Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը թող ավելի հաճախ խոսի՝ հիշեցնելու մարդկանց, թե ով է ինքը եղել․ Ալեն Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը, ով հեռացավ նաև այն պատճառով, որ ասաց` էլ վարչապետ չի լինելու, հետո եղավ, ով որոշում կայացրեց ինքն իրեն կառավարական ամառանոցը նվիրելու, հետո ետ վերադարձրեց, ով մեկ գիշերվա մեջ մտավ ԵԱՏՄ` ասում է, որ ինքը որոշում փոխող չէ, հետո ասում է, որ զրույց է ունենալու…
Չշփոթեք երկու իրարից տարբեր և միմյանց հակասող համակարգային մոտեցումները. Սաքունցը՝ Սերժ Սարգսյանի մասին
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է. «Մի կարևոր դիտարկում. Սերժ Սարգսյանն այսօրվա իր հայտարարությամբ փորձում է ամբողջությամբ նենգափոխել տեղի ունեցող զարգացումների տրամաբանությունը, թե իբր ցանկությամբ են մարդկանց ձերբակալում: Կարելի էր ընդհանրապես ուշադրություն չդարձնել նման իբր թե պատահական, բայց իր ողջ էությամբ էժանագին, պրիմիտիվ մանիպուլիացիային, եթե ասեր ցանկացած մեկը, բայց ոչ Սերժ Սարգսյանը: Ուրեմն…
Սերժ Սարգսյանը կարծես գիտի, որ իրեն ձերբակալելու հարց է առաջանալու․ Սարգիս Միքայելյան
Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը մի բան գիտի կարծես… Երևի համակարգի ներքին աղբյուրներից ինչ-որ տեղեկություններ ունի ինչ-որ գործերի մասին և տեսնում է, որ իրեն ձերբակալելու հարց է առաջանալու։ Եվ գուցե հենց այդ պատճառով է նախապես հերոս խաղում, հնարավոր ձերբակալությունից առաջ։ Միաժամանակ, ասելով, որ եթե իր ձերբակալությամբ այս-այս դրական բաները կլինեն,…
Եթե իմ բացակայությունը կնպաստի տնտեսական հեղափոխությանը, թող ձերբակալեն․ Սերժ Սարգսյան
Իմ անձի հետ կապված՝ ես վախենալու որևէ բան չունեմ։ Այս մասին այսօր Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտներին վկայականների հանձնման արարողությունից հետո պատասխանելով շրջանավարտներից մեկի այն հարցին, որ օրեցօր ավելանում են քաղաքական հետապնդումները, ապօրինի ձերբակալություները, արդյո՞ք ՀՀ երրորդ նախագահը չի վախենում, որ ձերբակալությունների շղթան իրեն էլ կհասնի, ասաց Սերժ Սարգսյանը: ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ինքը իրոք…
ԵԿՄ-ի վրա ճնշումներ են եղել թե՛ ՀՀՇ-ի, թե՛ Քոչարյանի, թե՛ Սարգսյանի օրոք․ Սասուն Միքայելյան
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրուցեց Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, ով անդրադարձավ ԵԿՄ-ից անդամների դուրս գալու մասին տեղեկություններին։ «Բնական է, որ նման ձևավորված երկրապահից շատ մարդիկ ոչ թե դուրս են եկել, այլ պետք է դուրս գան: Որովհետև ԵԿՄ-ն պետք է մաքրվի: Երկրապահը մեծ դերակատարություն է ունեցել Արցախյան ազատամարտում: Մեզ վրա թե՛ ՀՀՇ-ի, թե՛ Ռոբերտ…
Մարտի 1-ն ու Հոկտեմբերի 27-ը առանց դրսի ուժերի անհնար կլիներ իրականացնել Հայաստանում․ Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook֊ի իր էջում գրել է․ «Մեկ բան հստակեցնենք. Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի մեջ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեղսավորությունը համապատասխանաբար՝ որպես երկրի գլուխ և վարչապետ, 27-ին՝ անվտանգության ղեկավար, նաև մասնակցության մասին հիմնավոր ենթադրությունները և մեղադրանքները աներկբա գոյություն ունեն։ Բայց ոչ մի իշխանություն, ընդդիմադիր, հանրային գործիչ թող չհամարձակվի միայն…
Վազգեն Սարգսյանը կարող էր գլխացավանք դառնալ չեկիստական ուժերի համար. Գագիկ Քամալյան
Երկու օրից լրանում է հայաստանյան նորագույն պատմության ամենաողբերագական իրադարձություններից մեկի քսանամյա տարելիցը։ Հոկտեմբերի 27-ի մասին բազմաթիվ անգամներ խոսվել է, ու կարծես թե ամեն բան ասվել է այս մասին, բայց այսօր ես ևս մեկ անգամ կխոսեմ այդ ահաբեկչության թողած քաղաքական հետևանքների մասին։ Ես այն մարդկանցից եմ, որ երբեք չեմ պնդել ու հիմա էլ չեմ պնդում, որ…
Ryanair-ի՝ Հայաստան գալու մեջ Տաթևիկ Ռևազյանի ներդրումը չկա․ Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության մուտքին հայկական շուկա: «Ամբողջ համացանցն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացավ «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան: Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերնե՛ր, հարցն ախր Տաթևիկ Ռեվազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու կարողությունը չէ: Հարցն այն…
Սարգսյան եղբայրների բիզնեսները Սերժ Սարգսյանի հովանու ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարազատների անունները մշտապես կապվել են «50 տոկոս փայ մտնելու» և բազմաթիվ բիզնեսներում ներգրավված լինելու երևույթի հետ։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե իրականում Սերժ Սարգսյանի հարազատները պաշտոնապես ինչ բիզնեսներում են ներգրավված։
Ոչ մի ՀՀԿ-ական չասաց, թե ինչու մեր գաղափարախոսության հիմնադրի անունը չնշեցիր. Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան հասկանում եմ, Վլադիմիր Պոզների հետ Սերժ Սարգսյանի 2015թ. ապրիլին տեղի ունեցած հարցազրույցի տեսանյութն առկա չէ համացանցում: Բայց Պոզների մեկ հարց արժե հիշել՝ թե ո՞ւմ կցանկանար հանդիպել Սերժ Սարգսյանը հայ մեծերից: Պատասխանն էր՝ Մարշալ Բաղրամյան: Չէ, խնդիր չի, բայց ՀՀԿ ղեկավարը, այն էլ անփոխարինելի ու խորհրդանիշը համարվող…
Սերժ Սարգսյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագիրը հրապարակված է ՀՀ երրորդ նախագահի պաշտոնական էջում։ «Ինչպիսին էլ լինեն քննության արդյունքում պարզվելիք մահվան դեպքի հանգամանքները, կատարվել է ողբերգություն, և…
Ձեր փորձառու կոռուպցիոն համակարգը մերժված է, ուզեք, թե չուզեք․ Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Գրիգորյանը դեռ շատ բան էլ չի նշել, որը կավելացնեի։ Բայց բազմիցս գրել եմ, և գրել ենք։ Բայց վայրահաչողներին մի բան կասեմ։ Սերժ Սարգսյանի այդ ո՞ր արածի համար եք այդպես կուրծք ծեծում, թե՞ կոռուպցիոն լափամանից զրկվելուց հետո հոգեկան ու մտքի տառապանքի մեջ եք ընկել։ Կրիմինալ հեղինակությանը պատվավոր…
Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել. Նիկոլ Փաշինյան
Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Այս մասին այսօր Կալիֆորնիայում ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ Անկախության տոնի առիթով արված այն հայտարարությունը, որ հասարակության մեջ բաժանարար գծերը թշնամու կրակոցից էլ վտանգավոր են։ «Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք…
Թարս բուսնած խիյարների մասնագետը խոսում է արժեքների մասին․ ԱԽ քարտուղարը՝ Սերժ Սարգսյանին
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Facebook-յան իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ էր հղել, որում նաև անհասցե դժգոհություններ էր հայտնում։ Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը…
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս ևս չի զգացվի: Մեզ համար կարևորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության և պարտականության…














