Սուարես
«Ինտեր Մայամիի» հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը հավակնում են MLS-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ընդհանուր առմամբ ցուցակում ընդգրկվել է 34 թեկնածու։ Քվեարկությունը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը։ Մրցանակին հավակնում են նաև , Բերնադրեսկին («Տորոնտո»), Չուչոն («Կոլամբուս»), Բենտեկեն («ԴՍ Յունայթեդ»)։ Հավակնորդների ամբողջական ցանկը՝ ստորև․
37-ամյա հարձակվող Լուիս Սուարեսն ու իր ընտանիքը չեն կարողացել զսպել արցունքները ֆուտբոլիստի՝ Ուրուգվայի կազմում անցկացրած վերջին խաղից հետո: ԱԱ 2026թ․ հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 7-րդ տուրում Ուրուգվայը գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել Պարագվայի հետ: Լուիս Սուարեսը մեկնարկային կազմում էր։ 85-րդ րոպեին ոչ մարզական վարքի համար հարձակվողը զգուշացվել է դեղին քարտով։ Սուարեսն Ուրուգվայի ընտրանու կազմում նորամուտը նշել…
Հարձակվող Նեյմարի նախկին գործընկեր ուրուգվայցի Լուիս Սուարեսը բացատրել է, թե ինչու է բրազիլացին տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Ուրուգվայցին չի կարծում, որ ամեն ինչ փողի մեջ է: «Նրան գրավել է այն, որ շատ հայտնի խաղացողներ են գնացել այնտեղ։ Նա ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից, որտեղ նա այլևս առաջատարը չէր։ Միգուցե ֆինանսական ասպեկտը նույնպես դեր է խաղացել, թեև…
Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը կարիերան կշարունակի MLS-ում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ 35-ամյա հարձակվողը երկու առաջարկ ունի Հյուսիսային Ամերիկայի ակումբներից, սակայն այս բոլոր հարցերը Սուարեսը կորոշի Կատարում ընթացող ԱԱ-2022-ի ավարտից հետո։ Հարձակվողի պայմանագիրը Նասիոնալի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ավարտը։ Սուարեսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային…
Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է կարիերան շարունակել MLS-ում։ Նշվում է, որ «Ատլետիկոն» որոշել է չերկարաձգել Սուարեսի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Մադրիդի «Ատլետիկոն» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել Լուիս Սուարեսին, սակայն նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի այլ ակումբ։ Լրագրող Էքրեմ Քոնուրը հայտնել է, որ նրանով հետաքրքրված են MLS-ի և Բրազիլիայի մի քանի ակումբներ։ Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ այս ամառ։
Ատլետիկոյի հարձակվող Լուիս Սուարեսն այս ամառ կհեռանա ակումբից, որի մասին հայտնում է El Partidazo de COPE-ը։ Մադրիդյան ակումբը չի ցանկանում նոր պայմանագիր առաջարկել Սուարեսին։ Եվ ամենայն հավանականությամբ, ուրուգվայցին ամռանը կլքի մադրիդյան ակումը ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի կարիերան հնարավոր է շարունակվի MLS-ում։ Նրա նոր ակումբը հնարավոր է դառնա «Ինտեր Մայամին»։ Միջազգային մամուլը լուրեր էր շրջանառվում, որ…
Մադրիդի «Ատլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը արդեն վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում: Մինչ այս հայտնի էր, որ ֆուտբոլիստը կորոնավիրուսի թեսը բացասական է եղել: Սուարեսը կկարողանա մասնակցել թիմի առաջիկա հանդիպմանը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվել էր ռուսական «Լոկոմոտիվին»: Հայտնի է, որ «Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսի համար «Լոկոմոտիվի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայում 23-րդ արտագնա հանդիպումն էր, որի ժամանակ ֆուտբոլիստը կրկին չի կարողացել գոլի հեղինակ դառնալ: Նշվում է, որ Սուարեսը Չեմպիոնների լիգայում վերջին անգամ արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել 2015 թվականին:
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Լիոնել Մեսսիի Instagram-ի գրառումը: Ֆուտբոլիստը վրդովմունք էր հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես է կատալոնական ակումբը բաժանվել հարձակվող Լուիս Սուարեսից: «Անհավատալի է, թե ինչպես են նրանք գործերը վարում», – մեկնաբանություններում գրել է Նեյմարը:
Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը իր ընկերների հետ հանդիպման ընթացքում խոսել է ակումբում ստեղծված իրավիճակի մասին։ 57-ամյա մասնագետը հայտնել է, որ անվստահություն է զգում։ Կումանը գտնում է, որ ակումբը իրեն վատ դրության մեջ է դրել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Կումանը ի սկզբանե համաձայնվել է, որ մարզական մասին վերաբերող որոշումները միայնակ է ընդունելու, սակայն, բոլոր որոշումները…