սոցիալական աջակցություն
Սոցիալական ծառայություն մատուցող տարածքային մարմիններին առնչվող օրինագիծը ընդունվեց ԱԺ-ում
ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ այսօրվա նիսում։ Փաթեթը նպատակ ունի ներդրելու միասնական սոցիալական ծառայություններ մատուցելու համակարգ: Այն ԱԺ նիստում ընդունվեց 112 կողմ ձայնով: Որոշում է կայացվել, որ սոցիալական աջակցություն և սոցիալական ծառայություններ մատուցող տարածքային մարմինները վերադառնան սոցիալական…
Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծելու սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ. փոխնախարար
Կառավարության ծրագրում ամրագրված է՝ մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը և նվազեցնել աղքատությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին որոշման նախագիծը ներկայացնելիս։ «Կառավարության ծրագրին համահունչ՝ կառուցվածքային փոփոխություններ ենք ձեռնարկել, որոնք շատ էական բարեփոխումներ են: Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծելու սոցիալական…
Գործող սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվություն չի խրախուսում․ Նիկոլ Փաշինյան
Մեր կառավարության հենց առաջին օրից մենք խնդիր ենք ունեցել ներդնել սոցիալական նոր համակարգ, քանի որ գործող սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի խրախուսում: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հիշեցրեց, որ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական նոր համակարգի ներդրմանը: «Կարող ենք արձանագրել, որ…
ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել մարզպետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակցին: Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական քննության տվյալներով՝…
Բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցությամբ Ֆրանսիան առաջինն է
Ֆրանսիայում բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով 2018թ.-ին կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը: Այդ ցուցանիշով, որը ներառում է նաև ՝կենսաթոշակային ապահովության մակարդակը, բուժօգնության համակարգում բնակչության ընդգրկվածությունը, աշխատատեղերի տրամադրումը, Ֆրանսիան գերազանցել է աշխարհի մնացած բոլոր զարգացած երկրներին: Այս մասին նշված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարեկան զեկույցում: Երկրորդ տեղում է Բելգիան (28,9…