Սևակ Ամրոյան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը նոր զուգերգ են ներկայացրել։ Նրանք երաժշտասերներին են ներկայացրել «Ամպեր» երգը: Տեսահոլովակի ռեժիսորը Հրագ Եդալյանն է, երգն արդեն համացանցում է:
«Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Սևակ Ամրոյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Իմ երազում» երգի տեսահոլովակը։ Այն հրապարակվել է Ամրոյանի Youtube-ի ալիքում։ Երգի բառերը գրել է Կոմիտասը, երաժշտությունը՝ Ամրոյանը, գործիքավորումը կատարել է Գարիկ Գևորգին։