Սպառողական ապրանքներ
Հացը թանկացել է 10-ից 20 դրամով
ԳԱԼԱ-ն գրում է՝ Այսօրվանից Գյումրիի խանութները հացը ստացել են նոր գներով եւ վաճառում են 10-20 դրամ թանկ գներով: Մինչեւ երեկ Գյումրիում հացը վաճառվում էր 100-110 դրամով, այսօր արդեն 120-130 դրամ է: Խանութներից փոխանցում են, որ պատճառը ալյուրի գնի բարձրացումն է: