Սրբուհի Գալյան
Սրբուհի Գալյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Նախարարն իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին՝ զոհերի կապակցությամբ և կարևորել է խաղաղության հնարավորինս շուտ վերականգնումը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է անհայտ կորած անձանց վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը
Անհայտ կորած անձանց առնչվող իրավահարաբերությունները ներկայում համապարփակ կարգավորված չեն, այս և մի շարք այլ խնդիրներ հաշվի առնելով՝ անհրաժեշտություն է առաջացել ընդունել առանձին շրջանակային օրենք:
Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցում
Հայաստանի և Սիրիայի միջև դատապարտյալների փոխանցումը իրականացվել է իրավական մեխանիզմների շրջանակներում, սակայն երաշխիքներ չեն տրամադրվել։
Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ համաժողովում
Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ համաժողովում՝ ներկայացնելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և թափանցիկության կարևորությունը:
Հայաստան-ԵՄ 5-րդ արդարադատության քաղաքական երկխոսություն 2025-ին
Հայաստանը և ԵՄ-ն քննարկել են արդարադատության բարեփոխումներն ու վիզաների ազատականացումը 5-րդ ռազմավարական երկխոսության ընթացքում:
Քննարկվել է համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից։ Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու…
Կորոնավիրուսով դեպք դատապարտյալների կամ կալանավորվածների մոտ չի գրանցվել․ փոխնախարար
Այսօր՝ հունիսի 2-ին՝ ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, թե արդյո՞ք կան դատապարտված կամ կալանավորված անձանց շրջանում կորոնավիրուսի վարակման դեպքեր։ «Կորոնավիրուսի վարակման դեպք ազատությունից զրկված անձանց շրջանակներում չի գրանցվել: Մինչ այս պահը վարակակիր դատապարտյալ կամ կալանավորված անձ չենք ունեցել», – ասել է Գալյանը:
Սրբուհի Գալյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը Վիեննայում մասնակցում է «Անվտանգության, կայունության և տնտեսական աճի խթանումը ԵԱՀԿ տարածաշրջանում. կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը նորարարության, թափանցիկության և թվայնացման միջոցով» թեմայով ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական 28-րդ համաժողովին: Փոխնախարարը, «Թափանցիկության ընդլայնում՝ եկամուտների հայտարարագրերի ներկայացման միջոցով» թեմայով ելույթից առաջ, շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին՝ հայկական փորձը ներկայացնելու հրավերի, շարունակական համագործակցության և…
Քրեական պատասխանատվություն կսահմանվի ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման համար
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում, որին ներկա են եղել շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: «Խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների մասին տարանջատ տվյալների հավաքագրման վերաբերյալ առաջարկությունների և ուղեցույցների նախագծերի ներկայացում» խորագրով ծրագրի քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով:…
Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների թվային լուծումները
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ դեկտեմբերի 18-ին անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր լոկոմոտիվներից մեկին՝ թվային գործիքներին ու նորարարական լուծումներին: Խոսելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն աշխատանքներից՝ Սրբուհի Գալյանը ներկայացրել է օրենսդրական գործընթացի թափանցիկության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովման նպատակով ստեղծված www.e-draft.am իրավական…
Կայացել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով՝ «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Փոխնախարար Գալյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել ԵԽ…
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքի նախագծեր
Այսօր Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքի նախագծեր, որոն քննարկվել էին նախորդ օրերին տեղի ունեցած նիստի ժամանակ: Արդյունքում խորհրդարանը. Առաջին ընթերցմամբ ընդունեց «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (71 կողմ, 3 դեմ, 12 ձեռնպահ): Նախագիծը հեղինակել էր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը: Ըստ նաղախգծի՝ Ջրօգտագործողների ընկերությունների…
ՔԿՀ-ներում պատրաստվող սննդի որակը գոհացնող է․ փոխնախարար
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ծանոթացել փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի որակին: Հիշեցնենք, որ ծրագիրը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկել է հոկտեմբերի 15-ից, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ում՝ հոկտեմբերի 16-ից: Փոխնախարարը և ՔԿՎ պետը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ…
ԱԺ-ում քննարկվեց օտարերկրացի դատապարտյալների աշխատանքի հնարավորություններին առնչվող հարցը
ՀՀ ազգային ժողովը քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օտարերկրացի կալանավորված անձանց, դատապարտյալներին, ինչպես նաև պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիներին առանց լրացուցիչ ընթացակարգերի տարբեր աշխատանքներում ներգրավելու հնարավորություն տալ: «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ԱԺ-ում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: «Ներկայում օտարերկրացիները Հայաստանում կարող են աշխատել աշխատանքի թույլտվության…














