Վաշինգտոն

  • ԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ Փարիզն ու Վաշինգտոնը դադարեցրել են շփումը. Զախարովա

    ԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ Փարիզն ու Վաշինգտոնը դադարեցրել են շփումը. Զախարովա

    Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին: «Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով…

  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

    Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

    Մայիսի 2-6-ը ՀՀ ԱԳ նախարարը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին՝ տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ կունենա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID-ի տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի և այլ գործընկերների հետ։ Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։…

  • Կիևն ակնկալում է Վաշինգտոնից ստանալ 1 միլիարդ դոլարի օգնություն

    Կիևն ակնկալում է Վաշինգտոնից ստանալ 1 միլիարդ դոլարի օգնություն

    Կիևի նպատակը ԱՄՆ-ից մեկ միլիարդ դոլարի օգնություն ստանալն է՝ հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: «ԱՄՆ 2022 թվականի բյուջեի նախագիծը նախատեսում է Ուկրաինային 756 միլիոն դոլարի ընդհանուր օգնություն, որից 400 միլիոն դոլարը՝ անվտանգության ամրապնդման համար: Բայց 1 միլիարդ դոլարի աջակցության մեր նպատակը մնում է անփոփոխ, և մենք վստահ շարժվում…

  • Չսահմանազատված հատվածներում ԶՈւ տեղաշարժերը սադրիչ են ու անպատասխանատու․ Սալիվան

    Չսահմանազատված հատվածներում ԶՈւ տեղաշարժերը սադրիչ են ու անպատասխանատու․ Սալիվան

    Ինչպես արդեն հայտնի է դարձել՝ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ու Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հանդիպումից հետո հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։ Հայտարարությունում ասվում է, որ Սալիվանը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի երկկողմ շփումները; Ինչպես նաև նա հաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հայաստանի ու Հարավային Կովկասի խաղաղության,…

  • Մակունցը հանդիպել է վաշինգտոնյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին

    Մակունցը հանդիպել է վաշինգտոնյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներին

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպում-քննարկումը կազմակերպվել է նոյեմբերի 18-ին՝ փակ ֆորմատով։ Նշվում է, որ Մակունցը հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, տարածաշրջանային զարգացումներին ու իրավիճակին, ինչպես նաև պատասխանել է ներկաների կողմից իրեն ուղղված…

  • Վաշինգտոնում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են

    Վաշինգտոնում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, երեքը վիրավորվել են

    NBC Washington հեռուստաալիքը, վկայակոչելով ոստիկանությանը, հայտնել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Ամերիկայի մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում: Հայտնի է, որ առայժմ ինքնությունները չպարզված անձինք իջել են մեքենայից և կրակ բացել մոտակայքում գտնվող մարդկանց ուղղությամբ: Տեղեկությունների համար, որոնք կօգնեն հայտնաբերել և բռնել հանցագործներին, հայտարարվել…

  • Վաշինգտոնում հնչած կրակոցներից երեխա է մահացել

    Վաշինգտոնում հնչած կրակոցներից երեխա է մահացել

    CNN-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, իսկ հինգ մեծահասակ վիրավորվել են: Ոստիկանությունը հայտնում է, որ  6-ամյա աղջիկը մահացել է հիվանդանոցում: Վիրավորում ստացած երեք տղամարդու և երկու կանանց կյանքին ոչինչ չի սպառնում: Վաշինգտոնում սկսվել է ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի և ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հանդիպումը Սեպտեմբերի 21-ը հռչակվել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր» Կրակոցների…

  • Վեց հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան

    Վեց հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան

    Հունիսի 30-ին Հայ դատի գրասենյակը հաղորդագրությոն է տարածել և հայտնում է, որ վեց հայ ռազմագերիների մասով դիմում է ներկայացրել Եվրոպական դատարան։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս վեց հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային…

  • Լավրովը հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ

    Լավրովը հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ

    ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի հետ։ Լավրովը ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Նավալնիի գործի շուրջ ստեղծված իրավիճակը, կոչ է արել հարգել ռուսական դատական համակարգը: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5…

  • Մենք լուրջ զրույց կունենանք Վաշինգտոնի հետ․ Զախարովա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մենք լուրջ զրույց կունենանք Վաշինգտոնի հետ․ Զախարովա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվան մտադիր է Վաշինգտոնի հետ լուրջ զրույց ունենալ՝ կապված Ռուսաստանում չարտոնված բողոքի ակցիաների վերաբերյալ ամերիկյան կողմի հայտարարությունների հետ։ «Մենք այս թեման կպահենք մեր տեսադաշտում և լուրջ զրույց կունենանք Վաշինգտոնի հետ։ Հավաստիացնում եմ ձեզ, լուրերը երկար սպասել չեն տա»,- ասել է Զախարովան։ Զախարովան շեշտել է, որ…

  • ԱՄՆ-ում մեր դեսպանների մասին․ Սուրեն Սարգսյան

    ԱՄՆ-ում մեր դեսպանների մասին․ Սուրեն Սարգսյան

    Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «ԱՄՆ-ում մեր դեսպանների մասին: Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է: Վաշինգտոնում մեր դեսպաններն ի սկզբանե եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Այս ուղղությամբ մեր կադրային քաղաքականությունը մշտապես փայլուն է եղել։ Ինչպես ասում են՝ «բարձրագույն…

  • Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

    Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ժոզեպ Բորելի հետ

    Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Մնացականյանը բարձր ներկայացուցիչ Բորելին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Ադրբեջանի կողմից Վաշինգտոնում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված երրորդ պայմանավորվածության խախտման և դրա արդյունքում Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների շարունակական թիրախավորման վերաբերյալ: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ…

  • Նախատեսվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն

    Նախատեսվում է Մնացականյանի այցը Վաշինգտոն

    Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ: «Ակնկալվում է, որ այցն ու հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կկայանա այս ամիս»,-տեղեկացնում է լրատվամիջոցը՝ նկատելով, որ թեև հանդիպումը ծրագրված է ԱՄՆ-ի և Հայաստանի ամենամյա ռազմավարական երկխոսության ոգուն…

  • Սեպտեմբերի 21-ը հռչակվել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»

    Սեպտեմբերի 21-ը հռչակվել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»

    Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հռչակագիր է ընդունել, որով սեպտեմբերի 21-ը հռչակվել է Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր»։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջից։ «Մեր շնորհակալությունն ենք հայտնում Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերին՝ սեպտեմբերի 21֊ը Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր» հռչակելու համար», – ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/EmbassyofArmenia/posts/4455570324512952

  • ԱՄՆ-ում հրդեհների զոհ է դարձել 28 մարդ

    ԱՄՆ-ում հրդեհների զոհ է դարձել 28 մարդ

    ԱՄՆ-ի արևմտյան ափին բռնկված հրդեհների հետևանքով 28 մարդ է զոհվել: Հայտնի է, որ զոհերի ամենամեծ թիվը` 19, գրանցվել է Կալիֆոռնիայում, 8 մարդ է զոհվել Վաշինգտոնում և ևս մեկը` Օրեգոնում: Նշենք, որ Կալիֆորնիայի, Օրեգոնի, Վաշինգտոնի մեծ մասում և Այդահոյի որոշ հատվածներում ծխի պատճառով օդը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Այս մասին տեղեկանում ենք CNN-ից: