ստանիսլավ զաս
«Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել», – Արման Եղոյան
Վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշում է, որ Փաշինյանը չի պատրաստվում հանդիպել Ստանիսլավ Զասի հետ։ «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի…
Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշման նախագիծը
Բելառուսի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը՝ իր թեկնածուին՝ Ստանիսլավ Զասին կառույցի գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, նախագահ Լուկաշենկոն այսօր ընդունել է Զասին, ով այժմ զբաղեցնում է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, և ընդգծել. – «Բելառուսը մի քանի թեկնածու ուներ, սակայն ես ընտրեցի Ձեզ, որպեսզի, այսպես ասած, օրինակ ծառայենք և…
Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը
Ղրղզստանը պաշտպանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին: «Այս տարի ՀԱՊԿ նախագահությունը անցել է Ղրղզստանին, և ես արդեն ընդունել եմ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարին, մենք զրուցեցինք և ես ստորագրեցի որոշում», – լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ժեենբեկովը: «Կարծում եմ, որ մենք չպետք…
«Լուկաշենկոն ու Նազարբաևը, ուզում են կոտրել Հայաստանին ու նոր ղեկավարին»,- Արման Նավասարդյան
168.am-ը գրում է. «ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այդ ձևով հետ կանչելը դիվանագիտական վրիպում էր: Ուստի, եղավ այն, ինչ եղավ: Սա, փաստորեն, առիթ հանդիսացավ, որպեսզի անեն այն, ինչ ուզում են Լուկաշենկոն ու Նազարբաևը, իսկ նրանք ուզում են կոտրել Հայաստանին ու նոր ղեկավարին: Այստեղ կա նաև նախանձի ֆակտորը: Օրինակ, Ղազախստանում ժողովուրդը նախանձում է՝ տեսնելով, թե…
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի անդրադարձը Նազարբաևի հայտարարությանը
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ նրան իր աջակցությունն է հայտնել որպես ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի թեկնածու: «Դուք զինվորական եք ու համապատասխան կրթություն ունեք, աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների ու ժողովների: Մենք կաջակցենք Ձեզ»,-ասել է Նազարբաևը: Factor.am-ի հետ զրույցում ՀՀ…
Ղազախստանի նախագահը իր աջակցությունն է հայտնել Բելառուսի թեկնածուին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցում
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Բելառուսի թեկնածու, երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին: Այս մասին Նազարբաևը եւ Զասն այսօր խոսել են Աստանայում, հաղորդում է EADaily-ն: «Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշում են կայացրել աջակցել Ձեր թեկնածությանը, որ առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ երկրների…






