Սևակ Խանաղյան
Ռուսական շոուբիզնեսի ամենապահանջված արտիստներից մեկը՝ Մոտը համերգ կունենա Երեւանում։ Այն կկայանա հուլիսի 2-ին՝ Full Moon Fest-ի շրջանակում։ Միջոցառմանը ելույթ կունանա նաեւ ռուսաստանաբնակ հայ երգիչ Սեւակ Խանաղյանը։ Համերգի կազմակերպիչը The Moon Production -ն է, որը կազմակերպել էր նաեւ նախորդ տարվա ամենաքննարկված միջոցառումներից մեկը՝ Խչոյի երեւանյան համերգը։ «Հանդիսատեսի հետաքրքրությունը Full moon fest-ի նկատմամբ ապշեցնող էր, այդ իսկ…
Հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը հրապարակել է «Շաման» ստեղծագործությունը։ Երգը հրապարակվել է երգչի Youtube-ի էջում։ Երաժշտության ու բառերի հեղինակը Եկատերինա Կովսկայան է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը։
Երեկ երեկոյան ավտովթարի հետևանքով մահացել է «Վարդապետը» վավերագրական ֆիլմաշարի հեղինակ, սցենարիստ, Սևակ Խանաղյանի հայտնի «Արցախ» երգի բառերի հեղինակ Սոսի Խանիկյանը։ Այս առիթով Facebook-ի իրենց էջերում գրառումներ են կատարել մի շարք հայտնիներ։ Սոս Ջանիբեկյանը տեղադրել է Սոսիի ու իր համատեղ լուսանկարը և դրան կից գրել․ «Չեմ կարա հավատամ երդվում եմ… մորս` աղջկա պես էր, ինձ` քրոջ …
Ուկրաինական «X ֆակտոր» նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող Սևակ Խանաղյանը ներկայացրել է «Արցախ» ստեղծագործության տեսահոլովակը: Երգից ստացվող ամբողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ «Հիմա, առավել քան երբևէ, Արցախը քո կարիքն ունի»,-գրված է տեսահոլովակին կից։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարևոր է։ Յուրաքանչյուր դրամ հասնում է Արցախ։ Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա՝
Ռուսաստանաբնակ հայազգի երգիչ Սևակ Խանաղյանը ներկայացրել է նոր «Բոց» (Пламя) երգը: Ստեղծագործությունը Խանաղյանը տեղադրել է Youtube-ի իր ալիքում։ Երգի երաժշտության հեղինակը Սամվել Վարդանյանն է, խոսքերը գրել են Էրիկ Կիրակոսյանն ու Ռուստամի Ֆարիդունը։