Սենատ

  • ԱՄՆ-ն դեմ է ցանկացած միակողմանի գործողության, հատկապես՝ Ադրբեջանի կողմից․ Բլինքենը՝ ԼՂ հակամարտության մասին

    ԱՄՆ-ն դեմ է ցանկացած միակողմանի գործողության, հատկապես՝ Ադրբեջանի կողմից․ Բլինքենը՝ ԼՂ հակամարտության մասին

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծման օգտին է հանդես գալիս։ Բլինքնն ասել է, որ ինքն ակտիվ կերպով համագործակցում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ։ Նա հիշեցրել է, որ ինքը մեկ շաբաթ առաջ հեռախոսազրույցներ է ունեցել երկու…

  • Մակունցը հանդիպել է Սենատի Զինծառայությունների հանձնաժողովի նախագահին

    Մակունցը հանդիպել է Սենատի Զինծառայությունների հանձնաժողովի նախագահին

    Երեկ՝ մարտի 22-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։ Հայաստանի նախագահն ընդունել է Չինաստանի դեսպանին (ՏԵՍԱՆՅՈւԹ) ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ «Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և…

  • Ղազախստանում մահապատիժը վերացվում է

    Ղազախստանում մահապատիժը վերացվում է

    Ղազախստանի Սենատը օրենքի նախագիծ է ընդունել, ըստ որի՝ մահապատիժը բացառվում է քրեական օրենսգրքի բոլոր հոդվածներից։ Այս մասին տեղեկանում ենք Ղազախստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ մահապատիժը վերացվում է ամբողջությամբ և այսուհետ Ղազախստանում ամենածանր պատիժը կլինի ցմահ ազատազրկումը։

  • Սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում՝ գերիների ազատ արձակման համար

    Սենատորը պատրաստակամություն է հայտնել աշխատանքներ տանել Սենատում՝ գերիների ազատ արձակման համար

    Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Էդվարդ Մարքիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։ Ստոկհոլվում Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումը բացառված չէ․ ԱԳՆ Նոյեմբերին բախումներ եղան ոչ թե Ղարաբաղում, այլ միջազգայնորեն ճանաչված սահմաններում. ԵԱՀԿ տնօրենի տեղակալ «Զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանի…

  • Սենատորը կոչ է արել զրկել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունից

    Սենատորը կոչ է արել զրկել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունից

    ԱՄՆ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կրկին կոչ է արել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ վերանայել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին կետը։ Մենենդեսը նշել է, որ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի դեմ ագրեսիայի հետևանքով գերեվավարված և զոհված զինծառայողների մասին հաղորդագրությունները տագնապալի են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանին տրամադրված ռազմական օգնությունը օգնում է նրանց էթնիկ հայերի…

  • Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատվեց Բայդենի առաջարկած թեկնածուն

    Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատվեց Բայդենի առաջարկած թեկնածուն

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը հաստատել է՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջեֆ Ֆլեյքին։ Այս մասին տեղեկանում ենք միջազգային մամուլից։ Նշվում է, որ Սենատը Ֆլեյքի թեկնածությանը կողմ է քվեարկել միաձայն։ Ֆլեյքը նախկինում սենատոր է եղել, ինչպես նաև ներկայացված է եղել Ներկայացուցիչների պալատում։

  • Ամերիկացի սենատորը քննադատել է հայերի դեմ Թուրքիայի չարամիտ գործողությունները

    Ամերիկացի սենատորը քննադատել է հայերի դեմ Թուրքիայի չարամիտ գործողությունները

    Հուլիսի 22-ին Ամերիկայի հայկական համագումարը հաղորդում է, որ ամերիկացի սենատոր Քրիս Վան Հոլլենը քննադատել է հայերի դեմ Թուրքիայի «չարամիտ գործողությունները»: Նշումներն արվել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հարցով լսումների ժամանակ՝ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Սենատորը հիշեցրել է նաև Սիրիայում Թուրքիայի գործողությունների մասին՝ շեշտելով, որ Անկարան չորս տարի շարունակ…

  • Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

    Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Տավերնային դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան ժամանելու կապակցությամբ և հիշել, որ վերջինս դիտարկել է նաեւ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ազգային ժողովի նախագահը հավելել է , որ այս ընտրությունները միտված են հանգուցալուծելու նախորդ տարվա…

  • ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը չհաստատեց երկրում զենքի վաճառքի սահմանափակման օրինագիծը

    ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը չհաստատեց երկրում զենքի վաճառքի սահմանափակման օրինագիծը

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Politico թերթը հայտոնում է, որ Կոնգրեսի Սենատում անհաջողությամբ ավարտվեց այն օրինագծի ընդունման հասնելու հերթական փորձը, որը նպատակամղված է երկրում հրազենի վաճառքի սահմանափակմանը: Երկու կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողացել փոխզիջման հասնել օրինագծի ձևակերպման շուրջը և դադարեցրել են բանակցությունները: «Մենք չկարողացանք համաձայնության գալ օրինագծի շուրջը, որը կհանգեցներ հրազեն գնողների ինքնության ստուգումների թվի զգալի ավելացման»,- հայտարարել է դեմոկրատ…

  • ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը․ Բլինքեն

    ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ադրբեջանին օգնություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը․ Բլինքեն

    ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում խոսակցություն է գնացել նաև Ադրբեջանին Միացյալ Նահանգների տված օգնության մասին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ իրենք ուսումնասիրելու են Ադրբեջանին տարատեսակ օգնություն, ինչպես նաև ռազմական աջակցություն տրամադրելու հետագա նպատակահարմարությունը։ Բլինքենն ասել է, որ ինքը շատ է աշխատել սրա շուրջ, հատկապես՝ գերիների վերադարձի ու խաղաղ կարգավորման։

  • Թույլ չտալ Ադրբեջանին ապակայունացնել տարածաշրջանը․ Ֆրանսիացի պատգամավորների կոչը Եվրոպային

    Թույլ չտալ Ադրբեջանին ապակայունացնել տարածաշրջանը․ Ֆրանսիացի պատգամավորների կոչը Եվրոպային

    Ֆրանսիայի ԱԺ-ի 7 պատգամավորներ դատապարտել են ադրբեջանական սադրանքը Հայաստանի նկատմամբ՝ կապված Սյունիքի մարզի սահմանը հատելու հետ։ Նրանք կոչ են արել Եվրոպային թույլ չտալ, որ Ադրբեջանը ապակայունացնի տարածաշրջանը։ Պատգամավորները նշել են, որ Ադրբեջանը արհամարում է միջազգային իրավունքը ու վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղության համար։

  • ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել

    ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծ են ներկայացրել

    ԱՄՆ դեմոկրատ սենատորներն ապրիլի 30-ին ներկայացրել են օրինագծի, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը խախտի մարդու իրավունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է օրինագծի հեղինակներից մեկի՝ Էդվարդ Մարկիի գրասենյակը: Օրինագիծը ուղղված է լինելու Թուրքիայի կառավարության այն պաշտոնատար անձանց դեմ, ովքեր պատասխանատու կլինեն քաղբանտարկյալների և խղճի բանտարկյալների, քաղաքական շարժառիթներից ելնելով՝ լրագրողների ազատազրկման,…

  • Փաշինյանն առանցքային է համարում Արցախի ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

    Փաշինյանն առանցքային է համարում Արցախի ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել փաստը, որ այսօր Ֆրանսիայից նման ներկայացուցչական պատվիրակություն է գտնվում մեր երկրում: «Նման պատվիրակության ներկայությունը վկայում է այն մասին, թե Ֆրանսիայի պետությունը ինչպիսի կարևորություն է…

  • Սենատում դեմոկրատների ղեկավարը համոզված է, որ Բայդենն այսօր ճանաչելու է ցեղասպանությունը

    Սենատում դեմոկրատների ղեկավարը համոզված է, որ Բայդենն այսօր ճանաչելու է ցեղասպանությունը

    Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատում դեմոկրատների ղեկավար Չաք Շումերն անդրադարձել է նախագահ Ջո Բայդենի մտադրությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա դա համարել է հրաշալի նորություն։ Շումեր պատմել է, որ իրենք՝ ԱՄՆ հայ համայնքի հետ միասին, ամեն տարի հավաքվում են Թայմզ Սքուերում՝ ցեղասպանության հիշատակման օրվա կապացությամբ։ Նա նշել է, որ ինքը տեսել է ցեղասպանությունը վերապրածներին ու զրուցել նրանց…

  • Հայ չեմ, բայց սիրտս հայի նման է բաբախում․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

    Հայ չեմ, բայց սիրտս հայի նման է բաբախում․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

    Ինչպես նշել էինք, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն ու իր գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հարգանքի տուրք մատուցելուց հետո Լարշեն խոսեց հուշահամալիրի ու ցեղասպանության մասին։ Նա ասաց, որ «այստեղից հեռանում ես փոխված»։ Լարշեի խոսքով՝ ժողովրդավարական հասարակություններում պահեր կան, երբ քաղաքական տարակարծությունները կորցնում են իրենց իմաստը…