Սենատ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին: Արարատ Միրզոյանը, ողջունելով Սենատի նախագահին, չափազանց կարևորել է հայ-իտալական միջխորհրդարանական շփումները և համոզմունք հայտնել, որ այս այցով հիմք է դրվում առավել ակտիվ համագործակցությանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Արարատ Միրզոյանը շեշտել է,…
ԱՄՆ սենատը մեղադրում է պետքարտուղարությանը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ չսահմանելու համար
ԱՄՆ Սենատում մեղադրանքներ են հնչել պետքարտուղարության հասցեին, որը, ըստ սենատորների, ցանկություն չունի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Պատժամիջոցների կիրառման հարցը Սենատում բարձրացվել է երեքշաբթի՝ հոկտեմբերի 22-ին: Պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Փալմերը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ պետքարտուղարությունը դեռևս չի կողմնորոշվել՝ Ռուսաստանից այդ զինատեսակների գնումը տեղավորվո՞ւմ է ամերիկյան CAATSA օրենքի շրջանակում,…
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։ Տանզիլա Նարբաևան Հայաստանի նախագահին է փոխանցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի ջերմ ողջույններն ու Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության պատրաստակամությունը։ Նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցությունը զարգացնելու…
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Նիդերլանդներում
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 10-ին Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Նիդերլանդների Սենատի նախագահ Յան Անտոնի Բրույնի հետ: Հանդիպման ընթացքում հայկական խորհրդարանի խոսնակը ներկայացրել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած ժամանկահատվածում մեր երկրում տեղի ունեցող զարգացումներն ու բարեփոխումների օրակարգը: Սենատի նախագահը նշել է, որ Նիդերլանդներում հիացած են…
Իտալիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ այսօր Իտալիայի Սենատը 242 կողմ և 2 ձեռնպահ ձայներով վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ «Հուսով ենք, որ շուտով այն կվավերացվի նաև Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից»,- ասված է դեսպանության Facebook-ի գրառման մեջ: https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2394636603966141
Ռումինիայում հոկտեմբերի 12-ը հռչակվել է հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր Facebook-յան էջով հայտնել է, որ Ռումինիայի Սենատը 2019 թվականի սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։ «Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի և Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։ Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաև հավանություն ստանա Խորհրդարանի…
ԱՄՆ վարչակազմը 250 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային
Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։ Այդ գումարի հատկացումը որոշ ժամանակով սառեցված էր, ինչը տեղիք էր տվել քննադատությունների, թե այն ծայրաստիճան անհրաժեշտ է Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։ Օգնության տրամադրման մասին հայտարարությունից հետո Սենատում քննարկում է եղել, որի ժամանակ ակնկալվում էր, որ օրենսդիրները քննադատության կենթարկեն ԱՄՆ վարչակազմին՝ Կոնգրեսի կողմից արդեն…
Իտալիայի խորհրդարանը վստահություն է հայտնել Ջուզեպե Կոնտեի նոր կառավարությանը
Իտալիայի խորհրդարանի երկու պալատները վստահություն են հայտնել Ջուզեպե Կոնտեի գլխավորած նոր կոալիցիոն կառավարությանը: Ընդհանուր առմամբ՝ կողմ է քվեարկել 512 պատգամավոր, դեմ՝ 396, իսկ 8-ը մնացել են ձեռնպահ։ Այդ մասին հայտնում է ANSA-ն: Կառավարությունը կրկին ղեկավարելու է Ջուզեպե Կոնտեն։ Սակայն ընդգրկված են նաև «5 աստղերի շարժում» կուսակցության և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ: Առողջապահության նախարարը ներկայացնում է «Ազատ…
Նազարբաևայի դուստրը կրկին ընտրվեց Ղազախստանի Սենատի նախագահ
Ղազախստանի խորհրդարանի անդամները երկրի նախագահի առաջարկով և իրենց քվեարկությամբ հաստատել են Դարիգա Նազարբաևի նշանակումը խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Նա երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Դարիգա Նազարբաևան մինչ այս նույնպես ղեկավարում էր Ղազախստանի խորհրդարանը, սակայն նախագահի փոփոխությաննը հաջորդած խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավորները պարտավոր էին ապահովել այդ ձևական մասը։ Նազարբաևան այդ պաշտոնին նշանակվել էր այս…
Ուզբեկստանի Սենատը հավանություն է տվել կանանց ամուսնության տարիքի բարձրացմանը
Ուզբեկստանի Սենատը շաբաթ օրը հաստատել է երկրի Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Դրանք ներառում են 17-ից 18 տարեկան կանանց համար ամուսնության նվազագույն տարիքի բարձրացում՝ հայտնում է Սենատի տեղեկատվական ծառայությունը: Ներկայում Ուզբեկստանում տղամարդկան ամուսնության թույլատրելի նվազագույն տարիքը 18-ն է, կանանց համար՝ 17-ը: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիևն ապրիլին իր հրամանագրով սեպտեմբերի 1-ին բարձրացրել էր կանանց ամուսնության…
Իտալիայի Սենատը տապալել է Սալվինիի նախաձեռնությունը
Բանավեճեր հնարավոր է, բայց քվեարկություն չի լինի։ Իտալիայի Սենատը հրաժարվել է օրակարգ մտցնել կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկության առաջարկը։ Այսպիսով Մատեո Սալվինիի ղեկավարած «Լիգա» կուսակցության նախաձեռնությունը տապալվել է։ Այնուամենայնիվ, քաղաքական ճգնաժամը չի ավարտվել Իտալիայում։ Այս մասին հաղորդում է Euronews-ը։ Ավելի վաղ Սալվինին հայտնել էր «Հինգ աստղերի շարժման» հետ կոալիցիայից դուրս գալու մասին։ Պաշտոնապես հայտարարել էին, թր…
Թրամփը The Washington Post-ին «ռուսական ակտիվ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ The Washington Post ամերիկյան պարբերականը «ռուսական ակտիվ» է: Նա պարբերականին այդպես է անվանել, երբ նրան հարցրել են արտասահմանյան միջամտությունից ընտրական գործընթացները պաշտպանելու Հանրապետական կուսակցության անգործության մասին: Այս մասին հաղորդում է Washington Examiner-ը: Ավելի վաղ, պարբերականում հրապարակված հոդվածը Սենատում մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելլին «ռուսական ակտիվ» էր անվանել`ԱՄՆ ընտրություններում անվտանգության…
Թրամփը սենատորների հետ քննարկել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փակ հանդիպում է ունեցել Սենատի՝ երկրի խորհրդարանի վերին պալատի Հանրապետական անդամների հետ։ Քննարկման թեման եղել է Թուրքիան, որի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց կա օրակարգում։ Հանդիպմանը ներկա են եղել Թրամփի ոչ բոլոր համակուսակից սենատորները։ Իսկ քննարկման մեխը եղել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի գնումից հետո իրենց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ։…
Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցները քննարկելու համար սենատորներին ժողովի է հրավիրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկելու նպատակով Հանրապետական կուսակցության սենատորներին Սպիտակ տուն է հրավիրել: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը: Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում՝ հուլիսի 22-ին: Հանրապետական կուսակցությունից սենատոր Ռիք Սքոթը և Թոդ Յանգը հուլիսի 19-ին Սենատին են ներկայացրել պատժամիջոցների նոր առաջարկ: Պատճառն այն է,…
Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ: ԱԺ խոսնակը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդող քաղաքական զարգացումները` ընդգծելով այս փուլում ԱՄՆ-ի կողմից մեր երկրին աջակցության կարևորությունը: Կողմերը քննարկել են Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության մեծացման հնարավորությունները, երկրի արտաքին քաղաքականությանն…















