սպիտակ տուն

  • Սպիտակ տունը հաստատեց չվճարվող արձակուրդ ուղարկված ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը

    Սպիտակ տունը հաստատեց չվճարվող արձակուրդ ուղարկված ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 16-ին ստորագրել Է պետական այն ծառայողներին փոխհատուցում վճարելու մասին օրենքը, որոնք աշխատավարձ չեն ստանում կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Օրենքի տեքստում չի նշվում վճարումների ստույգ գումարը, այլ միայն ասված Է կառավարության աշխատանքի կասեցումից «տուժած ֆեդերալ եւ մյուս պետծառայողների…

  • Սպիտակ տունը հերքել է Իվանկա Թրամփին ՀԲ-ի ղեկավարի պաշտոնին առաջադրելու տեղեկատվությունը

    Սպիտակ տունը հերքել է Իվանկա Թրամփին ՀԲ-ի ղեկավարի պաշտոնին առաջադրելու տեղեկատվությունը

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրն ու խորհրդականը՝ Իվանկան, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի թեկնածու չէ: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեսիկա Դիտոն: «Իվանկա Թրամփին որպես թեկնածու դիտարկելու վերաբերալ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Դիտոն Politico հրատարակությանը: Իվանկա Թրամի հնարավոր թեկնածության մասին ավելի վաղ հայտնել էր Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Համաշխարհային բանկի նախագահ…

  • «Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ

    «Մենք այլևս տեղ չունենք նրանց պահելու համար». Թրամփ

    Դոնալդ Թրամփն Սպիտակ տան Ձվաձև առանձանասենյակից ազգին հղած ուղերձում հայտարարել է, որ հունվարի 9-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդներին հրավիրել է հանդիպման, որպեսզի փորձի վերսկսել կառավարության աշխատանքի ֆինանսավորումը: Հունվարի 8-ին ուղերձը հեռարձակել են Միացյալ Նահանգների հեռուստաալիքները: Ինչպես հայտարարել է Թրամփը, բանակցությունների ընթացքում ճգնաժամից դուրս գալու ելքը կարող է «գտնվել 45 րոպեում»: Խոսելով ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին արգելապատի…

  • Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են գլխավորել Պենտագոնը

    Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են գլխավորել Պենտագոնը

    Արդեն առնվազն երկու հոգի հրաժարվել են Պենտագոնի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից: Այդ մասին գրել է Politico թերթը: Ինչպես հայտնում է հրատարակությունը, խոսքը վերաբերում է Հանրապետական կուսակցությունից նախկին սենատոր Ջոն Քայլին և պաշտոնաթող գեներալ Ջեկ Քիանին: Նշվում է, որ 2016 թվականին Քիանն արդեն հրաժարվել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնից: Թերթը հավելում…

  • Թրամփը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

    Թրամփը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու պլանները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը: «Երկու երկրների ղեկավարները քննարկեցին Սիրիայի իրադրությունը՝ հաստատելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ոչնչացնելու ընդհանուր հանձնառությունը, ինչպես նաև Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի հաստատակամ, նպատակասլաց ու համակարգված դուրսբերման…

  • Թրամփի՝ Թուրքիա այցելելու վերաբերյալ լուրը չի հաստատվել

    Թրամփի՝ Թուրքիա այցելելու վերաբերյալ լուրը չի հաստատվել

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Էրդողանը ԱՄՆ գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին հրավիրել է Անկարա, և նշել, որ Թրամփը Թուրքիա կայցելի 2019 թ.: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Սպիտակ տունը չի հաստատել Քալընի հայտարարությունը: Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլին նշել է, որ Թրամփը Թուրքիա այցելելու ծրագրեր դեռևս չունի: Քալընը նշել…

  • Դոնալդ Թրամփը չի փոխի Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը. Սպիտակ տուն

    Դոնալդ Թրամփը չի փոխի Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը. Սպիտակ տուն

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխի Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին որոշումը, չնայած Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի եւ երկու բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, ABC-ին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվանին: Ի պատասխան այս հարցում Թրամփի կուրսի հնարավոր փոփոխության մասին հարցին՝ Մալվանին բացասաբար է պատասխանել: «Ոչ, կարծում եմ՝ նախագահն ի սկզբանե մարդկանց ասել…

  • Սպիտակ տան մեկնաբանությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնաթողության վերաբերյալ

    Սպիտակ տան մեկնաբանությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնաթողության վերաբերյալ

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը մի շարք հարցերի շուրջը տարբեր հայացքներ ունեն: Դեկտեմբերի 20-ին այս մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը Fox News հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնաթողությունը: Սանդերսն ասել Է, որ «նախագահը և նախարարը համաձայնել են, որ տարբեր կարծիքներ կունենան մի շարք հարցերի շուրջը,…

  • Թրամփը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի անունը

    Թրամփը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի անունը

    ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել Միք Մալվենիին. հայտնում է Вести-ն: Նա կփոխարինի Ջոն Քելլիին: Մալվենին ներկայումս զբաղեցնում է վարչական բյուջետային վարչության տնօրենի պաշտոնը: Նա կսկսի պաշտոնավարել հաջորդ տարվանից: «Մենք շարունակում ենք Ամերիկան ավելի լավը դարձնել»,- ասել է Թրամփը:

  • Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

    Թրամփը և Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում: Այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը. հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարները նաև քննարկել են երկկողմ, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

  • Թրամփը որոշում կընդունի

    Թրամփը որոշում կընդունի

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով որոշում է ընդունելու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածության հարցով: Նրա խոսքով՝ տեղեկությունները, թե այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱՄՆ փոխնախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Նիկ Այերսը, տարածել են «ստախոս լրատվամիջոցները»: Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով ԱՄՆ նախագահի Twitter-ի գրառումը: «Ես հիմա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի…