Ստեփանակերտ
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ստեփանակերտից
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարակել Արցախից՝ ֆոտոշարքը վերնագրելով «Ջերմ և խաղաղ Ստեփանակերտում»: https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/2278238908886372 https://www.facebook.com/photo.php?fbid=2278233812220215&set=pcb.2278238908886372&type=3&theater https://www.facebook.com/photo.php?fbid=2278233818886881&set=pcb.2278238908886372&type=3&theater https://www.facebook.com/photo.php?fbid=2278238875553042&set=pcb.2278238908886372&type=3&theater
Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը ՀՀ և ԱՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի կապակցությամբ
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երեկ Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին։ Մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է. «Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլևս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին: Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի…
Այս պահին ամբողջությամբ վերահսկում ենք Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների ընթացքը. Դավիթ Տոնոյան
Ստեփանակերտում Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը կշարունակվի քիչ անց՝ ընդմիջումից հետո, Aysor.am-ի թղթակցին ասաց ԱԽ անդամ, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նա հրաժարվեց պատասխանել նիստի ընթացքի վերաբերյալ հարցերին՝ ընդգծելով, որ այն, ըստ ամենայնի, դեռ մոտ 3 ժամ կշարունակվի։ Փոխարենը ՀՀ Պաշտպանության նախարարն անդրադարձավ այս օրերին Ադրբեջանում անցկացվող զորավարժություններին՝ նշելով, որ դրանց «շատ հանգիստ է վերաբերվում»։…
Բակո Սահակյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 11-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել է հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ անվտանգության խորհուրդների քարտուղարների եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Անդրադարձ է կատարվել անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերին: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ սերտ փոխգործակցության…
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա Ստեփանակերտում
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին Ստեփանակերտում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ` նախնական տեղեկությունների համաձայն, խաղերն ամբողջապես պետք է անցկացվեին Արցախում, սակայն դեռևս միայն բացման պաշտոնական արարողությունն է պլանավորված Ստեփանակերտում, որը կկայանա օգոստոսի 6-ին: Օգոստոսի 7-ին թիմերը տուրով կշրջեն Արցախով և կվերադառնան Երևան, որտեղ էլ կտրվի խաղերի մեկնարկը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 17-ին:
Ստեփանակերտում երեխա է վրաերթի ենթարկվել
Ս.թ.հունվարի 23-ին ժամը 12:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1992թ.ծնված Բ. Մ-ն վարելով «Վազ 21150» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 12 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2012թ.ծնված Ք. Հ-ին։ Վրաերթի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: ԱՀ ոստիկանություն
Հայ Դատի գրասենյակը Մադրիդյան սկզբունքները մերժելու արշավ է սկսել
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում արված տեսաուղերձով կոչ է արել միանալ Արցախյան հիմնախնդրի լուծման համար առաջադրված Մադրիդյան սկզբունքները մերժելու` Հայ Դատի նախաձեռնած արշավին: Նա «անպատասխանատվություն» է որակել միայն խաղաղության խոստումների դիմաց հողային զիջումներ կատարելու առաջարկը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից «ժողովուրդներին խաղաղության պատրաստելու» կոչին երկու տարբեր հայտարարություններով արձագանքել է…
Շուշիի բնակարաններից մեկում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների ու նրանց 4-ամյա որդու դիերը
Հունվարի 8-ին, ժամը 19:05-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից ահազանգ է ստացվել, որ Շուշիի Հախումյան 1 շենքի N11 բնակարանի բնակիչը չի արձագանքում զանգերին ու կանչերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, փոխանցում է «Արցախպրեսը»։ Դեպքի վայր են մեկնել Շուշիի հրշեջ-փրկարները, ոստիկանության և շտապ օգնության աշխատակիցները: Փրկարարները բացել են…
«Բնականաբար, ուղղորդվածություն էլ կար», – Հայկ Խանումյան՝ «ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի» անցկացվող բողոքի ակցիայի մասին
Շաբաթը օրը` դեկտեմբերի 22-ին, Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պուրակում նախաձեռնվել էր բողոքի ցույց` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Նախաձեռնության հեղինակները հանդես են եկել ելույթներով` դատապարտելով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը: Հավաքվածները՝ մոտ 150-200 հոգի, կոչ են արել անհապաղ ազատ արձակել Քոչարյանին՝ ընթացքում պարբերաբար վանկարկելով` «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Ազատություն…
Բողոքի ցույց Ստեփանակերտում
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, տեղի է ունենում բողոքի ցույց՝ «Ազատություն Քոչարյանին» խորագրով։ Այն կազմակերպել է «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»:
Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու…
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի պաշտպանության բանակում. Կան վիրավորներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներն են պաշտպանության բանակի սպաներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է՝ վաղը նշված անձինք Ստեփանակերտից…














