Սերգեյ Բագրատյան
Ազգային ժողովը կողմ քվեարկեց մի շարք նախագծերի
Հունիսի 4-ին Ազգային ժողովը նիստը սկսել է նախորդ օրերին քննարկված նախագծերի քվեարկություններով: Քննարկված բոլոր նախագծերն ընդունվել են: Ընդունված նախագծերն են. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծ՝ 59 կողմ, 18 դեմ, 5 ձեռնպահ ձայներով, « «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների…
Պատգամավորների հարցերին պատշաճ չենք պատասխանու՞մ. Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կառավարությանն էր դիմել «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ գործող օրենքով՝ ԱԺ պատգամավորն իրավունք ունի առաջարկություններով և տեղեկություններ ստանալու համար դիմել Գործադիրին, դրա համար նախատեսված է 21-օրյա ժամկետ: Նախագծի հեղինակը կարծում է, որ այստեղ անհամաչափություն…
Բագրատյանի մասնակցությամբ միջադեպը կարող է քննարկվել Էթիկայի հանձնաժողովում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանն այսօր մեկնաբանեցին ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպը։ Գաբրիելյանը չբացառեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի բացումն ու այս հարցի քննարկումը, բայց պնդեց, որ դեռ վաղ է դրա համար։ Գաբրիելյանի խոսքով՝ առաջիկա օրերին գուցե Բագրատյանն էլ հանդես գա հրապարակային խոսքով ու ներողություն խնդրի կամ այլ…
Վայոց ձորի փոխմարզպետը լուսանկար է հրապարակել Սերգեյ Բագրատյանի հետ տեղի ունեցած միջադեպից
Ապրիլի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Վայք քաղաքի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, որը հայտնել է, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք…
Կառավարությունը միաձայն ընդունեց Սերգեյ Բագրատյանի առաջարկած ծրագիրը
Կառավարության այսօրվա նիստում միաձայն ընդունվեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ այդ նախագծի էությունն այն է, որ հերթապահություն իրականացնող զինվորական ծառայողից պարտատիրոջ հաշվին գանձվի ոչ ավելի, քան 10 տոկոս գումար: ԱԺ պատգամավորին առաջարկել են այլընտրանքային տարբերակ,…
Նորմալից բարձր շահույթը, հավանաբար պետք է որակել «գերշահույթ». ֆինանսների փոխնախարար
ԱԺ այսօրվա նիստի ընթացքում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց էր ուղղել ֆինանսների փոխնախարարին, թե ՊԵԿ-ն ի՞նչ է հասկանում «գերշահույթ»: Փոխնախարարը պատասխանել է. «Ես, բնականաբար, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է հասկանում ՊԵԿ-ը «գերշահույթ» եզրույթի տակ՝ այն պարզ պատճառով, որ ՊԵԿ-ը չեմ ներկայացնում»,- ասաց նա: Պողոսյանը նշեց, որ «շահույթ»-ը տնտեսագիտական եզրույթ է. կա նորմալ շահույթ, դա…
Ո՞ր տոկոսն եք գերշահույթ համարում. ԲՀԿ պատգամավորի հարցը ֆինանսների փոխնախարարին
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանն ապրիլի 9-ին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին այսպիսի հարց ուղղեց. «Հաճախ օգտագործում եք «գերշահույթ» եզրույթը՝ գազի գնագոյացաման հետ կապված՝ «գազալցակայաններում գերշահույթ են ստանում»: Ինձ հետաքրքիր է այս ձևակերպումը՝ որպես ՊԵԿ մոտեցում. ո՞ր տոկոսն է, որ համարում եք շահույթի մեջ գերշահույթ: Հետագայում որևէ գործընթացի՝ ստուգումների, տնտեսվարողների,…
Ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, որքան էլ դա դժվար է ընկալվում, ասենք, պարոն Միրզոյանի կողմից. Սերգեյ Բագրատյան
Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշեց, որ մեր երկրում կա տնտեսական զարգացման դինամիկա: Նա նաև ընդգծեց. «ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք՝ ընդդիմություն»: «Ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, որքան էլ դա դժվար է ընկալվում, ասենք, պարոն Միրզոյանի կողմից»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանն պատասխանեց, որ կասկածի…
Առաջարկում եմ ԱԺ արտագնա նիստ կազմակերպել Գյումրիում. Սերգեյ Բագրատյան
Այսօրվա Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԺ աշխատանքին: «Այս քառօրյան էլ վաղը կսպառենք, կարելի է ասել՝ թերբեռնված ռեժիմով ենք աշխատում, առաջարկում եմ՝ դիմենք ԱԺ նախագահին և խորհրդին՝ հաջորդ երկու օրերը կազմակերպել արտագնա նիստ Գյումրիում, որտեղ ավագանու հետ կարող ենք քննարկել նիստը, տեղում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն»,-…
Ընդհանրապես չաշխատած և 10 տարի աշխատածը խիստ տարբեր կատեգորիաներ են. Սերգեյ Բագրատյան
2019 թվականին Հայաստանի բյուջեից 800 միլիոն դրամ կուղղվի 25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ ստացողների թոշակն այդ գծին հասցնելու համար։ Այս մասին նախագիծն ԱԺ-ում քննարկելիս պատգամավորներից Սերգեյ Բագրատյանը հաշվեց, որ խոսքն ամսական մոտ 3700 դրամ բարձրացման մասին է։ Նա նշեց, որ եթե նվազագույն ստաժ չունեցողների թոշակը հավասարեցվում է ունեցողների թոշակին, մարդիկ մտածում են՝ ինչո՞ւ պետք…
Հայաստանի տնտեսության զարգացումը պետք է պայմանավորել գիտության զարգացմամբ․ Սերգեյ Բագրատյան
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով տնտեսական հեղափոխությանը, նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե տնտեսական հեղափոխությունը պետք է սկսել մարզերից, շատ կարևոր մեսիջ է, քանի որ պետք է հասկանալ՝ տվյալ մարզում որ արտադրանքն է գերակա: Պատգամավորի խոսքերով՝ վերջին 30 տարում մենք չունենք տնտեսական հրաշքի դասական օրինակ: «Այստեղ կարևոր եմ համարում ճապոնական տնտեսական հրաշքի օրինակը, որը…











