սպանություն

  • Մորը սպանած որդու մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա․ ավարտվել է քրգործի նախաքննությունը

    Մորը սպանած որդու մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա․ ավարտվել է քրգործի նախաքննությունը

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է որդու կողմից մորը դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ 2019թ. ապրիլի 1-ին Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բնակարանի խոհանոցի բազմոցին հայտնաբերվել է նույն բնակարանի` 1970 թվականին ծնված բնակչուհու դին՝ կրծքավանդակի…

  • Սպանություն՝ Երևանում. հանգամանքները պարզվում են

    Սպանություն՝ Երևանում. հանգամանքները պարզվում են

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Վարդաշեն փողոցում կատարված սպանության հանգամանքները: 2019թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 01:05-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում սպանություն է եղել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել…

  • Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի թոռանը կացնահարել են. Известия

    Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտորի թոռանը կացնահարել են. Известия

    Ադրբեջանցի հայտնի կոմպոզիտոր Թելման Հաջիևի թոռին` Ջավիդին, կացնահարել են Կիևում: Այս մասին հաղորդում է «Известия»–ն: Աղբյուրի տեղեկությունների համաձայն ՝ Ադրբեջանի քաղաքացուն սպանել է նրա ընկերը` Ալի Աբդուլլաևը: Մարդասպանը նախկինում ուսանել էր իր զոհի հետ նույն համալսարանում: Պարզ է դարձել, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը խոստացել է հետաքննել տեղի ունեցածը:

  • Խաչատուրյան քույրերի զարմիկը չի առարկում խիստ պատժի դեմ

    Խաչատուրյան քույրերի զարմիկը չի առարկում խիստ պատժի դեմ

    Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը չի առարկում զարմուհիների առավելագույն խիստ պատժի դեմ։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ «Պետք չէ, որ նրանց ցմահ փակեն, եթե դատարանն ուզում է 20 տարի տալ, թող տա»,-լրագրողներին ասել է Արսեն Խաչատուրյանը, որն ավելի վաղ քանիցս ասել էր, որ հորեղբոր սպանությունը միտումնավոր է համարում։ Աղմուկ հանած սպանությունը կատարվել է 2018 թվականի հուլիսի…

  • Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին

    Կարմիր բաճկոն հագնելու շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ․ մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին։ Քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը,…

  • Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ոստիկանության ակադեմիայում

    Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Ոստիկանության ակադեմիայում

    «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով սպանված Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18:00-ին, Ոստիկանության ակադեմիայում, Ծովակալ Իսակով պող. 29 հասցեում: Զոհված ոստիկանը պետական պարգև կստանա․ Նիկոլ Փաշինյան Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ»…

  • Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով՝ Սիրիայի հյուսիսում 637 քուրդ զինյալ է սպանվել

    Թուրքիայի ՊՆ-ի տվյալներով՝ Սիրիայի հյուսիսում 637 քուրդ զինյալ է սպանվել

    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ է հաղորդել Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արևելք հատվածում, քրդերի դեմ Անկարայի նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմագործողության շրջանակներում քրդական կողմի զոհերի մասին: Ըստ թուրքական կողմի՝ Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները վերահսկող քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանության ուժերի» (YPG-ԺՊՈւ) զոհերի թիվը հասել է 637-ի: Թուրքիայի բանակի ու նրա հետ գործակցող զինված խմբավորումների կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում…

  • Ոստիկանների վրա հարձակված եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել․ նոր մանրամասներ

    Ոստիկանների վրա հարձակված եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել․ նոր մանրամասներ

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ոստիկաններ Տ.Առաքելյանին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքը, ինչպես նաև Ա.Հակոբյանի գլխին հասցված հարվածը պատճառվել են 2003թ. ծնված…

  • Ոստիկանների վրա հարձակված անձինք եղբայրներ են, մեկը՝ անչափահաս. նրանք ձերբակալվել են

    Ոստիկանների վրա հարձակված անձինք եղբայրներ են, մեկը՝ անչափահաս. նրանք ձերբակալվել են

    ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած անձանց ինքնությունը: Նրանք եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001թթ.: Վերջիններս ձերբակալվել են: Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն…

  • Ոստիկանի սպանության գործով երկու անձ բերման է ենթարկվել

    Ոստիկանի սպանության գործով երկու անձ բերման է ենթարկվել

    Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամբ սպանելու կասկածանքով։ Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Երեւանում հոկտեմբերի 16-ին հրազենի…

  • Երևանում քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան

    Երևանում քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան

    Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը’ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Ոստիկանության ծառայողները հետապնդել…

  • Գեղանիստում կատարված սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է

    Գեղանիստում կատարված սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է

    ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է: 2019թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 23:17-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղից հրազենային բազմաբեկոր վնասվածքներով, պոլիտրավմա ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 1988թ. ծնված Սամվել Կարապետյանը, ով գիտակցության չգալով մահացել…

  • Սպանվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղարը

    Սպանվել է «Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղարը

    Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ապագա Սիրիա» կուսակցության գլխավոր քարտուղար, կանանց իրավունքներով զբաղվող քուրդ կին քաղաքական գործիչ Հավրին Ղալաֆը սպանվել է Ղամիշլիի ճանապարհին: Ըստ քրդական կողմի՝ կին քաղաքական գործիչին սպանել են թուրքական բանակի աջակցությունը վայելող սիրիական ռազմական խմբավորումները, կա նաև այլ կարծիք, որ նա սպանվել է ԻՊ-ի այն զինյալների կողմից, ովքեր…

  • Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

    Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է

    Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների տարած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 12-ին` ժամը 17:40-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ինքնակամ ներկայացել Արարատի մարզի Գեղանիստ գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ ներկայացնելով հանցագործության գործիք հրազենը։ Գեղանիստի բնակիչ, 34-ամյա տղամարդը ոստիկանությունից ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Սպանություն Գեղանիստում․ որսորդական…

  • Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

    Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

    Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։ Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել…