ստորաբաժանումներ
Ականանետային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են կրակի կառավարման մարզումներ
Հունիսի 29-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորագրություն է տարածել, որում հայտնել է, որ 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում ականանետային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել են հրետանու հրաձգության և կրակի կառավարման մարզումներ՝ 120 մմ ականանետներից:
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել, որ հայկական կողմը կրակել է իրենց դիրքերին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբրև իր դիրքերի վրա հայկական կողմից կրակոցներ են արձակել։ «Հունիսի 24-ին, 14:30-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Բերդի շրջանի Այգեձոր գյուղի մոտակայքում տեղակայված դիրքերից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ ՝ Թովուզի Մունջուղլու գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի բանակի անձնակազմի շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան », – հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն։…
Մասնագիտական պարապմունքներ ինժեներական ստորաբաժանման զինծառայողների հետ
Ինժեներական ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելու նպատակով հունիսի 17-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից։ Անձնակազմին ներկայացվել են դիրքերի ինժեներական կահավորման, ականապատման և ականազերծման, պայթուցիկ նյութերի հետ ճիշտ աշխատելու կանոնները, տրվել են հրահանգներ մարտական հերթապահության ժամանակ առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։
Արցախում ոչնչացվել է կասետային 6 ռումբ, ականանետի 2 ական, ձեռքի 3 նռնակ
2021 թվականի հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում գրանցվել է 796 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ Արցախի տարածքում ավելացել է հիմնականում բաց տարածքում բռնկված հրդեհի դեպքերը: Ստացված 14 կանչից 11-ը բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 2-ը՝ բնակելի շինությունում: Հրդեհի մասին մեկ դեպք առաջացել է գազի բալոնն անզգուշությամբ օգտագործելու հետևանքով: Փրկարարները…
5-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ
Հունիսի 7-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Այս մասին տեղեկանում ենք պաշտպանություն նախարարություն։ Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ստուգվել կապի համակարգի անխափան աշխատանքի ապահովման գործնական կարողությունները, ազդանշանների հաղորդման և ստացման մասնագիտական հմտությունները։
ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀ քննչական կոմիտեում ստեղծվել է աշխատանքային խումբ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հունիսի 20-ին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ինչպես նաև՝ դրան նախորդող և հաջորդող ժամանակահատվածում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ՔԿ իրավասությանը վերաբերող հաղորդումների քննարկումն օպերատիվ կազմակերպելու, քննության իրականացումը համակարգելու նպատակով։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի թիվ 45-Ա հրամանով ՔԿ ստորաբաժանումների պետերին հանձնարարվել է. –…
Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողները մայիսի 20-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ։ Բացազատվել են ղեկավարման կետեր, զինծառայողները հրետանային միջոցները բերել են մարտական վիճակի, ճշգրտել պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները և կատարել կրակային վարժանքներ։
Ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ-ն հերոսական դրվագներ է ներկայացրել
Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում: Կապիտան Սարիբեկ Կիմայի Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական…
Դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանը կդադարեցվի․ Ռոմանոս Պետրոսյան
Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային շրջայց է կատարել «Սևան» ազգային պարկ» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղեր։ «Սևան» ազգային պարկում»նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ։ Քննարկվել են սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված սույն թվականի դեկտեմբերի 1-ից արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտի հետ կապված մի շարք…
Պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները. Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարարությունում (ԱՆ) կայացել է գործակարգավարական խորհրդակցություն` ԱՆ ենթակայության բժշկական կազմակերպությունների տնօրենների և ԱՆ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Արսեն Թորոսյանը խոսել է պատերազմական գործողությունների հետևանքով վիրավոր զինծառայողների բուժման գործընթացի, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված առկա իրավիճակի և անելիքների վերաբերյալ: Նախարարն անձնակազմին, հատկապես հիվանդանոցների տնօրեններին հորդորել է պատշաճ շարունակել առողջապահական համակարգի առջև դրված աշխատանքները,…
Ադրբեջանի զինված ուժերը մի քանի անգամ փորձել են ճեղքել և դուրս գալ դեպի Բերձոր, սակայն չի ստացվել
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ երեկ գիշերը և այսօր ամբողջ օրվա ընթացքում, ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են: Մարտերը եղել են բավականին ինտենսիվ: Հյուսիսում ադրբեջանական զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբերի, հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն, կորուստներ կրելով, հետ են շպրտվել: Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից…
Շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ շարունակվում են թշնամական ուժերի ոչնչացման գործողությունները: Վերջին օրերին տեղի ունեցած և առայսօր հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա – Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու…
Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ։ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։ The #Azerbaijani Air Force operates Su-25 fighter jets along the border with the air support of F-16…
ՊԲ-ն հակառակորդին կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ է պատճառում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակում են ընթանալ մարտական գործողությունները: Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում: Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ: Fighting continues in the Artsakh-Azerbaijani conflict zone. The most intense battles…
Այսօր հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ
Օրվա ընթացքում հյուսիսային և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է լայնածավալ հարձակողական գործողություններ: Մասնավորապես՝ հակառակորդի զրահատանկային ստորաբաժանումներն ու հետևակը Մադաղիսի ուղղությամբ ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք հայկական հրետանային ու հակատանկային դիպուկ հարվածների արդյունքում կասեցվել են: Հակառակորդը կրել է զինտեխնիկայի ու կենդանի ուժի զգալի կորուստներ: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխել են նաև հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժի ձեռնարկած բոլոր…















