Վահան Քերոբյան
Վահան Քերոբյանը կմնա տնային կալանքում
Հակակոռուպցիոն դատարանը էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում կայացրեց: Նրան արգելվել է հյուրեր ընդունել, հեռախոսազանգեր կատարել ու նամակագրություն ունենալ: Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով: Քերոբյանը չի…
Վահան Քերոբյանին մեղադրանք առաջադրվեց
NEWS.am-ի տեղեկություններով՝ Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք առաջադրվեց։ Նշենք, որ քիչ առաջ քրեական գործի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ Քննչական կոմիտեն, որում, մասնավորապես, նշվում է․ «ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային…
Հայաստանում մոտ 100 հազար թափուր աշխատատեղ կա. Քերոբյան
Հայաստանում կա մոտ 100 հազար թափուր աշխատատեղ։ Մեզ հայտնի չէ նման դեպք, երբ մարդը ցանկանա աշխատել և չկարողանա դա անել։ Այս մասին դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ գործատուները ցերեկով ճրագը ձեռքներին աշխատակիցների են փնտրում ծառայությունների, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում։ Նա պարզաբանեց, որ այդ թափուր աշխատատեղերն արագ համալրվում են օտարերկրացիների…
Հայաստանի արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ էապես աճել է
Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը Եվրամիության երկրների հետ 2022 թվականին էապես աճել է։ Այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը: «2021 թվականի համեմատ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը 8 ամսվա արդյունքներով աճել է 24,5 տոկոսով, իսկ ԵՄ-ից ներմուծումը՝ 40,8 տոկոսով։ Ընդհանուր առևտրաշրջանառությունը 60 տոկոսով է…
Կառավարությունը կթույլատրի առանց դեղատոմս դուրս գրվող դեղերի արտաքին գովազդը
Կառավարությունը փոփոխություն կատարեց «Գովազդի մասին» և կից ներկայացված օրենքներում, որը վերաբերվում է դեղերի արտաքին գովազդին։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նշեց, որ այժմ գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար: «Հետազոտությունների արդյունքում…
Վահան Քերոբյանը հանդիպել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի հետ
հունիսի 11-ին «Վերին Լարս» անցակետում տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հանդիպումը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքյան էջից: «Ակնկալվում է, որ վերակառուցումից հետո «Վերին Լարսի» անցակետային թողունակությունը կմեծանա 6,4 անգամ՝ օրական դրանով կկարողանա անցնել ավելի քան 2,5 հազար ավտոտրանսպորտային միջոց՝ մինչև 3000-ը հասցնելու…
Վահան Քերոբյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը` ՀԲ աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) արդյունքներն ու Համաշխարհային բանկի հետ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Պատվիրակության կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութը,…
Հայաստանում աշնանը կգործարկվի Shell խոշոր ընկերության բենզալցակայնների ցանցը
Հայաստանում այս տարվա աշնանը բրիտանա-նիդերլանդական Shell էներգետիկ խոշոր ընկերությունը կգործարկի բենզալցակայանների ցանց: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Հայաստանում արդեն աշնանը կգործարկվի Shell բենզալցակայանների ցանցը»,-ասաց Քերոբյանը: Ըստ նախարարի՝ ընկերությունը պատրաստվում է նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց բացել: Ծրագիրը կա դեռևս անցյալ տարվանից, հայկական կողմն իր հերթին փորձել է ամեն…
Պտուղ-բանջարեղեն մթերող ընկերությունների հետ քննարկվել են ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 3-ին հանդիպում են ունեցել պտուղ-բանջարեղենի և խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր, մասնավորապես, ապրիլի 15-ին Կառավարության կողմից ընդունված որոշման համատեքստում, որով կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով…
Քերոբյանն այցելել է Եղիպատրուշ․ տեղում քննարկվել է «Մայլեռ» խոշոր ներդրումային ծրագիրը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր՝ ապրիլի 25-ին այցելել է Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայր՝ հանդիպելու բնակիչների հետ և քննարկելու «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման առնչությամբ մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։ Հրապարակվել է մարտ ամսվա տնտեսական ակտիվության տվյալները Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի Հայաստանյան համերգների…
Մի քանի օրից կհայտնեմ գերաստղերի Հայաստանյան համերգների մասին. Քերոբյան
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում հայտնել է գերաստղերի հայաստանյան համերգների մասին։ Գրիգորյանն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգնումից Այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատիվ է, իսկ արդյունքը՝ բեկումնային․ Քերոբյան (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։…
Այսպիսի ծրագիր իրագործելը մեծ պատիվ է, իսկ արդյունքը՝ բեկումնային․ Քերոբյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ Գագարին ներդրումային ծրագրի վերաբերյալ։ Հարկ վճարելը սահմանադրական պարտականություն է․ ՊԵԿ նախագահի շնորհավորանքը Ռուսաստանին դեֆոլտ է սպառնում «Կառավարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Գագարին ներդրումային ծրագրի վրա աշխատելու համար։ Ծրագիրը բարդ է, հավակնոտ և ռիսկային, բայց Դար հիմնադրամի թիմի, հոլանդական MVRDV-ի և խոշոր ինստիտուցիոնալ ներդրողների հետ…
Սակագնային արտոնություն կկիրառվի Հայաստան ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաների նկատմամբ
Կառավարության որոշմամբ՝ 2022 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող՝ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կկիրառվի: 2022 թվականի մարտի 17-ին ԵՏՀ խորհրդի կողմից ընդունվել է թիվ 39 որոշումը, որի կետերից մեկով էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնություն կիրառելու մասին որոշում է կայացվել: Այդ մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Ամեն երկրի տրվել է որոշակի չափաքանակի…
Ռուսաստանի հետ ագրոպարենային արտադրանքի առևտրաշրջանառությունը 2021-ին աճել է շուրջ 19.8%-ով
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Նարեկ Տերյանը ապրիլի 12-ին հանդիպում են ունեցել Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Որպես համատեղ աշխատանքի արդյունքի օրինակ նշվել է ագրոպարենային ոլորտի արտադրանքի առևտրաշրջանառության աճը, ինչն իրականացվում է ինչպես երկկողմ հարաբերությունների, այդպես էլ…
Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ստեղծել ներդրումային նախագծերի համատեղ պորտֆել
Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը ապրիլի 10-12-ը այցով գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում ապրիլի 11-ին հայկական պատվիրակությանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել ավելի քան 250 հազար զբոսաշրջիկ․ Քերոբյան…