ՍՊԸ

  • Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

    Կասեցվել է վտանգավոր սննդամթերքի արտադրությունը. ՍԱՏՄ

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Գյուրջյան էկո ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրությունում (ք․ Երևան), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Փորձարկման արդյունքներով պարզվել է, որ «Խաշ հայկական ավանդական» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱՄ (մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել «Մսի և մսամթերքի անվտանգության մասին»…

  • ՍՊԸ-ն ապօրինի արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ

    ՍՊԸ-ն ապօրինի արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ

    Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Արարատի մարզի Սիս գյուղի արոտավայրում իրականացվել է առանց թույլտվության արդյունահանում: Ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն գյուղի արոտավայրի ջրածածկ տարածքից, առանց հատուկ թույլտվության, արդյունահանել է ավազանման և ավազակոպճանման զանգվածներ՝ ընդհանուր…

  • ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի աշխատանքը կասեցվել է

    ՓՀԷԿ-ի հիդրոտուրբինի աշխատանքը կասեցվել է

    Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԵղեգՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը կատարել է թիվ 1 հիդրոտուրբինի և գեներատորի վերազինում, սակայն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հայտը չի ներկայացրել լիազոր մարմին։ Վայոց ձորի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Եղեգ» ՓՀԷԿ-ի կողմից առանց ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացության…

  • Երևանի ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

    Երևանի ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի

    Երևանում, այսօր ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել են տղամարդուն և արձանագրել նրա մահը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝…

  • Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղիքը ոչնչացվել է

    Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղիքը ոչնչացվել է

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին Նժդեհ 3 հասցեներում գործող Տիտան-93 ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականի, 43,5 կգ տավարի միս՝ մսեղիքի վրա առանց…

  • Պետությանը 200 միլիոնից ավել գույքային վնաս է հասցվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Պետությանը 200 միլիոնից ավել գույքային վնաս է հասցվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության տնօրենի կողմից խաբեության, վստահությունը չարաշահելու եղանակով ՀՀ պետական բյուջեից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Գողացել են չհրկիզվող պահարան․ բացահայտում Խարդախությամբ հափշտակում են գումարներ…

  • Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի վերականգնման աշխատանքները ավարտվել են

    Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի վերականգնման աշխատանքները ավարտվել են

    Սեպտեմբերի 2-ին ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ը հայտնում է, որ Նորամարգում ճանապարհի վերականգնումը կբերի նաև այլ ենթակառուցվածքների զարգացմանը։ «Ավարտվել են Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 ավտոճանապարհի մոտ 4.2կմ հատվածի (կմ0+000-կմ4+160) վերականգնման աշխատանքները։ Ճանապարհը նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։ Մինչև վերականգնումը ճանապարհահատվածի ծածկն ամբողջովին քայքայված էր։ Գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկը տարիների ընթացքում չէր նորոգվել, և այն քայքայվելով վերածվել էր…

  • Պահածոների արտադրամասի գործունեություն է կասեցվել

    Պահածոների արտադրամասի գործունեություն է կասեցվել

    Սեպտեմբերի 2-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական գործողությունների արդյունքում «Անտառի բարիք» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (գ. Կողբ) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ կազմակերպությունն ապահովված չի եղել խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, անձնակազմի չունի հանդերձարան, տեղադրված չեն եղել տաք և սառը ջրով ապահովված լվացարաններ, գործող կոյուղուն…

  • Սիսիանի համայնքապետարանի 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Սիսիանի համայնքապետարանի 7 աշխատակցի մեղադրանք է առաջադրվել

    Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեն հյատնում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սիսիանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարը, 2016թ. հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, շահադիտական…

  • Դավինչի տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

    Դավինչի տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել

    Օգոստոսի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՔԿԵրևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության կողմից առերևույթ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: «2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ էին ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար,…

  • Երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին․ ՍԱՏՄ

    Երեխաների օգտագործած թթվասերը և կաթնաշոռը չեն համապատասխանել սահմանված պահանջներին․ ՍԱՏՄ

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 8-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ահազանգեր էր ստացել այն մասին, որ Երևանի «Վիննի Պուխ և ընկերներ» ՍՊԸ և «Ծիածան» ՍՊԸ երեխաների զարգացման կենտրոններում երեխաներ են թունավորվել «Բիոկաթ» ապրանքանիշի թթվասեր և կաթնաշոռ ուտելու արդյունքում: Երեխաները տեղափոխվել են Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ու «Մուրացան» ԲԿ: Նույն կաթնամթերքի…

  • Կաթնամթերքի երկու արտադրամասերում խախտումներ են հայտնաբերվել

    Կաթնամթերքի երկու արտադրամասերում խախտումներ են հայտնաբերվել

    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան) և «Արա-Արեգ» (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն) ՍՊԸ-ներին պատկանող կաթնամթերքի արտադրամասերում: Երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր…

  • Azat TV

    Լիդիանը իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունն է ցանկանում գործի դնել. ՀԲՃ

    Հայկական բնապահպանական ճակատը գրառում է կատարել Facebook-ում: Ճակատը հայտնում է, որ Լիդիանը իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունն է ցանկանում գործի դնել: «Լուրեր են պտտվում, որ Լիդիանը իր փաստաբանների հիմնադրած պահնորդական ընկերությունն է ցանկանում գործի դնել։ Հիշեցնենք, որ ամռանը վարձած «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն պահնորդական լիցենզիայով չուներ զենք պահելու և օգտագործելու իրավունք, սակայն Ամուլսար էր փորձում…

  • Azat TV

    Ձյունիկ սառնարան ՍՊԸ-ի շենքը կրկին կփորձեն պայթեցնել

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 16:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց…