սպորտային տնօրեն
Արսենալի սպորտային տնօրեն Էդու Գասպարը երկուշաբթի օրը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Էդուն միացավ Արսենալին 2019-ին՝ որպես տեխնիկական տնօրեն, և նպաստեց թիմի վերափոխմանը՝ ապահովելով Միկել Արտետայի նշանակումը։ Ավելի ուշ նա նշանակվեց առաջին սպորտային տնօրեն։ Աղբյուրների համաձայն՝ Էդուն արդեն բանակցում է նոր աշխատանքի շուրջ՝ Նոթինգհեմ Ֆորեսթի և Օլիմպիակոսի սեփականատիրոջ հետ։ «Այս որոշումը բարդ էր ինձ համար»,- նշել…
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ հետաքրքրությունը հնարավոր է դադարեցնի «Յուվենթուսը»։ Ակումբը կարող է այլևս քայլեր չձեռնարկել հարձակվողի տրանսֆերը գնելու համար։ «Յուվենթուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին պնդում է, որ այդ տրանսֆերի իրականացումը անհնար է։
Bild-ի հաղորդմամբ՝ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն այս մրցաշրջանի ընթացքում չի տեղափոխվելու ՄՅՈւ։ «Բորուսիայի» սպորտային տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ Սանչոն 2020/21 մրցաշրջանը անցկացնելու է գերմանական ակումբում։ Ակումբի հետ կնքված պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2023 թվականը:
«Բոլոնիայի» սպորտային տնօրենը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ակումբը պատրաստ է ձեռք բերել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերը։ Ակումբի սպորտային տնօրենը հայտնել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն ունեցած փոխադարձ հարգանքի և ընկերության շնորհիվ: Ինչ վերաբերում է ֆինանսին, ապա դա մեր հնարավորությունների շրջանակից դուրս է: «Իհարկե, նրա տրանսֆերը գերարդյունավետ կիներ նաև երիտասարդ…
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի տրանսֆերը։ ՊՍԺ-ն կիսապաշտպանի ծառայությունների համար պատրաստ է վճարել 22 միլիոն եվրո։ Նշենք, որ միլանյան ակումբը մեկ անգամ մերժել էր ՊՍԺ-ի առաջարկը, սակայն, փարիզյան ակումբը ևս մեկ փորձ կկատարի: Հիշեցնենք, որ նրա ծառայություններով անձամբ հետաքրքված է ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն:
ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Միլանի» 2 ֆուտբոլիստներ։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ խոսքը Լուկաս Պակետայի և Իսմայել Բենասերի մասին է։ Չնայած մեկ անգամ արդեն միլանյան ակումբը մերժել է ՊՍԺ-ին, սակայն փարիզցիները ևս մեկ փորձ կանեն։ Բանն այն է, որ այս ֆուտբոլիստներով հետաքրքրված է անձամբ ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն։
Մբապեի ապագայի մասին կրկին խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։ Վերջինս հայտարարել, որ Մբապեն միշտ երազել է հանդես գալ «Ռեալի» կազմում: ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հորդորել է Զիդանին դադարեցնել այլ թիմի ֆուտբոլիստների մասին զրույցները: «Անկեղծ ասած, այս խոսակցությունները արդեն նյարդայնացնում են: Սա առաջին անգամը չէ, երբ Զիդանը խոսում է Կիլիանի մասին, որը շատ…