Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանի եղբայրը կկալանավորվի․ ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»: https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2657183687659038
Պուտինի՝ ՀՀ գալ-չգալու պատմությունը հոգեբանական թեստ է հայ հանրության համար
Հայաստանում արդեն տևական ժամանակ մամուլում քննարկվում է հարցը՝ կգա՞ Պուտինը հոկտեմբերի 1-ին Հայաստան, թե՞ ոչ: Նրա այցի առիթը ԵՏՄ Վեհաժողովն է, որ պետք է տեղի ունենա Հայաստանում: Հայաստանն այժմ նախագահող երկիր է, հոկտեմբերի ԵՏՄ Վեհաժողովում Հայաստանը փոխանցելու է իր նախագահությունը: Հայկական մամուլում արդեն մի քանի շաբաթ է՝ տեղեկություններ են Պուտինի այցի, կամ առայժմ առավելապես «չայցի»…
Հեղափոխությունը փրկեց Սերժ Սարգսյանին ազգային դավաճանությունից․ Արմեն Չիբուխչյան
Լրագրող Արմեն Չիբուխչյանն իր Facebook-յան էջում գրում է․ «Ներեցե`ք ում դեմ եք սուրճ խմում », մաս 1-ին Հեղափոխություն 2018թ-ի ապրիլին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն , այո` հեղափոխություն` ի հեճուկս որոշ խմբակների , որոնք խունջիկ գալով, որպես խորը «փորլուծաբան» ներկայանալով` փորձում են հասկացնել, թե բա հեղափոխություն չէր, իշխանափոխություն էր, թե բա նվիրեցինք էդ իշխանությունը և ամենաստոր…
Խորհրդավոր գաղտնի փաստաթուղթը․ ինչի՞ մասին էր հայտարարում վարչապետը
Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե արձակուրդի ընթացքում գաղտնի մի փաստաթուղթ-զեկույց է ուսումնասիրել, որը, ըստ նրա, կազմվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, և հանգել է եզրակացության. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և, ինչ-որ առումով, դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում»։ Այս մասին գրում…
Սերժ Սարգսյանի արարողակարգի նախկին պետը դարձավ Արմեն Սարգսյանի խորհրդական
Արմեն Գիչյանը նշանակվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը. Արմեն Գիչյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական», – ասված է համապատասխան որոշման մեջ: Գիչյանը ՀՀ երրորդ նախագահի աշխատակազմում զբաղեցրել է արարողակարգի վարչության պետի պաշտոնը:
Մենք հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք. Սեյրան Սարոյան
Մենք հեղափոխություն ենք արել, որ արդարադատություն ունենանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը: Հարցին, թե ինքն էլ է հեղափոխությանը մասնակցել, նա պատասխանեց. «Բա ես ո՞ւր էի»: Սարոյանն ընդգծեց, որ ինքը կողմ է եղել, որ Սերժ Սարգսյանը մնա, բայց ժողովգուրդն ուրիշ բան ուզեց. «Ժողովուրդ ասեց՝ հելեք,…
Իսկ հիմա ստիպված պետք է լինի նստել պետությունը զավթելու համար. Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր Facebook-ի էջում գրել է. «Սերժ Սարգսյանը, իր քրեաօլիգարխների հետ, արդեն տասը տարի նստել էր ՀՀ նախագահի գահին, պետական ահաբեկչության արդյունքում, և էլի էր ցանկանում շարունակել նստել վարչապետի աթոռին, որից ստիպված էր զրկվել հեղափոխության արդյունքում։ Եվ այդ տարիներին նստել էր ոչ հանուն ժողովրդի, իսկ հիմա ստիպված պետք է լինի նստել ՀՀ ժողովրդի…
Նիկոլ Փաշինյանի խորհրդականի ուշագրավ ցուցմունքը Մարտի 1-ի գործով
«Առաջին լրատվական»-ը հրապարակել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում 2008 թվականին Երևանի կայազորի պետ, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արշակ Կարապետյանի նախաքննական ցուցմունքը։ Այն ներկայացնում ենք ստորև․
ԱԱԾ-ում հարցաքննվել է Սերժ Սարգսյանի եղբայրը
Հայաստանի երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն օրերս հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակում։ ԱԱԾ-ից փոխանցեցին, որ ամիսներ առաջ խարդախության հոդվածով ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակում իրավապահները նաև քննություն են տանում Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր միջոցներով և շահադիտական նկատառումներով մարդու…
Մեր երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է․ Փաշինյանը՝ նախորդ իշխանության տարիներին գրված փաստաթղթի մասին
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձակուրդի վերջին օրն է, և նա ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ամփոփեց արձակուրդային շրջանը: Նախ, նա ասաց, որ արդյունավետ է անցկացրել ժամանակը, գրքեր է կարդացել, ինչպես նաև որոշ փաստաթղթերի է ծանոթացել, որոնք նախորդ իշխանությունների ժամանակ են կազմած եղել՝ 2014-ին. «Դա գաղտնի զեկույց է, գաղտնի փաստաթուղթ, այնքան գաղտնի, որ ճիշտ չեմ համարում անունը…
Իշխանափոխությունից հետո ՀՀ արտաքին պարտքը նվազել է շուրջ 100 մլն դոլարով. պատգամավոր
ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նկարում կարմիր գծով ներկայացված է ՀՀ արտաքին պարտքի շեշտակի աճը 2014-2018 թթ։ Այնուհետև կապույտ գծով ներկայացված է Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածը։ Եթե Սերժ Սարգսյանի կառավարման վերջին 2 տարիներին Հայաստանի արտաքին պարտքը տարեկան աճում էր միջինը 850 մլն դոլարով, ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությանը…
Նարեկ Սարգսյանը ՀՀ անցակետը հատել է որպես Սարգսյան, թե ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Օսիպյան
Հուլիսի 24-ին ՀՀ Ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատասխանելով Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի մասին լրագրողի հարցին, ասաց. «Ինքը ՀՀ-ում մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան, թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել` մինչև նախաքննությունը կպարզի կամ տվյալ պետության երկրի իրավապահները»: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում, անցած տարվա դեկտեմբերին:…
Փաշինյանը «որպես բուտկա» սեփականաշնորհել է դատախազությունը. Փոստանջյան
Նիկոլ Փաշինյանը «որպես բուտկա» սեփականաշնորհել է դատախազությունը եւ դատախազ Արթուր Դավթյանին, նաեւ «որպես բուտկա» սեփականաշնորհել է Կենտրոնական ընտեւրական հանձնաժողովը, ոստիկանությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը։ «Նա մի տարի…
Փաշինյանը զրոյական մեկնարկից Քոչարյանին բերեց քաղաքականություն և դարձրեց քաղբանտարկյալ. Փոստանջյան
Հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը կարծիք հատնեց՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրոյական մեկնարկից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին բերեց քաղաքականություն և դարձրեց քաղական բանտարկյալ։ «Նա հայտարարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ես կարող եմ տանկեր հանել փողոց։ Եղբա՛յր, տանկեր փողոց առաջին անգամ հանել է…
Արդյո՞ք պետք է օգտվել նախկին իշխանությունների ներկայացուցիչների գիտելիքներից. Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի հիմնադիր Բորիս Նավասադրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր թեմա է. արդյո՞ք պետք է օգտվել նախկին իշխանությունների ներկայացուցիչների գիտելիքներից, խորհուրդներից: Խոսքը նրանց մասին է, ովքեր շարունակում են քաղաքական գործունեություն ծավալել որպես ընդիմություն (այլ ոչ թե բոլորին, ովքեր նախկինում պաշտոններ են զբաղեցրել, բայց հիմա հանրային քաղաքականությունում չկան): Իրենց (հիմնականում ՀՀԿ֊ականների) մեսիջը պարզ է`…















