաները սկսել են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ ազգային մոբիլիզացիան: Նա նշել է, որ երկիր մուտքը սահմանափակելու իր որոշումը փրկել…
Էկոնոմիկայի նախարարը մթերման սեզոնին ընդառաջ հանդիպել է գինեգործների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել…
Ռուսահայ էլիտան կարող է հանցագործի համար միլիոնավոր դոլարների գրավ մուծել․ Դավիթ Ֆիդանյան
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատմաբանն ընդգծել է, որ պետք չի զարմանալ որ ռուսահայ էլիտան կարող է հանցագործի համար միլիոնավոր դոլարների գրավ մուծել։ «Պետք չի զարմանալ որ ռուսահայ էլիտան կարող է հանցագործի համար միլիոնավոր դոլարների գրավ մուծել: Ժամանակն է վերջնականապես հասկանալ, որ այդ էլիտան ռուսական կոռուպցիոն համակարգի և նրա դուստր ֆիլիալ…
Երևանում վայրէջք է կատարել սերբական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ նախագահի աշխատակազմը գրառում է կատարել Facebook-ում և տեսանյութ է հրապարակել: Աշխատակազմը հայտնում է, որ Երևանում վայրէջք է կատարել սերբական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը: «Դժվարին ժամանակներում օգնությունը Հայաստանի ժողովրդին լավ ապագայի երաշխիքն է. որպես Հայաստանի և Սերբիայի նախագահների պայմանավորվածությունների շարունակություն՝ Երևանում վայրէջք կատարեց սերբական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը»,-ասվում է գրառման մեջ: Տեսանյութում նշվում է, որ Սերբական ավիաընկերության…
Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից. ԱՆ խոսնակի պատասխանը Վահան Արծրունուն
Երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ «Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում այս հատուկ covid-բաժանմունքը ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով…
Ռուսական «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին թույլ է տրվել կառուցել Մարտունի ԲԿ-ն. նոր որոշում
ՀՀ կառավարությունն իր այսօրվա` մյաիսի 27-ի նիստում որոշում կայացրեց թույլ տալ ՌԴ-ում գրանցված «ՊրոմՍտրոյ» ՍՊԸ-ին Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել շինարարական գործունեություն՝ բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների շինարարության բնագավառում: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային թիվ 5222-ԱՄ ծրագիրը…
Հեռավար կրթության համար տամադրված սարքավորումները պետք է վերադարձվեն դպրոցներ
ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հեռավար կրթության նպատակով աշակերտներին տրամադրված սարքավորումները մինչև այս շաբաթվա ավարտը պետք է վերադարձվեն դպրոցին: Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից: Հայտնենք, որ մայիսի 22-ը համարվում է ուսումնական տարվա ավարտը, ինչով էլ պայմանավորված՝ վերջանաժամկետը սահմանվել է այս շաբաթվա վերջը։














