Սոս Ավետիսյան
Դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները
Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը հայտնել է, որ դեսպան Սոս Ավետիսյանն այսօր հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահ Անդեր Խիլ Գարսիայի հետ։ «Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը։ Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին…
Սոս Ավետիսյանը նշանակվել է Իսպանիայում Հայաստանի դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Արմեն Սարգսյանը զրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի…
Վստահ եմ, որ միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա միայն կավելանա. Սոս Ավետիսյան
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բարձր ամբիոնից բարձրացել է Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներխուժման, հայ ռազմագերիների վերադարձի հարցերը՝ վստահություն հայտնելով, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա միայն կավելանա։ Ավետիսյանը, նախ անդրադառնալով ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ անդամների արձագանքներին՝ ասել է. «Ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը իմաստուն կերպով մասնակցեց ընտրություններին…
Սոս Ավետիսյանը՝ ԵԽԽՎ-ում զեկուցող
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը Facebook-ի գրառման միջոցով հայտնել է, որ ԵԽԽՎ-ը Մշակույթի, Գիտության, Կրթության և Մեդիա հարցերով հանձաժողովի կողմից միաձայն ընտրվել է «Առցանց հաղորդակցման վերահսկողությունը՝ որպես մեդիայի բազմակարծության, տեղեկատվության ազատության և մարդու արժանապատվության սպառնալիք» (The control of online communication: a threat to media pluralism, freedom of information and human dignity) թեմայով…
Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու հիբրիդային պատերազմների մեջ․ Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլևս վստահելի մեդիա չէ: Այս մասին ԵԽԽՎ-ում Ժողովրդավարության և մեդիայի վերաբերյալ քննարկման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ մեդան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու…
Կարևոր բոլոր ուղերձները հերթով նշվել են․ Սոս Ավետիսյանը՝ Զոհրաբ Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցի մասին
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեկվանից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի #BBCHardTalk-ի հարցազրույցն է ծամվում ամենակուլ հայոց ֆեյսբուքում: Հարցազրույցը դիտած և չդիտած հանրապետականները, հասկացած ու չհասկացած հանրապետականները, կոռուպցիոներ և միջին ծանրության կոռուպցիոներ հանրապետականները, թալանած և քիչ թալանած հանրապետականները մեկը մյուսին հերթ չեն տալիս դարակազմիկ վերլուծությունների ու «բա որ ես լինեի,…
Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է. Սոս Ավետիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանը ահաբեկչության հովանավոր է, քանի որ այդ երկրի նախագահը մայորի կոչում ու բնակարան է տվել Ռամիլ Սաֆարովին, ով կացնով սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությունն իրագործելու ժամանակ։ Այս մասին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Ահաբեկչության զոհերին պաշտպանելու և աջակցելու…
Հայկական պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանի 4-րդ մասի աշխատանքներին մասնակցելու
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի…
Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ազգային ժողով
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Անուշ Բեղլոյանը, Սոս Ավետիսյանը, Սարգիս Խանդանյանը և ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Գևորգ Գորգիսյանը, Հարություն Բաբայանն ու Արմեն Եղիազարյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել են Ազգային ժողով այցելած Ավստրալիայի խորհրդարանի պատվիրակության հետ, որի կազմում էին պատգամավորներ Թրենթ Ցիմերմանը, Թիմ Ուիլսոնը, Ջոն Ալեքսանդրը և Հյու Մաք-Դերմոթը: Ավստրալացի պատգամավորները կարևորել են խորհրդարանական…
Վարշավայում տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների ու ԵՄ-ի հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ հուլիսի 2-4-ը գտնվում է Վարշավայում՝ Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և ԵՄ հարցերով հանձնաժողովի հետ համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են նաև «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ Սոս Ավետիսյանը և Անուշ Բեղլոյանը, «Բարգավաճ Հայաստան»-ից` Արման Աբովյանը, «Լուսավոր Հայաստան»-ից` Արման Բաբաջանյանը: Համատեղ նիստի…
«Իմ քայլի» պատգամավորները փակել են Վեդիի դատարանի դուռը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Ռուստամ Բաքոյանի հետ Վեդիում փակել Սնանկության դատարանի դուռը՝ նշելով. «Շարունակում ենք քաղաքացիների հետ հանդիպումը»:
Գումարվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ
Մայիսի 17-ին Ռուբեն Ռուբինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ օրենքի 32-րդ հոդվածով կարգավորվում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ…
Քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը մայիսի 7-ին հանդիպել են Իսպանիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ֆերնանդո Վալենսուելայի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահը խոսել է հայ-իսպանական բարիդրացիական հարաբերությունների մասին, կարևորել երկու պետությունների միջխորհրդարանական կապերի զարգացումը: Անդրադարձ…
ԱԺ պատգամավորներից կազմված պատվիրակությունը մեկնել է Ստրասբուրգ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 20-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Էդմոն Մարուքյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը և Սոս Ավետիսյանը: Այս մասին Տեղեկացնում է parliament.am-ը։ Նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Նախատեսվում…













