Վահան Տեր-Ղևոնդյան
Արմեն Սարգսյանը Մատենադարանի ղեկավարության հետ քննարկել է ինստիտուտի միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն ուղղված ծրագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, տնօրենի գիտական գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանի, գիտքարտուղար Վահե Թորոսյանի, միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձել Մատենադարանի գործունեության միջազգայնացմանն ու տարածաշրջանային նշանակության բարձրացմանն…
Մատենադարանը դարձնել հնագույն ձեռագրերի պահպանման տարածաշրջանային կենտրոն. Արմեն և Նունե Սարգսյանները հանդիպել են ինստիտուտի տնօրենի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և հանդիպել տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: Զրուցակիցները խոսել են Մատենադարանի կողմից իրականացվող ծրագրերի և հետագա նախագծերի մասին, քննարկել Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր: Հանրապետության նախագահը նշել է, որ արտերկրյա այցերին միջազգային…
Նոր տեխնոլոգիաներով ցուցադրություններ. Մատենադարանը ցուցանմուշները ներկայացնում է նորովի
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտը 2019 թվականին իրականացնելու է խոշոր ծրագրեր թե գրահրատարակչական, թե գիտաժողովների, թե ցուցադրությունների կազմակերպման առումով: Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը «Արմենպրես»–ի հետ զրույցում առանձնացրեց մատենաշարերի հրատարակությունը: «Այդ մատենաշարերի մեջ բացառիկ նշանակություն ունի «Մատենագիրք Հայոց»-ը, որն ընդգրկում է մեր ամբողջ մատենագրությունն առաջին իսկ հայերեն գրված երկից, մինչև 18-րդ դարի վերջ…