Սքոթ Մորիսոն
Ավստրալիայի իշխանությունները ուսումնասիրում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Ավստրալիայի Սենատի արտաքին գործերի, պաշտպանության և առևտրի օրենսդրության կոմիտեի անցկացրած հանդիպման ժամանակ Կանաչ մայրցամաքի արտգործնախարար Մարիս Փեյնն անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը: Նա նշել է՝ դա «այն հարցն է, որը մենք ուսումնասիրում ենք»: Ավստրալիայի վարչապետ, նախկին օրենսդիր Սքոթ Մորիսոնը դեռևս 2011-ին կոչ էր անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ապրիլին՝ Ցեղասպանության 106-րդ տարելիցի…
Արաբական խորհուրդը շարունակում է Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերը
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրալիայի Արաբական խորհուրդը միացել է մեծաթիվ կազմակերպությունների՝ Դաշնային կառավարությանը կոչ անելով ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է՝ մեջբերելով վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված նամակը, որում կազմակերպությունը գրում է. «Մենք Ավստրալիային կոչ ենք անում միանալ այն բազմաթիվ երկրներին, որոնք քայլեր են ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»:…
Ավստրալիայում մեկնարկեցին պատվաստումները․ երկրի վարչապետն 1-ինն է պատվաստվել
Ավստրալիայում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը։ Կիրակի օրն իրենց բաժին պատվաստանյութն են ստացել Ավտսրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ու Առողջապահության նախարար Գրեգ Հանթը։ Նրանցից առաջինը պատվաստվել է Մորիսոնը։ Պաշտոնյաները ստացել են Pfizer/BioNTech ընկերության պատվաստանյութը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Ավստրալիա պատվաստանյութի 142 000 դեղաչափի մատակարարման մասին։
Ավստրալիան 1,3 միլիոն դոլար կնվիրաբերի կորոնավիրուսի դեմ պայքարին
Ավստրալիայի կառավարությունը 2 մլն ավստրալական դոլար (1,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պատվաստանյութի մշակմանը։ Այս մասին նշված է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Մեր կառավարության առաջնահերթությունն է Ավստրալիայի բնակիչների անվտանգության ապահովումը, և այս 2 մլն դոլարը կօգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը»,-ասված է հաղորդագրության մեջ: Ավստրալիայի տարածքում այս պահին հաստատված…
Ավստրալիայի վարչապետի վրա հավկիթ են նետել
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի վրա մի ակտիվիստուհի հավկիթ է նետել այն պահին, երբ նա հարցազրույց էր տալիս լրագրողներին: Ակտիվիստուհին մոտեցել է թիկունքից վարչապետին և հավկիթով հարվածել է նրա ծոծրակին: Ակտիվիստուհուն ոստիկաններն անմիջապես ձերբակալել են, պարզվել է նրա մոտ կան թմրանյութեր: Կնոջ դեմ մեղադրանք է առաջադրվել հարձակում գործելու և թմրամիջոցներ պահելու համար: Կինն ազատ է արձակվել…
Հայ համայնքին զայրացրել է Ավստրիայի վարչապետի` Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հայտարարությանը
Ավստրալիայի հայ համայնքը պատրաստվում է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի հիշատակի արարողությանն իր զայրույթը հայտնել երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին, քանի որ նա խուսափում է հստակ ձևակերպումներ ու գնահատականներ տալ Ցեղասպանության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է The Sydney Morning Herald-ը՝ հայկական համայնքի ղեկավարները հրաժարվել են հիշատակի միջոցառմանն ընթերցել վարչապետի հայտարարությունը: Հայտարարությունում Մորիսոնն ասում է, որ միանում…