վահե գրիգորյան
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ՍԴ դիմելու նախագիծը
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի նիստում քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը վերաբերում է ՍԴ դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման համար ՍԴ դիմելուն: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ հրավեր է ուղարկվել նաև Հրայր Թովմասյանին, սակայն վերջինս նիստին չի ներկայացել: Վերջինս, սակայն, ներկա չէ նիստին: Նախագիծը զեկուցելիս Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով այս գործընթացը քաղաքականացնելու…
ՍԴ-ն պարտավորություն չունի անդադառնալ, եթե անգամ դիմումը ներկայացնում է ՍԴ դատավորը. ՍԴ անդամ
ՍԴ-ն քննության չի առնում ցանկացած դիմում, որը ներկայացվում է ոչ պատշաճ կարգով և սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Այս մասին ասել է ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը չքննարկելու հարցին։ «Այդ դիմումը ներկայացվել է ոչ պատշաճ կարգով, ոչ պատշաճ ժամկետներում, ոչ պատշաճ սուբյեկտի կողմից: Դրանք օրենքի խախտմամբ են ներկայացված, և ՍԴ-ն պարտավորություն չունի…
Որքան էլ ԼՀԿ-ն փորձի հետ ստանալ մանդատը, Արման Բաբաջանյանը չի հրաժարվի դրանից
Երեկ ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց խմբակցությունը լքելու մասին։ Դեռևս տասն օր առաջ մենք գրել էինք, որ նա կհեռանա «Լուսավոր Հայաստանից», մոտ ապագայում էլ մտադիր է քաղաքական ուժ ձևավորել, սակայն Բաբաջանյանը մեր զրույցում շատ պինդ հերքել էր՝ ասելով, թե չկա նման բան․ ինքը «ԼՀԿ ֆրակցիայում իրեն շատ լավ է զգում»։ Այս մասին գրում է «Հրապարակ»…
Ամբարտավանությունն այնքան խորն է, որ որևէ մեկը դեռևս հրաժարական չի տվել կամ հեռացվել. Արայիկ Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ինչպես կարելի է մեկ տարվա ընթացքում մսխել ու զրոյացնել բացարձակ մեծամասնության մանդատը և վերածվել թամաշա անողների անկազմակերպ ու անպատասխանատու պաշտոնյաների։ Թավիշի մեկամյա դժգույն արդյունքը՝ ՍԴ-ում՝ մեկ Դատավոր (Վահե Գրիգորյան) մի կողմից և ևս մեկ դատավոր ու անդամներ՝ մյուս կողմից։ Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներ և նրանց ներկայացուցիչներ (Tigran…
ՍԴ-ն բավարարելո՞ւ է Քոչարյանի անձեռնմխելության վերաբերյալ գործը
ՍԴ-ն այս պահին գրավոր ընթացակարգով դռնփակ քննում է Ռ.Քոչարյանի դիմումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Նիստին մասնակցում են ՍԴ բոլոր անդամները՝ բացի Վահե Գրիգորյանից։ Երեկոյան ՍԴ-ում տեղի է ունեցել Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա հրավիրված նիստը, որի ընթացքում, ըստ էության, որևէ որոշում չի կայացվել: Նշենք,…
Վահե Գրիգորյանը անդրադարձել է Մարտի 1-ի մասին BBC-ի նյութին
Վահե Գրիգորյանը, անդրադառնալով այն հրապարակումներին, թե BBC-ի մարտի 1-ին վերաբերող հրապարակումը տեղադրվել է իր միջնորդությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հրապարակված նյութն ապատեղեկատվություն է: BBC-ի ռուսական ծառայության կողմից 07/08/2019թ.-ին հրապարակված «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» հոդվածի կապակցությամբ կամ առնչությամբ ես ոչ մինչև ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելը,…
Հրայր Թովմասյանը սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը․ եղել է քաղաքական առևտուր․ Նիկոլ Փաշինյան
Կա՞ Սահմանադրական դատարանում ճգնաժամ, թե՝ ոչ: Այս մասին հարցին ի պատասխան «Ազատության» ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ինձ Վահե Գրիգորյանի նամակն ուղղակի ցնցեց: Ես հասկացա, որ 2018 թվականին, բոլորս կենտրոնացած լինելով Սերժ Սարգսյանի շուրջ ստեղծված մանիպուլյացիայի վրա, գուցե մասնագիտական գիտելիքների կամ նրբություների չիմացության պատճառով չենք նկատել նույնաբովանդակ մի մանիպուլյացիա, որ տեղի է ունեցել ՍԴ-ում: իսկ…
Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի անդամները անկախ չեն․ «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ
Երեկ՝ հուլիսի 15-ին, «Իրավունքի ուղի» ՀԿ-ն Facebook-ի իր էջում հրապարակեց մի հոդված, որտեղ, ըստ ՀԿ-ի, գրված է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությանը սահմանափակ մասը, ըստ որի, Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի անդամ-դատավոր բառախաղը և ՍԴ կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը հանձնաժողովում համարում են հստակ և աներկբա։ Բայց տվյալ արձանագրությունը հրապարակված չէ…
Ճգնաժամ կա էն պահից, երբ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել, որ չեն ծառայել հանրային շահին․ Ռուստամ Բադասյան
Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը շարունակում է պնդել, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: Գրիգորյանը իր հայտնի նամակով պնդում է, որ խնդիրը չի կարող կարգավորվել Սահմանադրական դատարանի շրջանակում, և անհրաժեշտ է ՍԴ-ի դատարանակազմական գործիքին առչնություն ունեցող մի շարք մարմինների միջամտությունը: Ազատություն Ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը․ Ռուստամ Բադասյան․…
ՍԴ դատավոր և անդամ տարանջատումը մտացածին է. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին: Իր գրառման մեջ նա մասնավորապես գրել է. «Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես` հանձնաժողովը փաստել է` 1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու…
Ինչու՞ է Սահմանադրական դատարանը վերածվում քաղաքական գործիքի. ՀԺ
Եվ այսպես, Սահմանադրական դատարանն անսպասելիորեն որոշել է վարույթ ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը: Այն դեպքում, երբ ավելի վաղ վերաքննիչ քրեական դատարանն արդեն բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի այդ որոշումը՝ գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու մասին: Իրավունք ուներ Սահմանադրական դատարանն այդ գործը վարույթ ընդունել, թե ոչ՝ իրավաբանների որոշելիքն…
Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն․ ՀՀ նախագահի աշխատակազմի արձագանքը
Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, azatutyun.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն: Նամակը կարող եք կարդալ այստեղ։ Նշենք, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Վահե Գրիգորյանը հունիսի…
Վահե Գրիգորյանն ինքնակոչ է. Գևորգ Պետրոսյան
ԱԺ ԲՀԿ պատգամավոր, իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանը «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր և կանաչ գծեր» կոնֆերանսում իր ելույթի ժամանակ ասել է, որ եթե իշխանությունները շահագրգռված են դատական անկախ համակարգի ստեղծմամբ, պետք է հրաժարվեն սահմանազատիչ գծերից և ղեկավարվեն մասնագիտական հատկանիշներով։ Պատգամավորը հարց է տվել. իսկ ո՞վ է ապացուցել, որ դատավորներն անլեգալ են։ «Այդ տերմինի տակ ես հասկանում…
Անհեթեթության վրա ժամանակ կորցնել չարժե․ Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է Վահե Գրիգորյանի հայտարարությունը
Այսօր լրագրողների հետ զրույցում արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձել է Վահե Գրիգորյանի հայտարարությանը ՍԴ-ի վերաբերյալ։ «Անգամ եթե հիմա ես հայտարարեմ, որ Երկիրը հարթ է, ճգնաժամ չի առաջանա։ Վահե Գրիգորյանի հայտարարությունը ոչ միայն ճգնաժամ չի առաջացնում, այլև չի վկայում դրա առկայության մասին։ Այն, որ Գրիգորյանը հայտարարում է ճգնաժամի մասին, վկայում է, որ սահմանադրությունը բոլորին խոսքի…
Կարո՞ղ է արդյոք ՍԴ-ն ներկայիս կազմով անկողմնակալ քննել Քոչարյանի և Խաչատուրովի գործերը
Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Այն պայմանավորված է մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով․ 1) նա կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի,…















