սոցիալական աջակցություն
Կառավարությունը ևս 3 ամսով երկարաձգել է անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցությունը։
ՀՀ կառավարությունը երկու ամսով երկարաձգեց 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած 22 զինծառայողների ընտանիքների համար կենսական նշանակություն ունեցող 300 հազար դրամ ամսական աջակցությունը։
e-Draft.am կայքում քննարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անապահով ընտանիքներին աջակցելու ծրագիրը։ Քվեարկության արդյունքներն առայժմ հակասական են՝ Կողմ՝ 8, Դեմ՝ 408։ Մինչև մարտի 21-ը հանրության կարծիքը կարող է փոխվել։ Իմացե՛ք ծրագրի մանրամասները և քննարկումները։
Կառավարությունը երկարաձգել է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության ժամկետը մինչև 2025 թվականը։ Մանրամասներ և նպատակներ
ՅՈՒՆԻՍԵՖ-ը զգուշացնում է, որ Հայաստանում փախստական երեխաների կրթական մակարդակը վատթարանում է, 42%-ը մանկապարտեզ չի հաճախում։
ՀՀ կառավարությունն այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում որոշեց եւս մեկ ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող 300-հազարական դրամի աջակցությունը: Ծրագիրը, որի ժամկետն ավարտվում էր դեկտեմբերին, կշարունակվի նաև հունվար ամսին՝ աջակցելով զոհված զինծառայողների 22 ընտանիքներին։ Ըստ կառավարության որոշման՝ աջակցության տրամադրման համար 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում նախատեսված է հատկացնել 6.600.000 ՀՀ դրամ: Ֆինանսավորումը կիրականացվի…
Ինչպես ՀՀ ԱՍՀՆ-ից հայտնել են Azat TV-ին, նախարարությունը 2025 թվականից նորացված աջակցության ծրագիր է իրականացնում ԼՂ հայրենակիցների համար։ Տարածաշրջանում առկա բարդ մարտահրավերների պայմաններում Հայաստանի կառավարությունը ներկայացրել է նորացված սոցիալական աջակցության ծրագիր, որը նախատեսված է Արցախի քաղաքացիների համար: Հունվարից մեկնարկող այս ծրագիրը, որը հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ուղղված է ֆինանսական կայունության ապահովմանը…
Արցախից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականի սոցիալական աջակցության ծրագիրը շարունակելու է ապահովել ֆինանսական աջակցություն այն շահառուներին, որոնք համապատասխանել են 2024 թվականի ծրագրի չափանիշներին։ Այս հոդվածը նպատակ ունի ներկայացնել ծրագրի նոր մանրամասները, աջակցության չափերը և այն շահառուների շրջանակը, ովքեր կկարողանան օգտվել միջոցառումից։ Ովքե՞ր Կկարողանան Օգտվել Ծրագրից 2025 թվականին ծրագրի շահառուները կլինեն՝ Միանվագ 100,000 դրամի աջակցության…
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ 2025 թվականին խմելու ջրի սակագները անփոփոխ թողնելու վերաբերյալ, ունի մի շարք ազդեցություններ՝ սպառողների, ծառայությունների կառավարման և հանրային քաղաքականության տեսանկյունից։ Լրացուցիչ 438,387 խմ ծավալի հաշվարկը հանգեցրել է սակագնի չնչին նվազեցման (մոտ 0.4 դրամ/խմ): Չնայած այս փոփոխությունը որոշակի արդյունավետություն է ցուցադրում ռեսուրսների կառավարման մեջ, կարևոր է հասկանալ՝ արդյոք այս մոտեցումը երկարաժամկետ…
Սեպտեմբեր 23-ի դրությամբ ներկայացվել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների քանակի հաշվետվություն։ Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով, Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի…
Սեպեմբերի 9-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ 2020 թ․ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաև գերեվարվածների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել։ «Վերոնշյալ ընտանիքներին նախկինում հատկացվող միանվագ դրամական օգնությունը փոխարինվել է ամսական դրամական օգնությամբ, ինչը թույլ կտա ընտանիքի համար աջակցությունը դարձնել շարունակական,…
Արցախում սոցիալական աջակցության դիմումների մերժման պատճառների վերաբերյալ, ս.թ. ապրիլի 4-ին Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, պարզաբանումներ է ներկայացրել ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արաքսյա Գրիգորյանը, ով մասնավորապես նշել է, որ քաղաքացիների դիմումների մերժման հիմնական պատճառը կապված է անձնագրային ծառայության կողմից որոշակի չկատարաված աշխատանքների հետ: ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանի կողմից նշանակվել…
ՀՀ Քննչական Կոմիտեն հայտնում է, որ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ ապօրինություններ կատարելու վերաբերյալ: «Նախնական տվյալներով՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները, աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային…