Սերխիո Բուսկետս
Մեսսին պատրաստվում է հաջորդ ընկերական խաղին, ասում է Ինտեր Մայամիի մարզիչ Մասկերանոն
«Ինտեր Մայամիի» մարզիչ Խավիեր Մասկերանոն հաստատել է, որ Լիոնել Մեսսին պատրաստվում է ծրագրի համաձայն և հասանելի կլինի թիմի առաջիկա ընկերական խաղին «Սպորտինգ Սան Միգելիտոյի» դեմ այս կիրակի, Պանամայում: Մասկերանոն ընդգծել է, որ Մեսսին հետևում է ծրագրին, որը մշակվել է մարզչական շտաբի կողմից: «Լեոն շատ լավ է, համաձայն այն ամենի, ինչ մենք պլանավորել էինք», – մամուլի…
Մեսսին ընթրել է Չավիի ու Բուսկետսի հետ
Ֆրանսիական ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին իր կարճատև արձակուրդն անցկացնում է «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է OnzeTv3-ը։ Նշվում է, որ արգենտինացին հունվարի 24-ին ընթրել է նախկին թիմակիցներ Չավիի ու Սերխիո Բուսկետսի հետ՝ Բարսելոնայի սրճարաններից մեկում։ Հիշեցնենք, որ դաշտ վերադարձած Մեսսին հունվարի 23-ին կայացած առաջնության խաղում կարողացավ գոլային փոխանցում հեղինակել։
Twitter-ում որոշ օգտատերեր նկատել են, որ իրենց արգելափակում է Բարսելոնայի տնօրենը
Twitter-ում «Բարսելոնայի» որոշ օգտատերեր նկատել են, որ իրենց արգելափակում է ակումբի տնօրեն Միկել Կեմպսը: Օգտատերերը պնդել էին, որ Սերխիո Բուսկետսը չպետք լինի մեկնարկային կազմում, քանի որ երկրպագուներին դուր չի եկել իսպանացի կիսապաշտպանի խաղը «Էլ Կլասիկոյում»։ Ինչպես նրանք են նշում, 33-ամյա ֆուտբոլիստը շատ դանդաղ է գործել:
Զգացողություններս դժվար էր կառավարել․ Բուսկետսը՝ Մեսսիի հեռանալու մասին
Կատալոնական «Բարսելոնայի» հնաբնակներից Սերխիո Բուսկետսը անկեղծորեն պատմել է, թե իր մոտ ինչ զգացողություններ են՝ Լիոնել Մեսսիի հեռանալու հետ կապված։ Բուսկետսին մեջբերում է NDTV-ն։ Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը մինչև հիմա ցնցված է, ինչպես բոլորը։ Նա ասել է, որ պետք է հաշվի առնել, թե ինչ նշանակություն ունել Մեսսին թիմի, իր ու իրենց ընտանիքների համար։ Բուսկետսն ընդգծել է, որ…
Բարսան ներկայացրել է թիմի նոր հիմնական ավագին ու փոխավագներին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Կատալոնական «Բարսելոնան» Twitter-ի իր էջում ներկայացրել է թիմի նոր ավագներին։ Նման անհրաժեշտություն էր առաջացել թիմի նախկին ավագ Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո։ Այսպիսով, «Բարսայի» նոր ավագը կլինի Սերխիո Բուսկետսը, իսկ փոխավագը՝ Ժերար Պիկեն։ Ավագի թևկապ կարող են կրել նաև Սերխի Ռոբերտոն ու Ժորդի Ալբան։ 𝒯𝒽ℯ 𝒞𝒶𝓅𝓉𝒶𝒾𝓃𝓈 pic.twitter.com/v5FoovCTHn — FC Barcelona (@FCBarcelona) August 9, 2021
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներից ևս մեկի մոտ է քովիդ գրանցվել
Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող Դիեգո Լյորենտեի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից։ Հիվանդության հետևանքով Լյորենտեն դուրս է մնացել թիմի հայտացուցակից և առայժմ կանցկացնի ինքնամեկուսացման պայմաններում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սերխիո Բուսկետսի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Բուսկետսը քովիդով է վարակվել
Իսպանիայի ազգային հավաքականի ու «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայի հավաքականի պաշտոնական կայքից։ Նշենք, որ Իսպանիայի հավաքականը նույնպես հանդես է գալու EURO-2020-ի եզրափակիչ հատվածում, որը մեկնարկելու է հունիսի 11-ին։ Իսպանիան իր առաջին խաղն անցկացնելու է հունիսի 14-ին՝ Շվեդիայի հետ։ Ենթադրաբար՝ Բուսկետսը բաց կթողնի այդ խաղը։
Կորցրինք չեմպիոն դառնալու հնարավորությունը․ Բուսկետս
Երեկ կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի հերթական տուրում բաց թողեց ձեռքից հաղթանակը։ Թիմը «Լևանտեի» հետ ոչ-ոքի խաղաց այն դեպքում, երբ առաջին կեսից հետո հաշվի մեջ առաջ էր 2-0 հաշվով, իսկ 2-րդ կեսում մի պահ հաշվի մեջ առավելությունը կորցնելուց հետո կրկին առաջ անցավ ու հաղթում էր 3-2 հաշվով։ Հանդիպման վերաբերյալ իր տպավորություններով է կիսվել «Բարսայի» ֆուտբոլիստ Սերխիո…
Վնասված է ստացել Սերխիո Բուսկետսը
Իսպանիայի հավաքականը Ազգերի Լիգայի շրջանակներում մրցել է Շվեյցարիայի հավաքականի հետ (1-1): Հանդիպման ընթացքում ձախ ծնկի վնասվածք է ստացել կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։ Նա փոխարինվել է 73-րդ րոպեին։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը, ֆուտբոլի իր տեսակետը․ Բուսկետս
Լա Լիգայի 20-րդ տուրի խաղում «Գրանադային» հաղթելուց հետո «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է թիմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ «Դա տնօրենների խորհրդի որոշում էր: Ով էլ որ գալիս է, մենք հույս ունենք դրական փոփոխությունների: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր ոճը, ֆուտբոլի իր տեսակետը»,-ասել է նա: Ֆուտբոլիստն անկեղծացել է, որ իրենք հիացած էին այն ամենով, ինչ արել…
Ես հիանում էի Բուսկետսով․ Սետյեն
«Բարսելոնայի» ղեկը օրերս ստանձնած Կիկե Սետյենը ժամանակին Սերխիո Բուսկետսից խնդրել էր վերջինիս մարզաշապիկը։ Մարզիչը պատմել է, թե ինչու է գնացել այդ քայլին։ «Ես տանը ունեմ մարզաշապիկների հավաքածու: Դրանք պատկանում են հատուկ խաղացողների` նրանց, ովքեր ինձ ուրախացնում են: Նրանք ոչ միայն հիանալի խաղացողներ են, այլև նրանք, ում հետ աշխատել եմ, ազնիվ և աշխատասեր մարդիկ: Բուսկետսը նրանցից…
Մենք պարտավոր էինք Վիլյառեալին հաղթել. Բուսկետս
«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է «Վիլյառեալի» հետ հանդիպումը: Խաղը տեղի է ունեցել «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվել 2-1 հաշվով տանտերերի հաղթանակով: «Մենք այդքան էլ լավ չխաղացինք «Գրանադայի» հետ և այս խաղում պետք է հաղթեինք: Մեզ երկար մրցաշրջան է սպասվում, սակայն թիմը չափազանց շատ միավորներ է կորցնում»,- Բուսկետսի խոսքերն է փոխանցում Marca-ն: Այս պահին կատալոնական …
Ե՛վ Ռուիսը, և՛դե Յոնգը իրենց ահռելի տաղանդի շնորհիվ լավագույնը կդառնան. Բուսկետս
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն իր հայրենակից՝ Ֆաբիան Ռուիսի և թիմակից Ֆրենկի դե Յոնգի մասին կարծիք է ասել: «Ե՛վ Ֆաբիանը, և՛ Ֆրենկին ահռելի տաղանդ ունեն: Հնարավոր է, Ֆրենկին դեռ պետք է հարմարվի «Բարսելոնա»-ի խաղաոճին, բայց նրանք երկուսն էլ խորհրդանշում են թիմի ներկան ու ապագան: Վստահ եմ՝ նրանք աշխարհում լավագույնը կդառնան իրենց խաղային դիրքերում»,- Բուսկետսի խոսքերն է…
«Հարդ Ռոք» ստադիոնում կայացավ Բարսելոնա – Նապոլի ընկերական հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում կայացավ «Բարսելոնա» և «Նապոլի» ընկերական հանդիպումը, որն ավարտվեց 2-1 հաշվով՝ կատալոնական ակումբի հաղթանակով: Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։ 42-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտիի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց։ Վճռորոշ գոլը գրանցվեց երկրորդ խաղակեսում: Իվան Ռակիտիչը ուժգին հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: https://www.youtube.com/watch?v=4O8xVpoVXYw
Ռեկորդներ և հակառեկորդ՝ Ռեալ-Բարսելոնա խաղից
Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Բարսելոնային». «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:3 հաշվով: «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի համար այս հաղթանակը 11-րդն էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Մեսսիից բացի կատալոնական ակումբի ոչ մի ֆուտբոլիստ «Ռեալի» հարկի տակ այդքան հաղթանակ չի տոնել: «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի համար էլ սա…