Վահան Բիչախչյան

  • Վահան Բիչախչյանը չի մասնակցի Պոգոնի վաղվա խաղին

    Վահան Բիչախչյանը չի մասնակցի Պոգոնի վաղվա խաղին

    Լեհաստանի առաջնության 15-րդ տուրում «Պոգոնը» վաղը՝ հոկտեմբերի 28-ին, հյուրընկալվելիս կմրցի Լեգնիցայի «Մեձի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը չի մասնակցի վաղվա խաղին՝ դեղին քարտերի կուտակման պատճառով: Այս մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: Այս խաղից առաջ «Պոգոնը» 23 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:

  • Հայաստան-Նորվեգիա․ Կապառոսի հետ մամուլի ասուլիսին կլինի նաև Բիչախչյանը

    Հայաստան-Նորվեգիա․ Կապառոսի հետ մամուլի ասուլիսին կլինի նաև Բիչախչյանը

    Վաղը՝ մարտի 29-ին, Երևանի ժամանակով 21:00-ին նախատեսված է Նորվեգիա-Հայաստան ընկերական հանդիպումը՝ Օսլոյում։ Իսկ այսօր՝ մարտի 28-ին, ժամը 20:00-ին, նախատեսված է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը, որին կմասնակցի նաև Վահան Բիչախչյանը։ Այս մասին հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Իսկ Երևանի ժամանակով 20:30-ին՝ ասուլիսից հետո, տեղի կունենա մեր ընտրանու նախախաղային մարզումը՝ «Ուլևոլ»…

  • Ապրես, Վահան․ Պիզելին արձագանքել է Բիչախչյանի գոլին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ապրես, Վահան․ Պիզելին արձագանքել է Բիչախչյանի գոլին (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Հայաստանի ազգային հավաքականը երեկ հաղթանակ տոնեց Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլի հեղինակ հավաքականի երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Վերջինիս գոլին արձագանքել է մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին՝ Instagrami-ի իր պատմություններ բաժնում տեղադրելով կադր, որտեղ Վահանը տոնում է իր գոլը։ Դրան կից Պիզելին գրել է․ «Ապրես, Վահան»։

  • Ցանկացած խաղի պետք է վերաբերվենք որպես եզրափակիչի․ Բիչախչյան

    Ցանկացած խաղի պետք է վերաբերվենք որպես եզրափակիչի․ Բիչախչյան

    Լեհաստանի Էքստրակլասում չեմպիոնական պայքարը խիստ սրված վիճակում է։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի «Պոգոնն» այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 50 միավորով, բայց 2-րդ տեղում գտնվող «Լեխը» վաստակել է 49 միավոր, իսկ 3-րդ տեղում գտնվող «Ռակուվը» 48 միավոր, բայց 1 հանդիպում քիչ է անցկացրել։ Մրցաշարի ավարտին դեռևս 9 տուր կա։ Այս թեմային ու չեմպիոնական…

  • Բիչախչյանի Պոգոնը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

    Բիչախչյանի Պոգոնը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի «Պոգոնը» կրկին դարձել է Լեհաստանի առաջնության առաջատարը։ Վերջին խաղում «Պոգոնը» 4-0 հաշվով հաղթել է «Ռադիոմիակին» ու այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նշենք, որ Բիչախչյանը դաշտում է եղել առաջին րոպեներից ու փոխարինվել է 66-րդ րոպեին։ Խաղից հետո «Պոգոնն» ունի վաստակած 49 միավոր։

  • Բիչախչյանը նախավերջին րոպեին գոլ է խփել ու հաղթանակ բերել Պոգոնին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բիչախչյանը նախավերջին րոպեին գոլ է խփել ու հաղթանակ բերել Պոգոնին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի ազգային հավաքականի ու լեհական «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կրկին աչքի է ընկել ակումբում իր արդյունավետությամբ։ Առաջնության 22-րդ տուրում՝ «Ստալի» հետ հանդիպման ժամանակ, նա դուրս է եկել փոխարինման 76-րդ րոպեին ու ոչ-ոքի հաշվի պայմաններում՝ հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած նախավերջին` 3-րդ րոպեին հեռահար հարվածով կարողացել է գրավել մրցակցի դարպասը ու հաղթանակ պարգևել թիմին։ Այս հաղթանակով «Պոգոնը»…

  • Պոգոնը մարզիչը հիացած է Վահան Բիչախչյանի գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Պոգոնը մարզիչը հիացած է Վահան Բիչախչյանի գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լեհական «Պոգոնի» գլխավոր մարզիչ Կոստա Ռունյայիչը խոսել է ակումբի հայազգի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ֆանտաստիկ գոլի մասին, որը վերջինս հեղինակեց Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում։ Մասնագետը նշել է, որ հիացած է Վահանի գոլով։ Նրա խոսքով՝ դա միայն ցույց է տալիս, թե որքան լավն է ակումբի պահեստայինների նստարանը (Բիչախյանը գոլը հեղինակել է փոխարինման դուրս գալուց հետո-խմբ․)։ Ռունյայիչն ասել…

  • Բիչախչյանի հրաշալի նորամուտը Պոգոնում․ նրա գոլը փրկեց թիմին պարտությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բիչախչյանի հրաշալի նորամուտը Պոգոնում․ նրա գոլը փրկեց թիմին պարտությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ինչպես արդեն հայտնել էինք, լեհական «Պոգոն» ակումբը, որտեղ վերջերս տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, մարզական հավաք է անցկացնում Թուրքիայում։ Հավաքի ընթացքում Բիչախչյանի թիմն ընկերական հանդիպում է անցկացրել շվեցարական «Ցյուրիխի» հետ։ Հանդիպման ընթացքում ակումբում իր նորամուտն է նշել նաև Բիչախչյանը, ընդ որում՝ շատ հաջող կերպով։ 32-րդ րոպեին շվեցարական թիմին հաջողվել է բացել խաղի հաշիվը,…

  • Պոգոնում առաջին օրերը ֆանտաստիկ են․ Բիչախչյան

    Պոգոնում առաջին օրերը ֆանտաստիկ են․ Բիչախչյան

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն իր առաջին հարցազրույցն է տվել լեհական «Պոգոն» ակումբի մամուլի ծառայությանը։ Հիշեցնենք, որ Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։ Նա նշել է, որ «Պոգոնում» առաջին օրերը ֆանտաստիկ են։ Նրա խոսքով՝ իրեն շատ ջերմ են ընդունել թիմում, որի Արդյունքում առաջին իսկ օրվանից իրեն զգացել է թիմի մի մասնիկը։ Բիչախչյանը…

  • Անհամբեր սպասում են նորամուտիս․ Բիչախչյանը՝ նոր ակումբ տեղափոխվելու մասին

    Անհամբեր սպասում են նորամուտիս․ Բիչախչյանը՝ նոր ակումբ տեղափոխվելու մասին

    Ինչպես երեկ հայտնի դարձավ՝ Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել լեհական առաջատար ակումբներից «Պոգոնի» հետ։ Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է թիմին միանալու համար ու տեղեկացված է հավակնոտ թիմի հավակնոտ լինելու և հրաշալի ֆուտբոլիստներ, աշխատակազմ ու ակադեմիա ունենալու մասին։ Բիչախչյանն ասել է, որ կանի առավելագույնը՝ թիմի երկրպագուներին ուրախացնելու համար։…

  • Բիչախչյանը դարձել է իր ակումբի ամենաբարձր տրանսֆերային արժեքով խաղացողը

    Բիչախչյանը դարձել է իր ակումբի ամենաբարձր տրանսֆերային արժեքով խաղացողը

    Սլովակիայի «Ժիլինայի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է 50 տոկոսով՝ 600 հազար եվրոյից դառնալով 900 հազար եվրո։ Այս մասին վկայում են Transfermarkt-ի հրապարակած վերջին տվյալները։ Այսպիսով՝ Բիչախչյանը դարձել է «Ժիլինայի» ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունեցող ֆուտբոլիստը։ Նշենք, որ հայազգի կիսապաշտպանը Սլովակիայի առաջնությունում այժմ 4-րդն է իր տրանսֆերային արժեքով։

  • ՌՊԼ-ի մի քանի առաջատարներ հետաքրքրված են Բիչախչյանով

    ՌՊԼ-ի մի քանի առաջատարներ հետաքրքրված են Բիչախչյանով

    Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը կարող է կարիերան շարունակել Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում։ Այս մասին Спорт-Экспресс-ին հայտնել է Բիչախչյանի ներկայացուցիչ Յուրի Գորբենկոն։ Վերջինս ասել է, որ ռուսական առաջնության առաջատար մի քանի ակումբներ հետաքրքրված են հայ ֆուտբոլիստի ծառայություններով։ Նա ընդգծել է, որ Բիչախչյանը տաղանդավոր հայ ֆուտբոլիստ է և Ռուսաստանում լեգեոներ չի համարվի։ Նշենք, որ Transfermarkt-ն այժմ…

  • Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի գավաթի խաղարկությունում

    Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի գավաթի խաղարկությունում

    Սլովակիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի շրջանակում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» հյուրընկալվել է «Պովաժսկա-Բիստրիցային»: Կրակոցներ Մոնումենտի մոտ․ կա զոհ ու վիրավոր (ՏԵՍԱՆՅՈւԹ) ՀՀ սահմանների շուրջ ապառազմանականացված գոտի ստեղծելու ՄԻՊ-ի առաջարկը՝ ԵԽԽՎ բանաձևում Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացել է Վահան Բիչախչյանը: Հյուրերը պատասխանել են առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին: Այս պահին հաշիվը հավասար է՝ 1-1: Աղբյուրը՝…

  • Կոնֆերենցիաների Լիգա․ Բիչախչյանը Ժիլինայի կազմում դուբլ ձևակերպեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կոնֆերենցիաների Լիգա․ Բիչախչյանը Ժիլինայի կազմում դուբլ ձևակերպեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Շարունակվում են եվրագավաթների որակավորման փուլի խաղերը։ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 3-րդ փուլում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» տանը ուղղակի ջախջախեց «Տոբոլին»՝ հաղթելով 5-0 հաշվով։ Հյուրընկալվելիս էլ հայ ֆուտբոլիստի ներկայացրած թիմը հաղթել էր 1-0 հաշվով։ Այսպիսով, «Ժիլինան» դիմակայությունում հաղթեց 6-0 հաշվով և դուրս եկավ հաջորդ ու որակավորման վերջին փուլ, որին արդեն հաջորդում են փլեյ-օֆի խմբային խաղերը։ Նշենք, որ երեկվա…

  • Այսօր Վահան Բիչախչյանի ծննդյան օրն է

    Այսօր Վահան Բիչախչյանի ծննդյան օրն է

    Այսօր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը նշում է ծննդյան 22-ամյակը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի էջից։ Նշենք, որ Վահանը արդեն հասցրել է աչքի ընկնել հավաքականում՝ Շվեդիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ գրավելով մրցակցի դարպասը։ Բիչախչյանն այս պահի դրությամբ ներկայացնում է Սլովակիայի «Ժիլինան», ում կազմում երեկ կարողացած նաև գոլի հեղինակ դառնալ՝ Կոնֆերենցիաների Լիգայի շրջանակներում։