վազգեն ռշտունի
Վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը։ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին: Նորընտիր նախագահ Տիգրան Սահակյանը այս պաշտոնում արդեն փորձ ունի: 2008-2016 թվականներին նա է ղեկավարել Վերաքննիչ քրեական դատարանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը քննող դատավոր Վազգեն Ռշտունին ինքնաբացարկ հայտնեց: Ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացրել էր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հաշվի առնելով Վազգեն Ռշտունու նախկինում ԶԼՄ-ներով ներկայացրած տարբեր դիրքորոշումները, ներառյալ դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմանը համաձայն…
Դատավորը հեռացավ՝ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված բողոքը քննող դատավոր Վագեն Ռշտունին քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննիչի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակվի այսօր:



