Ստորին պալատ
Նազարբաևի դուստրը վայր դրեց մանդատը․ Խորհրդարանը հաստատեց հրաժարականը
Ղազախստանի Խորհրդարանի Ստորին պալատն հաստատել է Դարիգա Նազարբաևայի հրաժարականը պատգամավորական մանդատից և լիազորությունների վայր դնելը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշենք, որ Նազարբաևան Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Ավելի վաղ Նազարբաևան երկրի ԿԸՀ դիմում էր ուղարկել, ըստ որի՝ հանձնաժողովը վճռել էր միջնորդություն ներկայացնել Ստորին պալատ, որտեսզի դադարեցվի նրա լիազորությունները։ Հիշեցնենք նաև, որ դրանից առաջ, երբ…
Չեխիայի կառավարությունը հրաժարական տվեց
Խորհրդարանական ընտրություններում պարտվելուց հետո՝ երկրի Կառավարության ղեկավար Անդրեյ Բաբիշն ու ամբողջ Կառավարությունը հրաժարան են տվել։ Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։ Նշվում է, որ Բաբիշի կառավարությունը շարունակելու է իրականացնել Կառավարության պարտականությունները՝ մինչև կձևավորվի նոր կառավարություն։ Հիշեցնենք, որ Ստորին պալատի ընտրությունների արդյունքում՝ Խորհրդարան էին անցել 5 քաղաքական ուժեր, որոնք էլ կազմել էին 2 լիբերալ կոալցիա, որից…
Մեղադրանք է առաջադրվել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակին
Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեք քննիչ-դատավորներ մեղադրանքներ են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատի) խոսնակ Ռիշար Ֆեռանին ձեռնարկությունից «ապօրինի օգուտ ստանալու» առիթով: Այս մասին հայտնել է Parisien թերթը: Ավելի վաղ, վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը, հաղորդվել է, որ Ազգային ժողովի խոսնակ Ֆեռանը ցուցմունքներ է տալիս անիրավազոր ֆինանսական գործարքների գործով Mutuelles de Bretagne ապահովագրորդների ընկերության կապակցությամբ, որն իր…
Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը չեղարկել է վարչապետի ելույթը
Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը դադարեցրել է իր աշխատանքը: Ինչպես հայտնում է ANSA գործակալությունը, պատգամավորական խմբակցությունների ղեկավարները որոշել են չեղարկել վարչապետ Ջուզեպե Կոնտեի՝ ավելի վաղ պլանավորված ելույթը, որն օգոստոսի 20-ին հրաժարական Է տվել: «Պատգամավորները կհավաքվեն նիստի, որտեղ կհայտարարեն պաշտոնաթողության փաստի մասին: Կառավարական ճգնաժամի կապակցությամբ հետաձգվել է նաև խորհրդարանականների թվի կրճատման մասին օրինագծի քննարկումը»,- ասված է հայտարարության…
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Հայաստանը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը։ Շնորհակալություն Ֆրանսիայի Ազգային ժողովին»:
Հնդկաստանի նախագահը ցրել է խորհրդարանի ստորին պալատը
Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթհ Քովինդը ստորագրել է 16-րդ գումարման խորհրդարանի ստորին պալատի ցրման մասին հրամանագիրը: Ավելի վաղ Հնդկաստանի նախագահը ընդունել էր երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի և նրա կառավարության հրաժարականը: Սպասվում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում 2019-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Բխարատիա ջանատա կուսակցությունը» և դրա ղեկավար Նարենդրա Մոդին կներկայացնեն նոր կառավարության կազմը: Իսկ նոր՝ 17-րդ…
ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան
Մայիսի 22-ին մեկնարկել է ԱԺ Հայաստան-Ղազախստան խորհրդարանական բարեկամական խմբի այցը Նուր-Սուլթան: Այցի շրջանակում բարեկամական խմբի անդամները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Ստորին պալատի՝ Մաժիլիսի նախագահի տեղակալ Վլադիմիր Բոժկոյի, Մաժիլիսի Ղազախստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Բեյբիթ Մամրաևի և խմբի անդամների ու ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-ղազախական հարաբերությունների հետևողական ամրապնդման կարևորությունը և միջխորհրդարանական…







