Վահան Բիչախչյան
Շվեդիա-Հայաստան խաղում Բիչախչյանն ամենաշատն է վազել
InstatScout-ի տվյալներով՝ Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպման ժամանակ ամենաշատ տարածությունը հաղթահարել է մեր թիմի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Ի դեպ, Բիչախչյանը նշված ցուցանիշով երկու թիմերի կազմում է առաջինը։ Երիտասարդ խաղացողը հաղթահարել է 12146 մետր։ Հիշեցնենք, որ այդ խաղում մեր միակ գոլը խփեց հենց Բիչախչյանը։
Մեր հավաքկանը պարտվեց Շվեդիայի հետ ընկերական խաղում
Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպման շրջանակում մրցակցի հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց Շվեդիայի ընտրանուն։ Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը։ Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասը գրավեց 11-րդ անընմեջ խաղում։ Վերջին անգամ մեր հավաքականի ֆուտբոլիստները գոլ չէին խփել 2019թ նոյեմբերին կայացած Հունաստանի հետ խաղում (0-1): Այսպիսով, մեր հավաքականը գոլ է խփել 2020 և 2021 թվականներին կայացած բոլոր…
Վահան Բիչախչյանը Գյումրիից կվարի ՀՖՖ-ի Instagram-ի էջը
Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կվարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Instagram-ի պաշտոնական էջն ու կներկայացնի երիտասարդական հավաքականի առօրյան Գյումրիից: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք՝ Մ21 Եվրո-2021-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի Մ21 հավաքականը հոկտեմբերի 11-ին Գյումրիում կմրցի Լյուքսեմբուրգի հետ: Հանդիպման անվճար տոմսերը հնարավոր է ստանալ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտից:
Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել Սլովակիայի երկրորդ լիգայում
Սլովակիայի երկրորդ լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Սլովան Բրատիսլավա Բ»-ն 5:2 հաշվով պարտություն է կրել «Ժիլինա Բ»-ից: Հյուրերի կազմում Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը դուբլի հեղինակ է դարձել։ Այսպիսով, «Ժիլինա Բ»-ն 18 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում է:




